AI գործակալը ծրագիր չէ, որ պիտի գրես։ Դա աշխատակից է․ մեկ անգամ բացատրում ես գործը, ու նա անում է այն ամեն օր՝ առանց քեզ։
Ես այսպես սարքեցի գործակալ, որ ամեն օր՝ իմ ընտրած ժամին, ուղարկում է ինձ Product Hunt ի լավագույն AI լոնչերը՝ արդեն վերլուծված։ Հիմա նույնը կսարքես դու, մի քանի րոպեում։
Ի՞նչ է պետք սկսելուց առաջ
- Claude հաշիվ platform.claude.com կայքում
- Մի քիչ լիցքավորված API բալանս, քանի որ գործակալի ամեն աշխատանք արժե փող
- 10 րոպե ազատ ժամանակ։ Կոդի իմացություն պետք չէ
6 քայլ առաջին գործակալիդ
Գնա platform.claude.com և մուտք գործիր քո Claude հաշվով։ Եթե հաշիվ չունես, գրանցումը մեկ րոպե է։
Ձախ մենյուից սեղմիր Managed agents։ Այստեղ են ստեղծվում ու ապրում քո բոլոր գործակալները։
Կբացվի արդեն պատրաստի գործակալների ցուցակը։ Եթե դրանցից մեկը մոտ է քո խնդրին, ընտրիր այն ու անցիր առաջ։ Սա ամենաարագ ճանապարհն է։
Նույն էջում կա դաշտ, որտեղ պարզ բառերով գրում ես, թե ինչ գործակալ ես ուզում։ Առանց տերմինների, առանց կոդի։ Սեղմում ես ու սպասում մի քանի րոպե։
- Claude ն ինքն է գրում կոդը, կարգավորումներն ու տվյալները
- Դու միայն կարդում ես ու հաստատում
Այնուհետև Claude ն հերթով ցույց է տալիս մնացած փուլերը՝ ինչ գործիքներ միացնել, ինչ թույլտվություն տալ, ինչպես թեստավորել։ Ամեն էկրանին մեկ որոշում է պետք, ոչ ավելի։
Ամենակարևոր քայլը՝ ասա, թե երբ աշխատի։ Ընտրում ես օրն ու ժամը, հաստատում ես, և գործակալդ սկսում է աշխատել ինքնուրույն։ Այս պահից դու այլևս ոչինչ չես անում։
Ամեն օր ստուգիր Product Hunt կայքում AI ի հետ կապված նոր պրոդուկտների լոնչերը։
Ընտրիր ամենաուժեղ 5 ը։ Յուրաքանչյուրի համար գրիր՝
- անունը, հղումը
- ինչ խնդիր է լուծում, մեկ նախադասությամբ
- ում համար է օգտակար
- արժե՞ ուշադրություն դարձնել AI կրթությամբ զբաղվողի համար
Արդյունքն ուղարկիր ինձ էլ փոստով՝ կարճ ցուցակի տեսքով, առանց ջրի։Կարճ ամփոփում
- Claude Console, ապա Managed agents, ապա Quickstart։ Երեք սեղմում։
- Նկարագրիր գործակալդ պարզ բառերով։ Կոդը Claude ն է գրում։
- Դիր ժամանակացույց ու մոռացիր։ Գործակալդ աշխատում է առանց քեզ։
