HUVA academy
Միանալ դասընթացին
Անվճար ուղեցույցներ
Claude · Guide

Claude ը՝ քո SMM թիմը։

AM Ani Mkrtchyan 6 րոպե ընթերցում Updated June 2026

Սոց մեդիան տվյալների խաղ է, ոչ թե ներշնչանքի։ Երբ Claude ը տեսնում է քո իրական թվերը՝ որ փոստն է պահպանվել, որ ռիլսից են հեռացել երրորդ վայրկյանին, որտեղից են հետևորդներդ, նա դադարում է ընդհանուր խորհուրդներ գրել և սկսում է կանխատեսել՝ ինչ հրապարակես հաջորդը։ Windsor ն այն կամուրջն է, որ այդ թվերը հասցնում է Claude ին։

Խնդիրը մեկն է․ Claude ի connector ների ցանկում ոչ Instagram կա, ոչ TikTok։ Այսինքն՝ առանց Windsor ի Claude ը գրում է այն, ինչ ընդհանուր առմամբ աշխատում է ինտերնետում, ոչ թե այն, ինչ աշխատում է քո էջում։ Windsor ը մեկ միացումով բացում է 350 ից ավելի աղբյուր, և դրանց մեջ են և՛ Instagram ը, և՛ TikTok ը։

Մաս 1

Միացումը՝ 10 րոպե

Քայլ 1Բացիր Windsor հաշիվ

Գնա windsor.ai, գրանցվիր, բացիր onboarding էջը։ Անվճար պլանը բավական է սկսելու համար։

Քայլ 2Միացրու հաշիվներդ

Ընտրիր աղբյուրները ցանկից և տուր մուտքի իրավունք։ Քեզ պետք են՝

  • instagram ՝ Instagram ի օրգանական էջդ
  • tiktok_organic ՝ TikTok ի էջդ
  • googleanalytics4 ՝ կայքդ, եթե ունես
Քայլ 3Ավելացրու Windsor ը Claude ում

Claude ի կարգավորումներում բացիր Connectors բաժինը, գտիր Windsor ը և միացրու։ Ստուգիր մեկ նախադասությամբ՝ «Ցույց տուր, թե Windsor ում ինչ հաշիվներ են միացված»։ Եթե Claude ը թվարկում է էջերդ, պատրաստ ես։

Մաս 2

Ի՞նչ տվյալներ ես ստանում

01Instagram

  • Էջի մակարդակ՝ reach, դիտումներ, օրական նոր հետևորդներ, հետևումներ և հետևանջումներ, պրոֆիլի հղումների սեղմումներ
  • Հրապարակման մակարդակ՝ ամեն փոստի reach, պահպանում, կիսվել, մեկնաբանություն, և թե քանի նոր հետևորդ է բերել կոնկրետ այդ փոստը
  • Ռիլսերի մակարդակ՝ միջին դիտման ժամանակ, ընդհանուր դիտման ժամանակ, և skip rate՝ առաջին 3 վայրկյանում հեռացողների տոկոսը
  • Սթորիների մակարդակ՝ reach, պատասխաններ, ելքեր, առաջ և հետ թափահարումներ
  • Աուդիտորիա՝ երկիր, քաղաք, տարիք, սեռ
  • Մեկնաբանություններ՝ ամբողջ տեքստը, լայքերը, պատասխանների քանակը

Ամենաարժեքավոր դաշտը․ skip rate ն է։ Այն ցույց է տալիս, թե դիտողների քանի տոկոսն է հեռանում առաջին 3 վայրկյանում։ Սա քո հուքի ճշգրիտ գնահատականն է՝ առանց ենթադրությունների։

02TikTok

Օրգանական էջդ միանում է tiktok_organic connector ով, գովազդային հաշիվդ՝ tiktok ով։ Ստանում ես տեսանյութերի դիտումներ, դիտման ժամանակ, ներգրավվածություն, հետևորդների աճ և պրոֆիլի ցուցանիշներ՝ նույն կտրվածքով, ինչ Instagram ում։

