HUVA academy
Միանալ դասընթացին
Անվճար ուղեցույցներ
Gen AI · Guide

Seedance 2.5՝ գործնական ուղեցույց

AM Ani Mkrtchyan 7 րոպե ընթերցում Updated June 2026

Seedance ը նկարահանում է։ Չի կտրում, չի սոսնձում, էֆեկտ չի դնում։ Այն ամենը, ինչ գրում ես, նա փորձում է անել խցիկով՝ մեկ անգամից, առանց կանգ առնելու։ Հենց այս մեկ բանից են բխում ներքևի բոլոր կանոնները։

Ուղեցույցը սկսվում է գործից՝ յոթ կանոն, հետո բանաձևը, հետո որտեղից սկսել, հետո յոթ պատրաստի պրոմպտ, և վերջում՝ ինչ անել, երբ արդյունքը վատ է։

Մաս 1

Յոթ կանոն, որ որոշում են ամեն ինչ

Եթե ուրիշ ոչինչ չկարդաս, կարդա այս յոթը։ Արդյունքի մեծ մասը գալիս է հենց դրանցից։

1. 60 ից 100 բառ․ քիչ գրեցիր, մոդելն ինքն է հորինում մնացածը։ Շատ գրեցիր, սկսում ես ինքդ քեզ հակասել։ Հաշվիր բառերը, սա իսկապես աշխատում է։

2. Խցիկի մեկ շարժում․ մեկ, ոչ թե «մոտենում է, հետո պտտվում, հետո հեռանում»։ Եթե երկուսն իսկապես պետք է, գրիր մեկ շնչով՝ camera tracks low alongside her, then rises slightly։

3. Առանձին ասա, թե ով է շարժվում․ մեկ նախադասությունը մարդու մասին է, մյուսը՝ խցիկի։ She turns slowly toward the window. The camera holds a fixed frame. Երբ երկուսը խառնում ես մեկ նախադասության մեջ, կադրը սկսում է դողալ։ Փչացած արդյունքի ամենահաճախ պատճառը սա է։

4. Խոսիր տեմպից, ոչ թե թվերից․ slow, gentle, gradual, smooth, steady։ Ոչ մի «22% speed», ոչ մի «f/2.8» կամ «85mm»։ Նկարի մոդելների հետ ճիշտ հակառակն է, և հենց սա է շփոթեցնում Midjourney ից եկածներին։

5. Լույսը՝ ամեն պրոմպտում․ եթե միայն մեկ բան կարող ես ավելացնել, ավելացրու լույս։ A woman walking և a woman walking in soft golden hour light պարզապես տարբեր որակի կադրեր են։

6. Գրիր, թե ինչ ես ուզում, ոչ թե ինչ չես ուզում․ պրոմպտի ներսում միայն դրական նկարագրություն։ Այն, ինչ չես ուզում տեսնել, գնում է վերջում՝ avoid բառից հետո։

7. Մեկ արագ բան, ոչ ավելի․ արագ խցիկ գումարած արագ մարդ գումարած խիտ տեսարան՝ սա երաշխավորված փչացած կադր է։ Ընտրիր մեկը, մնացածը պահիր հանգիստ։

Մաս 2

Բանաձևը

Seedance ն ամենաշատը կշռում է այն, ինչ գրված է սկզբում։ Ուստի հերթականությունը փոխել չի կարելի։

formula
[Subject], [action], in [environment with lighting],
camera [one movement], style [specific reference],
[duration], [aspect ratio], avoid [constraints]

Ով կամ ինչ է կադրում, ինչ է անում, որտեղ է և ինչ լույս կա, ինչպես է շարժվում խցիկը, ինչ ոճ։ Հենց այս հերթականությամբ։ Անգլերեն, մեկ պարբերությամբ, առանց ցուցակների։

Սա մեկ պահի կադրի բանաձևն է՝ 5 ից 8 վայրկյան։ Երբ մի քանի պլան է պետք մեկ գեներացիայում, ձևը փոխվում է։ Այդ մասին՝ 4 րդ մասում։

1Խցիկի շարժումները

Ութ շարժում, որ մոդելը կայուն հասկանում է։ Ընտրիր մեկը մեկ կադրի համար։

Օգտագործիր այս բառերը․
slow push inpull outpan, lateral motiontracking shotorbit, arcaerial, drone shothandheldfixed, locked off

2Լույսը

Մի գրիր «լավ լուսավորված»։ Ասա, թե որտեղից է գալիս լույսը՝ պատուհանից, լամպից, արևից, և փափո՞ւկ է, թե՞ կոշտ։

Օգտագործիր այս բառերը․
golden hourrim lightsoft natural window lightneonbacklitovercastsoft studio lightingpractical lighting

