Եթե Instagram ում «team» ես գրել ու եկել ես այստեղ, ճիշտ տեղում ես։ Ահա քայլերն ու պրոմպտները, որ խոստացել էի։
Սկսենք պարզ բանից. մեկ լավ պրոմպտը մեկ լավ պատասխան է տալիս։ Վաղն առավոտյան նորից զրոյից ես սկսում. ով ես, ինչ բիզնես ունես, ինչ ես ուզում։
Պատկերացրու՝ նոր աշխատակից ես վերցրել։ Կարող ես ամեն առավոտ նրան նորից պատմել, թե ով ես ու ինչով ես զբաղվում։ Կամ կարող ես մեկ անգամ ամեն ինչ լավ բացատրել, ու մեկ շաբաթ հետո նա արդեն ինքը գիտի՝ ինչն է կարևոր։
Առանձին պրոմպտներն առաջին տարբերակն են։ Համակարգը՝ երկրորդը։ Ու բոլորից առաջ անցնում են նրանք, ովքեր ընտրում են երկրորդը։
Այս ուղեցույցում երեք համակարգ կա, ու երեքն էլ կսարքես Claude ում.
- AI համահիմնադիր. քո երկրորդ ուղեղը, որը գիտի նպատակներդ, նախագծերդ ու գաղափարներդ։
- AI թիմակից մեկ գործի համար. հետազոտող, որն ուսումնասիրում է մրցակիցների գները, համեմատում է ու բերում հաշվետվություն՝ հղումներով։
- Կոնտենտի գործընթաց. թեմա → 5 հուկ → սցենար → հոդված ու հրապարակման տեքստ։ Ուղղությունն ընտրում ես դու, ամեն քայլ հաստատում ես դու։
Ինչ է պետք սկսելու համար
- Claude ի հաշիվ. Անվճար տարբերակով էլ կարող ես սկսել. այնտեղ կան Projects (մինչև 5 հատ) ու web search։ Եթե ամեն օր շատ ես աշխատելու, վճարովի Pro ն ավելի շատ սահմանաչափ է տալիս։
- Notion. Միայն երրորդ համակարգի համար, որպես կոնտենտի բազա։
- Ժամանակ. Առաջին համակարգը՝ մեկից երկու ժամ։ Երկրորդը՝ մոտ մեկ ժամ։ Երրորդը՝ մոտ երկու ժամ։
Պրոմպտներն անգլերեն են դիտմամբ։ Claude ը հայերեն էլ լավ է հասկանում, բայց անգլերեն պրոմպտն ավելի կայուն է աշխատում։ Պատասխանը հայերեն ուզելու համար պրոմպտի վերջում գրիր՝ answer in Armenian։ [Քառակուսի փակագծերում] գրածը փոխարինիր քո տվյալներով։
AI համահիմնադիր՝ քո երկրորդ ուղեղը
Ինչ է. Claude ի Project, որը գիտի նպատակներդ, նախագծերդ ու գաղափարներդ, ու օգնում է որոշել՝ ինչով զբաղվես այս շաբաթ։ Ես իմինն անվանում եմ AI cofounder։
Ում է պետք. Եթե գլխումդ մի քանի նախագիծ ես պահում ու շաբաթվա վերջում զգում ես՝ զբաղված էի, բայց առաջ չգնացի։
- Գործիք. Claude, Projects բաժինը
- Ժամանակ. մեկից երկու ժամ
- Արժեք. անվճար տարբերակով կարելի է սկսել
01Քայլ առ քայլ
Claude ի ձախ մենյուում բաց Projects ն ու սեղմիր New project։ Անուն տուր, օրինակ՝ «AI cofounder»։ Նկարագրության մեջ մեկ տող գրիր՝ ինչի համար է։
Ամբողջ գաղտնիքն այստեղ է. քո մասին ֆայլերը դու չես գրում, Claude ն է գրում՝ քեզ հարցեր տալով։ Project ի ներսում բաց նոր զրույց ու տեղադրիր այս պրոմպտը։
Role: You are my new AI cofounder. Before we work together, you need to know me well.
Goal: Interview me and turn my answers into 4 context documents you will use in every future chat.
