HUVA academy
Միանալ դասընթացին
Անվճար ուղեցույցներ
Tools · Guide

5 AI գործիք, որոնց համար արժե վճարել

AM Ani Mkrtchyan 8 րոպե ընթերցում Updated June 2026

Ամեն ամիս AI գործիքների վրա ես ծախսում եմ $500 ից ավելի։ Այս հինգը դրանից $187 են՝ բազան, որի վրա կանգնած է մնացած ամեն ինչ։ Անցած տարվա ընթացքում փորձել եմ ավելի քան 100 գործիք, և միայն սրանք են մնացել։

Այս ուղեցույցը ցուցակ չէ։ Սա հինգ գործիք է և կոնկրետ առաջին քայլերը՝ ինչով սկսել յուրաքանչյուրը, եթե նպատակդ AI համակարգեր կառուցելն է, ոչ թե AI ի մասին կարդալը։

Կանոնը մեկն է․ բաժանորդագրությունն արժի, եթե կարող ես անվանել այն կոնկրետ գործը, որը դա փոխարինեց կամ հնարավոր դարձրեց։

Մաս 1

Համառոտ պատկերը

  • Claude Max՝ vibe coding, AI գործակալներ, տվյալների վերլուծություն, երկար կոնտենտ։ Ես վճարում եմ $100 ամսական։ Սկսիր Pro ից՝ $20։
  • ChatGPT Plus՝ արագ հետազոտություն, պատկերներ, Custom GPT ներ։ $20 ամսական։
  • Wispr Flow՝ ձայնով գրելը ստեղնաշարի փոխարեն։ $15 ամսական, տարեկան վճարմամբ՝ $12։
  • Apify՝ տվյալներ Instagram ից, TikTok ից, Google Maps ից՝ առանց կոդի։ $29 ամսական։
  • Windsor.ai՝ միացնում է Instagram, LinkedIn, Google Analytics, Meta Ads՝ մեկ տեղում։ $23 ամսական։

Այս հինգի ընդհանուր գինը $187 է ամսական։ Մուտքային տարբերակը՝ $107։ Ամենափոքրը, որով կարող ես սկսել՝ $55, եթե Apify ը և Windsor.ai ը սկզբում պահես անվճար պլանում։

Մաս 2

Հինգ գործիքը և առաջին քայլերը

Claude Max՝ AI համակարգեր կառուցելու գործիքը

Ինչի համար է․ Vibe coding՝ կայք, հավելված, ավտոմատացում առանց ծրագրավորողի։ AI գործակալների կառուցում։ Տվյալների վերլուծություն։ Երկար կոնտենտ՝ դասընթաց, վաճառքի էջ, սցենար։ Սա ցուցակի ամենալայն գործիքն է՝ մեկ բաժանորդագրություն, որով և՛ կոդ ես գրում, և՛ CSV վերլուծում, և՛ սցենար սարքում։

Ինչով սկսել․ Չորս քայլ, ըստ հերթականության։

  • Claude Code ով կամ Cowork ով սարքիր առաջին փոքր գործիքը՝ գնացուցակի հաշվիչ, ձևաթուղթ, պարզ էջ։ Առանց կոդ իմանալու։
  • Բացիր Project ամեն ուղղության համար և վերբեռնիր բրենդի փաստաթղթերը՝ ձայն, գնացուցակ, լսարան։
  • Միացրու connector ները՝ Google Drive, Gmail, Notion, և թող Claude ն ուղիղ աշխատի քո ֆայլերի հետ։
  • Տվյալ նետիր ներս՝ CSV, սքրինշոթ, հաշվետվություն, և խնդրիր որոշում, ոչ ամփոփում։

Գինը․ Pro՝ $20 ամսական, տարեկան վճարմամբ՝ $17։ Max 5x՝ $100։ Max 20x՝ $200։

ChatGPT Plus՝ ամենօրյա արագ գործիքը

Ինչի համար է․ Արագ հետազոտություն, պատկերներ, ձայնային մտագրոհ և կրկնվող գործերի ավտոմատացում Custom GPT ներով։ Երբ պատասխանը պետք է հիմա, ոչ լավագույնը։

Ինչով սկսել․ Չորս քայլ առաջին շաբաթվա համար։

  • Սարքիր մեկ Custom GPT ամենակրկնվող գործի համար՝ գրառումների տեքստեր, նամակի պատասխաններ, առաջարկի ձևանմուշ։
  • Գեներացրու կոնտենտի պատկերները՝ մեկ ոճ, նույն պրոմպտի կառուցվածք բոլորի համար։
  • Deep Research ով սարքիր մրցակիցների քարտեզ՝ նոր պրոդուկտ գործարկելուց առաջ։
  • Ձայնային ռեժիմով քայլելիս մտագրոհ արա, հետո խնդրիր ամփոփել ցուցակով։

Գինը․ Plus՝ $20 ամսական։ Pro՝ $200 ամսական։

Wispr Flow՝ երբ դադարում ես գրել և սկսում ես խոսել

Ինչի համար է․ Ստեղնաշարը փոխարինելու։ Խոսում ես, և տեքստը հայտնվում է ցանկացած պատուհանում՝ Claude, ChatGPT, DM, նամակ, Notion։

Ինչու է սա ամենակարևորը սկսողի համար․ AI ի արդյունքն ուղիղ կապված է կոնտեքստի քանակի հետ։ Գրելով տալիս ես երեք տող։ Խոսելով՝ երեք պարբերություն։ Նույն մոդելը, բոլորովին այլ արդյունք։ Գումարած՝ րոպեում 40 բառը դառնում է 150։