03Մնացած ամեն ինչ

Windsor ի ցանկում 350 ից ավելի աղբյուր կա։ Քեզ համար կարևորները՝ Google Analytics 4, YouTube, LinkedIn, Facebook, Meta Ads, Google Ads, Google Search Console, Google Sheets, Stripe, Shopify, HubSpot։

Իրական ուժը․ խաչաձև վերլուծությունն է։ Instagram ը մենակ ցույց է տալիս, թե որ փոստն է հավաքել դիտումներ։ Instagram ը և Google Analytics ը միասին ցույց են տալիս, թե որ փոստն է բերել կայք մտնողներ ու գրանցումներ։ Երկրորդն է քո բիզնեսի թիվը։

Մաս 3

Վեց prompt, որ կարող ես պատճենել

Prompt ներն անգլերեն են միտումնավոր։ Claude ը դաշտերի անունները կարդում է անգլերեն, և այդպես սխալվելու տեղ չի մնում։ Պատասխանը կարող ես ամեն պահի խնդրել հայերեն՝ ավելացնելով «Answer in Armenian»։

01 · Շաբաթական ախտորոշում
Using the Windsor instagram connector, pull every post from the last 30 days with these fields: media_caption, media_type, timestamp, media_reach, media_saved, media_shares, media_follows, media_engagement.

Calculate saves / reach and shares / reach for each post. Sort by saves / reach.

Show me the top 5 and the bottom 5 in a table. Then in one paragraph, tell me what the top 5 have in common that the bottom 5 do not.
reach ն ալգորիթմի որոշումն է։ Պահպանումների և կիսվելների տոկոսը մարդու որոշումն է։ Երկրորդն է կանխատեսում հաջորդ ամսվա աճը։
02 · Հուքի թեստ
Using the Windsor instagram connector, pull my reels from the last 60 days with these fields: media_caption, media_reel_skip_rate, media_reel_avg_watch_time, media_reach.

Split them into two groups: skip rate below 50 percent, and skip rate above 50 percent.

For each group, extract the first sentence of the caption. Tell me the structural difference between the hooks in the two groups. Then write 5 new hooks using the pattern from the low skip rate group.
Սա միակ ձևն է հուքն իսկապես չափելու։ Առանց այս դաշտի դու գնահատում ես հուքը դիտումների քանակով, որն արդեն ալգորիթմի, ոչ թե դիտողի պատասխանն է։
03 · Ֆորմատների համեմատություն
Using the Windsor instagram connector, pull posts from the last 90 days with these fields: media_type, media_reach, media_saved, media_follows, media_engagement, week_day.

Group by media_type (REEL, CAROUSEL_ALBUM, IMAGE) and by week_day.

Show me which format brings the most new followers per post, and on which days. Then propose a posting schedule for the next 2 weeks based only on these numbers.
Փոստի բերած հետևորդների դաշտը ռիլսերի համար հասանելի չէ։ Այնպես որ ասա Claude ին՝ ռիլսերը գնահատիր reach ով և պահպանումներով, կարուսելներն ու նկարները՝ բերած հետևորդներով։
04 · Աուդիտորիայի քարտեզ
Using the Windsor instagram connector, pull audience_country_name, audience_country_size, city, audience_city_size, audience_gender_age_name, audience_gender_age_size.

Show me what percentage of my followers are in each country, which cities, and which age and gender group dominates.

Then tell me: is my content from the last 30 days speaking to that group, or to a different one? Back it up with the captions.
Հայկական շուկայի համար սա որոշում է լեզուն, ժամը և թեման։ Եթե հետևորդներիդ կեսը դրսում է, բովանդակության ռազմավարությունն այլ պետք է լինի։
05 · Ձագարի ստուգում
Use two Windsor connectors: instagram and googleanalytics4.