Rules:
1. Ask one question at a time. Wait for my answer before the next one.
2. Ask a maximum of 15 questions in total.
3. If an answer is vague (for example "grow the business"), ask one follow up question to get a number, a date or a name.
4. Cover: my business and offer, my clients, my goals for the next 90 days and 12 months, my active projects and their status, ideas I am holding, how I like to work, what you must never do.
Output: When the interview is done, write 4 separate documents in clean Markdown:
1) goals.md: 12 month goals, 90 day goals, how I measure each one
2) projects.md: every active project with status, next step and deadline
3) ideas.md: every idea I mentioned, with one line on why it matters
4) how_i_work.md: my working hours, tone, tools, what to avoid
Do not invent anything I did not say. Mark missing information as [to fill].Պատասխանիր ազնիվ ու կոնկրետ։ Եթե գրելը դանդաղ է, պատասխանիր հեռախոսի ձայնային մուտքով։
Claude ը կտա 4 փաստաթուղթ։ Յուրաքանչյուրը պատճենիր ու ավելացրու Project ի ֆայլերի բաժնում (աջ կողմում, + կոճակով)։ Անունները թող լինեն ճիշտ այսպես՝ goals.md, projects.md, ideas.md, how_i_work.md։ Հրահանգները հենց այս անուններով են դիմելու դրանց։
Նույն աջ կողմում բաց Instructions բաժինն ու տեղադրիր սա։ Սա քո համահիմնադրի «աշխատանքային պայմանագիրն» է։
You are my AI cofounder. You know my business through the files in this project: goals.md, projects.md, ideas.md, how_i_work.md. Read them before every answer.
How you work with me:
1. Every suggestion must connect to a goal in goals.md. If something serves no goal, say so directly.
2. Be direct. Tell me when my plan has a problem. I prefer useful pushback over polite agreement.
3. When I give you a list of tasks, sort them into three groups:
Do: serves a goal and only I can do it
Delegate to you: you can draft or prepare it
Drop or postpone: serves no current goal
4. When I delegate a task, do it fully: the draft, the plan or the text, ready to use. Ask at most 2 questions first, and only if you cannot do it without the answer.
5. Never invent facts, numbers or client names. If information is missing from the files, ask me.
6. Answer in [Armenian / English]. Keep answers short unless I ask for detail.Բաց նոր զրույց Project ի ներսում ու հարցրու՝ Who am I, what are my top 3 goals, and what should I stop spending time on? Եթե պատասխանը սխալ է կամ ընդհանուր, խնդիրը ֆայլերում է։ Լրացրու [to fill] տեղերը ու նորից փորձիր։
Համակարգը կենդանի է այնքան, որքան թարմ են ֆայլերը։ Ուրբաթ օրն օգտագործիր թարմացման պրոմպտը ներքևում ու հին ֆայլերը փոխարինիր նորերով։
02Ամենօրյա պրոմպտներ
It is Monday. Here is everything on my plate this week:
[paste your task list, messy is fine]
Fixed commitments this week: [meetings, deadlines]
Hours I really have for focused work: [number]
1. Sort every task into Do / Delegate to you / Drop or postpone, based on goals.md.
2. From the Do list, pick my top 3 for this week. Explain in one line how each one moves a goal.
3. Point out anything I am avoiding that matters more than it looks.
4. Then start on the Delegate list, one task at a time. Show me the first result and wait for my OK before the next one.New idea: [describe it in 2 to 5 sentences]
Check it against goals.md and projects.md:
1. Which goal does it serve, if any?
2. What would I have to pause to do it?
3. The strongest argument against it.
4. Verdict: do now / park in ideas.md / drop. One line why.
If the verdict is "park", give me the exact line to add to ideas.md.Weekly update. This week:
Done: [list]
Stuck: [list]
New: [projects, clients, ideas, changed priorities]
Rewrite projects.md and ideas.md with these changes. Keep the same structure. Show me only the updated files, ready to replace the old ones.