Ինչով սկսել․ Երեք քայլ առաջին շաբաթվա համար։

  • Առաջին շաբաթն օգտագործիր միայն AI ի հետ խոսելու համար, ոչ նամակների։
  • Պրոմպտ տալիս խոսիր 60 վայրկյան՝ նպատակ, լսարան, սահմանափակում, մեկ օրինակ։
  • Հրամանի ռեժիմով ուղղիր տեքստը ձայնով՝ «կրճատիր երկու նախադասության»։

Գինը․ Անվճար՝ շաբաթը 2000 բառ համակարգչում։ Pro՝ $15 ամսական, տարեկան վճարմամբ՝ $12։ Կա 14 օր անվճար փորձաշրջան։

Apify՝ տվյալները սոցցանցերից, առանց կոդի

Ինչի համար է․ Instagram ից, TikTok ից, Google Maps ից, LinkedIn ից տվյալներ հանելու։ Պրոֆիլներ, ռիլսերի վիճակագրություն, կոմենտներ, բիզնեսների ցուցակներ։ Այն ամենը, ինչի ձեռքով հավաքելն երեք ժամ է տանում։

Ինչով սկսել․ Չորս քայլ առանց մեկ տող կոդի։

  • Apify Store ից վերցրու պատրաստի actor՝ Instagram Profile Scraper, TikTok Scraper, Google Maps Scraper։
  • Սկսիր 100 տողով, ստուգիր տվյալների որակը, և միայն հետո մեծացրու։
  • CSV ն տուր Claude ին՝ «գտիր օրինաչափությունը և ասա, որ երեք թեման է աշխատում»։
  • Կրկնիր ամսական մեկ անգամ, որ շարժը տեսնես, ոչ մեկ պահը։

Գինը․ Անվճար՝ $5 կրեդիտ ամսական։ Starter՝ $29 ամսական։ Scale՝ $199 ամսական։ Չօգտագործված կրեդիտները հաջորդ ամիս չեն տեղափոխվում։

Windsor.ai՝ միացնում է այն հարթակները, որոնց Claude ը չի հասնում

Ինչի համար է․ Claude ն ու ChatGPT ն ուղիղ չեն միանում Instagram ին, LinkedIn ին, Google Analytics ին, Meta Ads ին։ Windsor.ai ը միանում է՝ 350 ից ավելի աղբյուր մեկ տեղում, և տվյալները հանում է Google Sheets, Looker Studio կամ ուղիղ AI ի մեջ։ Սա այն կամուրջն է, որն AI ին տալիս է քո իրական թվերը։

Ինչով սկսել․ Չորս քայլ մեկ երեկոյի ընթացքում։

  • Միացրու սկզբում միայն երկու աղբյուր՝ Instagram և Google Analytics։
  • Հանիր տվյալները Google Sheets։
  • Sheets ը կապիր Claude ին և ամեն ուրբաթ հարցրու՝ ի՞նչն աշխատեց այս շաբաթ։
  • Երեք թիվ պահիր աչքի առաջ՝ հասանելիություն, պրոֆիլի այցեր, պահպանումներ։

Գինը․ 30 օր անվճար փորձաշրջան, հետո մնում է անվճար պլանը մեկ աղբյուրով։ Basic՝ $23 ամսական, տարեկան վճարմամբ՝ $19։ Standard՝ $118, տարեկան վճարմամբ՝ $99։

Մաս 3

Համակարգը, ոչ գործիքները

01 Ինչպես են հինգը դառնում մեկ համակարգ

Կոնտեքստը ներս է մտնում ձայնով՝ Wispr Flow ով։ Կառուցելն ու վերլուծելը կատարվում է Claude ում։ Արագ գործերը՝ ChatGPT ում։ Տվյալները ներս են գալիս Apify ով և Windsor.ai ով։ Արդյունքը դուրս է գալիս թվերով, ոչ զգացողությամբ։

Անալոգիա՝ Wispr Flow ը ձեռքն է, Claude ը՝ ուղեղը, ChatGPT ը՝ ռեֆլեքսը, Apify ն ու Windsor.ai ը՝ աչքերը։ Մեկն առանձին գնելով համակարգ չես ստանում։

02 Եթե միայն մեկ բան անես

Վերցրու Wispr Flow և Claude Pro՝ $35 ամսական։ Այս երկուսը փոխում են ոչ թե արագությունդ, այլ այն, թե ինչ ես ընդհանրապես կարողանում սարքել։ Մնացած երեքը կավելանան, երբ խնդիրը հասնի։

03 Առաջին շաբաթը՝ վեց քայլ

Կարճ ամփոփում

  • Կանոնը՝ բաժանորդագրությունն արժի, եթե կարող ես անվանել այն կոնկրետ գործը, որը դա փոխարինեց։
  • Այս հինգի գինը՝ $187 ամսական։ Մուտքային տարբերակը՝ $107։ Ամենափոքրը՝ $55։
  • Եթե միայն մեկ բան անես՝ Wispr Flow գումարած Claude Pro, $35 ամսական։
  • Claude ը կառուցում է, ChatGPT ն արագացնում, Wispr Flow ը լցնում կոնտեքստով, Apify ն ու Windsor.ai ը բերում իրական թվերը։✦  HUVA ACADEMY

Սովորիր կառուցել համակարգ, ոչ միայն օգտագործել գործիք

HUVA Academy ում 1100 ից ավելի ուսանող արդեն սովորել է գեներատիվ AI ը գործածել ամեն օր՝ կոնտենտի, ավտոմատացման և իրական բիզնես խնդիրների համար։ Դասընթացները հայերեն են և կառուցված են գործնական աշխատանքի շուրջ։

Դիտել դասընթացները