From Instagram, pull profile_links_taps and media_profile_visits for the last 30 days, by date. From Google Analytics, pull sessions for the same period where the source is instagram, plus conversions.

Build the funnel: reach → profile visit → link tap → website session → signup. Show me where the biggest drop off is, and propose one fix for that step.
Այստեղ բովանդակության վիճակագրությունը վերածվում է բիզնես թվերի։ Մեծ reach ը և զրո գրանցումը նշանակում է, որ խնդիրը բովանդակության մեջ չէ, այլ պրոֆիլում կամ էջում։
06 · Մեկնաբանությունների մաքրում
Using the Windsor instagram connector, find every comment from the last 7 days that I have not replied to. Group them by topic. Draft one reply per group in my voice: short, direct, no corporate tone.

Show me the drafts in a table before sending anything.
Windsor ը միակողմանի չէ։ Հաստատումից հետո Claude ը կարող է ինքն ուղարկել պատասխանները։ Մեկ ժամ խնայած աշխատանք ամեն շաբաթ։
Մաս 4

Ի՞նչ նպատակ դնել TikTok ի համար

Դիտումների քանակը նպատակ չէ։ Ահա հինգը, որոնք իսկապես կառավարելի են և որոնց վրա կարող ես ուղղորդել Claude ին։

  1. Դիտման տոկոս, ոչ թե դիտումների քանակ։ TikTok ի ալգորիթմի հիմնական մուտքն այն է, թե տեսանյութիդ քանի տոկոսն են դիտում մինչև վերջ։ 30 վայրկյանանոց տեսանյութի համար նպատակ դիր՝ 60 տոկոսից բարձր։
  2. Դիտումից հետևորդ փոխարկում։ Հաշվի՛ր՝ մեկ տեսանյութը քանի նոր հետևորդ է բերել 1000 դիտման հաշվով։ Սա ցույց է տալիս՝ արժեք ես տալիս, թե պարզապես ուշադրություն ես գողանում։
  3. Ֆորմատի կրկնելիություն։ Մեկ վիրուսային տեսանյութը պատահականություն է։ Նպատակն այն ֆորմատը գտնելն է, որի 5 տեսանյութից 4 ը միջինից բարձր է աշխատում։
  4. Առաջին 3 վայրկյանի պահպանում։ Խնդրի՛ր Claude ին համեմատել այն տեսանյութերի սկիզբը, որոնք պահեցին դիտողին, նրանց հետ, որոնք չպահեցին։
  5. Հրապարակման հաճախականության շեմ։ Գտի՛ր, թե շաբաթական քանի հրապարակումից հետո է միջին reach ը սկսում ընկնել։ Ավելի շատը միշտ չէ, որ ավելի լավն է։
Մաս 5

Claude ը կարող է ոչ միայն կարդալ

Instagram ի համար Windsor ը բացում է նաև գրելու գործողություններ՝ նկարով փոստ, կարուսել, տեսանյութ, սթորի, մեկնաբանության պատասխան, մեկնաբանության թաքցնում կամ ջնջում։ Այսինքն՝ վերլուծությունից մինչև հրապարակում մեկ պատուհանում։

Կարճ ամփոփում

  • Instagram ը և TikTok ը Claude ին ուղիղ չեն միանում, բայց Windsor ի միջոցով միանում են։
  • Միացումը 10 րոպե է՝ Windsor հաշիվ, հաշիվների միացում, Windsor ը Claude ի connector ներում։
  • Ամենաարժեքավոր դաշտերը reach ը չեն, այլ պահպանումները, կիսվելները, մեկ փոստի բերած հետևորդները և ռիլսի skip rate ը։
  • Instagram ը և Google Analytics ը միասին վերածում են բովանդակության վիճակագրությունը վաճառքի պատկերի։
  • Claude ը կարող է նաև հրապարակել և պատասխանել մեկնաբանություններին։