If anything I said contradicts goals.md, flag it instead of changing the goal.03Մեկ շաբաթ այս համակարգով
- Երկուշաբթի. 18 անելիք ես տալիս։ Claude ն ընտրում է շաբաթվա 3 գլխավոր գործը, 5 գործ առաջարկում է հետաձգել, իսկ 4 նամակի սևագիրը պատրաստում է նույն զրույցում։
- Երեքշաբթի. Միտք է գալիս նոր ծառայության մասին։ Idea Check ն ասում է՝ հիմա չէ, ու գաղափարը գնում է ideas.md։
- Չորեքշաբթի. Հաճախորդի համար առաջարկ ես պատրաստում։ Claude ն արդեն գիտի գներդ ու ոճդ, բացատրելու կարիք չկա։
- Ուրբաթ. 10 րոպե թարմացում։ Հաջորդ երկուշաբթի համակարգը քեզ ավելի լավ գիտի, քան այս շաբաթ։
043 սովորական սխալ
- Ֆայլերը գրում ես ու մոռանում։ Մեկ ամիս հետո Claude ն աշխատում է հին նախագծերով։ Ուրբաթվա թարմացումը պարտադիր է։
- Նպատակները մշուշոտ են։ «Ավելի շատ վաճառք» նպատակ չէ։ «Մինչև դեկտեմբեր 20 նոր հաճախորդ» նպատակ է։ Առանց թվի Claude ը չի կարող դասավորել առաջնահերթությունները։
- Ամեն ինչ մեկ Project ի մեջ։ Անձնական գործեր, հաճախորդներ, կոնտենտ՝ բոլորը միասին։ Մեկ Project՝ մեկ դեր։ Հետազոտության ու կոնտենտի համար առանձին Project ներ կսարքենք ներքևում։
05Պատրաստ է, երբ
AI թիմակից՝ մրցակիցների հետազոտող
Ինչ է. Առանձին Project, որին տալիս ես մրցակիցների կայքերը, ու այն ուսումնասիրում է առաջարկներն ու գները, համեմատում է ու բերում հաշվետվություն՝ հղումներով։
Ում է պետք. Եթե գին ես որոշում, նոր ծառայություն ես բացում կամ չես հասկանում, թե ինչու են հաճախորդները գնում մրցակցիդ մոտ։
- Գործիք. Claude, Projects ու web search
- Ժամանակ. մոտ մեկ ժամ
- Արժեք. անվճար տարբերակով կարելի է սկսել։ Վճարովի պլաններում կա նաև Research ռեժիմը, որն ավելի խորն է փնտրում։
01Քայլ առ քայլ
Ստեղծիր առանձին Project, օրինակ՝ «Competitor Research»։ Մի խառնիր համահիմնադրի հետ. մեկ Project՝ մեկ դեր։
Ավելացրու about_my_business.md ֆայլը՝ ինչ ես վաճառում, ինչ գներով ու ում։ Կարճ ճանապարհ. վերցրու Համակարգ 1 ի goals.md ու how_i_work.md ֆայլերից պետք եղած մասերը։ Սա է պատճառը, որ առաջինը համահիմնադիրն ենք սարքում։
Instructions բաժնում տեղադրիր ներքևի պրոմպտը։ Հաշվետվության ձևաչափը հենց այստեղ է ֆիքսված, որ ամեն անգամ նույն կառուցվածքը ստանաս։
Զրույցի դաշտի գործիքների մենյուում համոզվիր, որ web search ը միացված է։ Առանց դրա Claude ը կպատասխանի իր գիտելիքներից, ոչ թե կայքերից։
Տուր 3 մրցակցի անուն ու կայքի հղում։ Սկսիր երեքից, ոչ թե տասից, որ կարողանաս ստուգել արդյունքը։
Ամեն գնի կողքին հղում կա։ Բաց գոնե գների հղումներն ու ինքդ համոզվիր։ Գնի մասին որոշումը քոնն է, ոչ թե AI ինը։
02Պրոմպտներ
You are my competitor research analyst. My business is described in about_my_business.md in this project.
When I give you competitor names or website links:
1. Use web search to study each competitor: main offers, prices, what is included, who it is for, how they position themselves.
2. Only use information you actually found on a page. Every price and every claim gets the link where you found it.
3. If you cannot find or open something (prices not listed, page blocked, prices only on social media), write "not found" and the reason. Never guess a price.