3Բառեր, որոնք փչացնում են կադրը

Առաջինները մոնտաժի բառեր են։ Խցիկը դա անել չի կարող, ուստի մոդելը կա՛մ անտեսում է, կա՛մ իր տարբերակն է հորինում։ Երկրորդները դատարկ ածականներ են, որոնք տեղ են ուտում և ոչինչ չեն ասում։

Արգելիր այս բառերը․
speed rampkeyframecompositedrotoscopeddigital zoomtransitionpost shakeepicamazingstunningbeautifuldynamic energylots of movementcinematic (միայնակ)

speed ramp into slow motion ի փոխարեն գրիր her stride slows until it is almost still։ Digital zoom punch in ի փոխարեն՝ the camera pushes in close on her hands։ Cinematic ի փոխարեն՝ cinematic film tone, warm 35mm grade։

Մաս 3

Որտեղից սկսել

Առաջին կադրդ կարող ես ունենալ տասը րոպեում։ Ահա հերթականությունը։

Քայլ 1Բացիր Dreamina ը

ByteDance ի սեփական հարթակն է՝ dreamina.capcut.com։ Նոր տարբերակներն այստեղ են հայտնվում առաջինը, և հենց այստեղ է ամբողջ Seedance 2.5 ը։ Ինչ ես ստանում այսօր․

  • 30 վայրկյան մեկ կադրով, առանց կտրվածքի։
  • Մինչև 50 ռեֆերենս մեկ տեսանյութի համար՝ նկար, վիդեո, ձայն, տեքստ։
  • 4K որակ։
  • Պատրաստի տեսանյութի մեջ առանձին հատված փոխելու հնարավորություն՝ առանց ամեն ինչ նորից գեներացնելու։
  • Ձայնը գեներացվում է պատկերի հետ միասին, խոսքն էլ՝ շուրթերի շարժման հետ համընկնող։
Քայլ 2Դիր կարգավորումները

Մինչև պրոմպտ գրելը՝ որոշիր երեք բան, որովհետև դրանք փոխում են ամեն ինչ։

  • Տևողություն։ Առաջին թեստերի համար 5 կամ 6 վայրկյան։ Կարճ կադրերն ավելի կայուն են և շատ ավելի էժան։
  • Կադրի ձևը։ 9:16 Reels ի և TikTok ի համար, 4:5 Instagram ի հոսքի, 16:9 YouTube ի։
  • Որակը։ Սևագրերն արա ցածր որակով, 4K ը թող վերջին տարբերակին։
Քայլ 3Վարիր առաջին թեստը

Վերցրու ներքևի առաջին պրոմպտն այնպես, ինչպես կա, ավելացրու և գեներացրու երկու անգամ։ Համեմատիր։ Հետո փոխիր ուղիղ մեկ բան, օրինակ լույսի տողը, և նորից գեներացրու։ Երկու ժամ այս ցիկլով ավելի շատ բան կսովորես, քան մեկ շաբաթ տեսադասեր դիտելով։

Dreamina ից բացի կան երկու այլ ճանապարհ։ Higgsfield ում և CapCut ում ավելի արագ ու էժան է, հարմար է տասը տարբերակ փորձելու համար, բայց այնտեղ 2.5 ը դեռ չկա, միայն 2.0 ն է։ API ը պետք է, երբ նույն պրոմպտը պիտի աշխատի հիսուն ապրանքի վրա կամ երբ կոնտենտ ագենտ ես կառուցում հաճախորդի համար։

Մաս 4

Յոթ պատրաստի պրոմպտ

Առաջին հինգը մեկ պահի կադրեր են՝ կարճ, կայուն, էժան։ Վերջին երկուսը մի քանի պլան են մեկ գեներացիայում, երբ 2.5 ի 30 վայրկյանն է պետք։ Վերցրու, փոխիր մարդուն և միջավայրը քո բրենդի տակ, մնացած կմախքին մի՛ դիպչիր։

