Քանի՞ բառ իրականում հասկացար։
Ներկայացված են 17 AI տերմին։ Ստուգումը պարզ է. կարդա ցանկը, հաշվիր, թե քանիսը կարող ես ոչ միայն ճանաչել, այլ բացատրել ուրիշին։ Հետո գտիր քո մակարդակը ներքևում ու տես, թե ինչ սովորես հաջորդը։
Քայլ 1. 17 հասկացությունը
Հաշվիր, թե քանիսը կարող ես բացատրել։ Ոչ թե «լսել եմ», այլ «հասկանում եմ»։
1 · CLI
2 · MCP Server
3 · Context engineering
4 · AI agent
5 · Prompt chaining
6 · Vibe coding
7 · Karpathy
8 · RAG
9 · Whisper Flow
10 · Tokens
11 · Vibe directing
12 · Agent
13 · Skills
14 · Vibe marketing
15 · Claude Code
16 · Embeddings
17 · Fine-tuning
Քայլ 2. Գտիր քո մակարդակը
Ունես թիվը։ Հիմա գտիր, թե որ շերտում ես ու ինչ ես անելու հաջորդը։
Քայլ 3. 17 բառը՝ պարզ բացատրությամբ
Կարճ ու առանց ավելորդ բարդության։ Կարդա, հետո նորից հաշվիր վերևում։
1. CLI · Command Line Interface
Հրամանային տող. համակարգչի հետ խոսում ես ոչ թե կոճակներով, այլ տեքստային հրամաններով։ Ասես մեքենան ղեկով վարելու փոխարեն ուղիղ ասես, թե ուր գնա։
2. MCP Server · Model Context Protocol
Ստանդարտ, որով AI-ը միանում է քո գործիքներին ու տվյալներին (Gmail, Notion, բազա)։ Պատկերացրու USB վարդակ. մեկ ձևաչափ, հազար սարք։
3. Context engineering · կոնտեքստի ինժեներիա
AI-ին ճիշտ տեղեկությունը ճիշտ պահին մատուցելու հմտություն։ Ոչ թե պարզապես լավ պրոմպտ գրել, այլ ամբողջ միջավայրը կառուցել, որ մոդելը ճիշտ հասկանա։
4. AI agent · AI գործակալ
AI, որ ոչ միայն պատասխանում է, այլ ինքն է որոշում կայացնում ու քայլեր անում, մինչև հասնի նպատակին։ Աշխատակից, ոչ թե պարզ խորհրդատու։
5. Prompt chaining · պրոմպտների շղթա
Մի քանի պրոմպտ իրար շղթայելը, որ մեկի արդյունքը դառնա մյուսի մուտքը։ Բարդ գործը՝ կտոր առ կտոր, ոչ թե մեկ հսկա հարցումով։
6. Vibe coding
AI-ի հետ բնական լեզվով, զգացողությամբ ծրագիր գրելը՝ առանց կոդի ամեն տողը ձեռքով հավաքելու։ Ասում ես ինչ ես ուզում, AI-ն կառուցում է։
7. Karpathy · Andrej Karpathy
Անդրեյ Կարպատի. նախկին Tesla ու OpenAI, «vibe coding» տերմինի հեղինակը։ AI ոլորտի ամենաազդեցիկ ձայներից մեկը, որին արժե հետևել։
8. RAG · Retrieval Augmented Generation
AI-ը նախ փնտրում է քո փաստաթղթերում, հետո պատասխանում հենց դրանց հիման վրա։ Ասես բաց գրքով քննություն. պատասխանը՝ քո տվյալներից, ոչ թե հիշողությունից։
9. Whisper Flow · Wispr Flow
Ձայնային թելադրման գործիք. խոսում ես, այն ակնթարթորեն տեքստ է դարձնում ամեն ծրագրում։ Ստեղնաշարից մի քանի անգամ արագ։
10. Tokens · թոքեններ
Բառերի կտորներ, որոնցով AI-ը չափում է տեքստը։ Մոդելի «վառելիքն» ու գնի միավորն են. որքան շատ թոքեն, այնքան շատ ծախս ու հիշողություն։
11. Vibe directing
AI-ով վիզուալ ու վիդեո ստեղծելիս ամեն կադրը ձեռքով անելու փոխարեն ուղղություն ես տալիս որպես ռեժիսոր։ Vibe coding-ի տեսողական եղբայրը։
12. Agent · գործակալ
Գործիքներում (Claude, ChatGPT) ռեժիմ, որտեղ AI-ն ինքնուրույն մի քանի քայլ է անում քո փոխարեն՝ որոնում, կարդում, գործում, մինչև առաջադրանքն ավարտի։
13. Skills · հմտություններ
AI-ին տրվող պատրաստ հրահանգների ու կարողությունների փաթեթ, որ նա որոշակի գործ ավելի լավ անի։ Ասես նոր հմտություն սովորեցնես աշխատակցին մեկ անգամ, հետո ամեն անգամ օգտագործի։
14. Vibe marketing
Փոքր թիմով, AI-ով, արագ մարքեթինգ։ Մեկ մարդ անում է այն, ինչ առաջ ամբողջ բաժին էր անում՝ կոնտենտ, կրեատիվ, թեստ, ամեն ինչ։
15. Claude Code
Anthropic-ի գործիք, որ terminal-ում կոդ է գրում, ֆայլեր խմբագրում ու առաջադրանք կատարում որպես agent։ Ծրագրավորման vibe coding-ի հզոր տարբերակը։
16. Embeddings
Տեքստը թվերի շարք դարձնելը, որ AI-ն իմաստը «հասկանա» ու նմանությունը գտնի։ RAG-ի ու խելացի որոնման հիմքը հենց սա է։
17. Fine-tuning
Պատրաստի մոդելը քո տվյալներով լրացուցիչ մարզելը, որ խոսի քո ոճով ու քո գործի լեզվով։ Ընդհանուր մոդելից՝ քո մոդելը։
Հաջորդ մակարդակ անցնելու ամենակարճ ճանապարհը
Ամեն շաբաթ ցույց եմ տալիս, թե ինչպես են այս գործիքներն աշխատում իրական գործի մեջ։ Հետևիր, որ չմնաս հետևից։
Հետևիր @aiwithani HUVA Academy · դասընթացներՊատրաստված է HuVa Academy-ի կողմից · aiwithani