Մեկ պահ՝ 5 ից 8 վայրկյան

1. Տեքստից տեսանյութ՝ ուղղահայաց հուք
A woman in her late twenties sets a laptop down on a cafe table and opens it in one unhurried motion, then leans back. Morning light comes through a tall window from camera left, warm across the table and soft on her face. Camera holds a fixed medium frame. Cinematic film tone, 35mm, warm natural grade, shallow depth of field, clean negative space in the upper third. 6 seconds, 9:16, avoid jitter, bent limbs, identity drift.
Առաջին թեստդ սա թող լինի։ Խցիկը կանգնած է, մարդը մեկ բան է անում, լույսը գրված է։ Վերևի դատարկ տեղը դիտավորյալ է՝ այնտեղ է գնալու գրությունդ։
2. Նկարից տեսանյութ՝ ապրանք
Animate @Image1. Preserve the composition, the label and the exact product colour. A slow light sweep travels across the jar, catching the rim and the edge of the lid. Faint steam lifts from a cup beside it and settles. Camera pushes in slowly and stops. Warm wooden surface, soft diffused window light from camera right, subtle realistic reflections, premium ecommerce style, sharp focus on the label. 6 seconds, 4:5, avoid warped text, extra objects, distorted product shape.
Երբ նկար ես տալիս, ապրանքը նորից նկարագրելու կարիք չկա, բայց պետք է ուղիղ ասես, որ պիտի պահի կոմպոզիցիան ու գույնը։ Մեկ գաղափար՝ լույսի սահքը։ Մնացած ամեն ինչը կանգնած է, որ դա երևա։
3. Խոսող մարդ՝ ձայնով
A woman in her early thirties, dark hair tied back, wearing a plain black knit, speaks directly to camera with a calm confident delivery. She gestures once with her right hand on the key phrase. A softly out of focus studio wall behind her. Soft natural window light from camera left with gentle fill on the shadow side. Camera holds a fixed medium close frame. Realistic, natural documentary tone, sharp focus. She says in Armenian: "Առավելությունը գործիքը չէ։ Համակարգն է։" 8 seconds, 9:16, avoid jitter, bent limbs, identity drift.
Ձայնը գեներացվում է պատկերի հետ միասին, ոչ թե դրվում է վրայից։ Խցիկը դիտավորյալ կանգնած է՝ խոսող մարդը քանդվում է հենց խցիկը շարժվում է։ Հայերենի արտասանությունը թեստավորիր, մինչև հաճախորդին խոստանալը։
4. Տեսանյութից տեսանյութ՝ ոճի փոփոխություն
Transform @Video1. Preserve the original motion, timing and framing exactly. Change the palette to a cool desaturated winter grade with pale blue shadows and muted skin tones. Add fine film grain across the whole frame. Keep the subject's face and clothing consistent with the source. Keep the existing light direction and the shape of the shadows. Documentary realism, 35mm texture, high detail. 8 seconds, 9:16, avoid identity drift, temporal flicker, warped text.
Այստեղ տեսարան չես նկարագրում, փոփոխություն ես նկարագրում։ Երկու ցուցակ՝ ինչ է մնում նույնը, ինչ է փոխվում։ Այն ամենը, ինչ չես գրել որպես մնացող, մոդելը կարող է փոխել։
5. Ռեֆերենսով՝ կրկնվող հերոս
@Image1 stands behind a marble counter in a small bakery, sliding a tray of pastries forward with an unhurried movement. Shelves of bread recede softly into shadow behind her. Warm practical light from a pendant lamp above the counter, deep amber shadows in the corners. Camera holds a fixed medium frame. Cinematic film tone, 35mm, warm grade, high detail. 6 seconds, 4:5, avoid jitter, bent limbs, identity drift, warped text.
Որ նույն հերոսը կրկնվի մի քանի կադրում՝ նույն նկարը կցիր ամեն անգամ, հագուստն ու լույսը նկարագրիր բառացի նույն բառերով, և ամեն պրոմպտում դիր avoid: identity drift։ Այլ ձևակերպումը տալիս է այլ դեմք։

Մի քանի պլան մեկ գեներացիայում

Երբ 2.5 ով երկար բան ես անում, մի՛ գրիր մեկ երկար պարբերություն։ Բաժանիր պլանների և ամեն պլանի կողքին գրիր վայրկյանները։ Վերևում մեկ տող՝ ընդհանուր տևողությունը, պլանների քանակը և կադրի ձևը։ 60 ից 100 բառի սահմանն այստեղ չի գործում, բայց յոթ կանոնը գործում է ամեն պլանի ներսում՝ մեկ շարժում, լույսը գրված, մարդն ու խցիկը՝ առանձին նախադասություններով։

6. 20 վայրկյան, երեք պլան՝ արհեստանոց
Total: 20s / 3 shots / 16:9

Shot 1 (0s to 6s): A young ceramicist lifts a finished bowl from the wheel, her hands wet with clay. Camera holds a fixed close frame on her hands. Late afternoon light rakes low through a workshop window, dust visible in the beam.

Shot 2 (6s to 14s): She carries the bowl across the workshop at an unhurried pace. Camera tracks slowly alongside her at chest height. Deep warm shadows on the clay walls behind her.

Shot 3 (14s to 20s): She sets the bowl down beside three others on a window bench and steps back. Camera settles into a fixed wide frame. She is backlit by the window, warm rim light on her shoulders.

Cinematic film tone, 35mm, warm grade, high detail.
Avoid jitter, identity drift, temporal flicker.
Այսպես է աշխատում երկար կադրը։ Ամեն պլան ունի իր վայրկյանները և իր մեկ շարժումը։ Ոճն ու avoid ը գրվում են մեկ անգամ՝ վերջում, ամբողջի համար։ Ուշադրություն դարձրու՝ շարժումը կա միայն երկրորդ պլանում, մյուս երկուսը կանգնած են։ Հենց դա է ստիպում շարժումն աշխատել։
7. 15 վայրկյան, երեք պլան՝ փոքր բիզնեսի գովազդ
Total: 15s / 3 shots / 9:16

Shot 1 (0s to 5s): Hands lift a small ceramic cup of coffee from a wooden counter and set it down in front of the camera. Camera holds a fixed close overhead frame. Warm morning window light from the left, steam catching the light.

Shot 2 (5s to 10s): A woman sits by the window of a small cafe, both hands around the cup, looking out at the street. She stays still. Camera pushes in slowly. Soft overcast light through the glass.

Shot 3 (10s to 15s): Close on her face as she takes the first sip and her shoulders drop. Camera holds a fixed frame. Warm side light, soft shadow on the far cheek.

Cinematic film tone, 35mm, warm natural grade, shallow depth of field.
Avoid jitter, bent limbs, identity drift, warped text.
Պատրաստի կմախք ցանկացած փոքր բիզնեսի համար՝ ապրանքը, մարդը, ռեակցիան։ Փոխիր սուրճը քո ապրանքով և սրճարանը քո տեղով, մնացածը թող։ Տառերն ու լոգոն դիր մոնտաժում, ոչ թե պրոմպտում։
Մաս 5

Երբ արդյունքը վատ է

Նախ անցիր այս ցանկով։ Ութ կետ, կես րոպե, և խնայված կրեդիտների կույտ։

Հետո փոխիր ուղիղ մեկ բան

Երեքը միանգամից փոխելը նշանակում է ոչինչ չսովորել։

  1. Կադրը դողում է․ թող մեկ շարժում, ավելացրու տեմպի բառ և ստուգիր, որ avoid: jitter ը տեղում է։
  2. Դեմքը փոխվում է․ ավելացրու avoid: identity drift և կցիր նկար, եթե ունես։
  3. Ձանձրալի է․ փոխիր միայն լույսի տողը։ Ուրիշ ոչինչ։
  4. Կադրում խառնաշփոթ է․ կրճատիր բառերը, հանիր ամենաքիչ կարևոր հատվածը։
  5. Ամեն անգամ վատ է․ վերադարձիր ամենապարզին՝ մարդ, գործողություն, լույս, կանգնած խցիկ։ Հետո մեկ առ մեկ ավելացրու։

Ի՞նչ անել այս շաբաթ

  1. Բացիր Dreamina ն, ավելացրու առաջին պրոմպտն ու գեներացրու երկու անգամ։ Նպատակը մեկն է՝ տեսնել, թե ինչ տեսք ունի ճիշտ գրված պրոմպտի արդյունքը։
  2. Վերցրու քո ապրանքի կամ ծառայության մեկ նկար և գեներացրու երկրորդ պրոմպտով։ Սա արդեն կարող ես դնել Instagram ում։
  3. Երրորդ պրոմպտում փոխիր տեքստը քո մեկ նախադասությամբ և ստուգիր հայերենի արտասանությունը։ Եթե աշխատում է, դու հիմա ունես խոսող կոնտենտ առանց տեսախցիկի։

Թվերն ու հնարավորությունները փոխվում են արագ։ Երբ պետք է ստուգել՝ պաշտոնական երկու տեղն է Dreamina ի կայքը և BytePlus ModelArk ի փաստաթղթերը։ Մնացած ամեն ինչ վերապատմություն է։

Կարճ ամփոփում

  • Seedance ը նկարահանում է, չի մոնտաժում։ Եթե տողի համար մոնտաժող է պետք, հանիր այդ տողը։
  • 60 ից 100 բառ, խցիկի մեկ շարժում, լույսը՝ ամեն պրոմպտում։
  • Մարդու շարժումն ու խցիկի շարժումը՝ տարբեր նախադասություններով։
  • 30 վայրկյանը նշանակում է երեքից հինգ պլան, ոչ թե քսան։ Գրիր դրանք առանձին՝ վայրկյաններով։
  • Փոխիր մեկ բան, հետո նորից գեներացրու։ Այդպես ես հասկանում, թե ինչն է աշխատել։