4. Mark when a page looks outdated or shows a temporary discount.
Report format:
A) Comparison table: Competitor | Offer | Price | What is included | Audience | Source link
B) What they all promise (patterns)
C) Gaps: what nobody offers or explains well
D) How my offer compares: where I am stronger, weaker or unclear
E) 3 concrete actions for me, one line each
Answer in [Armenian / English].Research these competitors:
1. [name] [link]
2. [name] [link]
3. [name] [link]
Focus on: [for example: course prices / package contents / delivery time].
Follow the report format from your instructions.I am planning to [launch a new offer / change my price / enter a new segment]: [describe it in 2 to 3 sentences, with your planned price].
Based on the competitors you researched in this chat and about_my_business.md:
1. Where does this price sit in the market: low, middle or high? Show the comparison with links.
2. What do I need to include or say so the price feels fair to the client?
3. What is the biggest risk?
If you need data you do not have, search for it first and tell me what you searched.03Մեկ շաբաթ այս համակարգով
- Երկուշաբթի. Տալիս ես 3 մրցակցի կայքը։ 20 րոպե հետո ունես աղյուսակ. առաքման գներ, ժամկետներ, ինչ է ներառված։
- Երեքշաբթի. Բացում ես գների հղումները։ Մեկի գինը հին ակցիա էր, Claude ն էլ էր դա նշել որպես հնարավոր հնացած էջ։
- Չորեքշաբթի. Price Check. տեսնում ես, որ քո պլանավորած գինը միջինից բարձր է, բայց ոչ մեկը ժամով առաքում չի առաջարկում։ Սա է քո առավելությունը։
- Հինգշաբթի. Գինը ֆիքսում ես, ու գովազդային արշավի տեքստում շեշտում ժամով առաքումը։
043 սովորական սխալ
- Հավատում ես առանց ստուգելու։ AI ն կարող է սխալ կարդալ ակցիան կամ հին էջը։ Գնի մասին որոշում կայացնելուց առաջ բաց հղումը։
- Տասը մրցակից մեկ անգամից։ Ստանում ես մակերեսային աղյուսակ։ Երեքից չորսը բավական է։
- Չես ասում, թե ինչ որոշում ես կայացնելու։ Առանց Focus տողի Claude ը հավաքում է ամեն ինչ, ու դա ոչնչով չի օգնում։
05Պատրաստ է, երբ
Կոնտենտի գործընթաց՝ թեմայից մինչև հրապարակում
Ինչ է. Project, որտեղ կոնտենտն անցնում է չորս կանգառով. թեմա → 5 հուկ → սցենար → հոդված ու հրապարակման տեքստ։ Ամեն կանգառում ընտրում ու հաստատում ես դու։
Ում է պետք. Եթե կոնտենտ ես անում բիզնեսիդ համար ու ամեն անգամ AI ին նորից ես բացատրում՝ ով ես ու ինչպես ես խոսում։
- Գործիք. Claude (Projects) ու Notion, որը միացնում ենք connector ով
- Ժամանակ. մոտ երկու ժամ
- Արժեք. անվճար տարբերակով կարելի է սկսել
01Քայլ առ քայլ
Notion ում ստեղծիր database «Content» անունով, այս դաշտերով՝ Topic, Status, Hook, Script, Article, Caption։ Status ի տարբերակները՝ Idea, Hooks, Script, Approved, Published։ Դաշտերի անուններն անգլերեն թող, որ պրոմպտների հետ համընկնեն։
Claude ի կարգավորումներում բաց Connectors բաժինը, գտիր Notion ը, սեղմիր Connect ու ընտրիր քո workspace ը։ Սա մեկ անգամ է պետք։
Ստեղծիր նոր Project «Content Factory» անունով ու ավելացրու voice.md ֆայլը։ Եթե չունես, Project ի ներսում տուր քո լավագույն 5 հրապարակումները այս պրոմպտով.
Here are 5 of my best posts: [paste them]
Analyze them and write voice.md: my tone, sentence length, words I often use, words I never use, how I open and how I close, 3 example first lines.
Do not copy the posts. Describe the patterns.how_i_work.md ից էլ ավելացրու տոնի մասը։Instructions բաժնում տեղադրիր ներքևի պրոմպտը։ Ամենակարևոր տողը՝ առանց քո հաստատման հաջորդ կանգառին չանցնել։
Վերցրու մեկ թեմա ու անցիր երեք ամենօրյա պրոմպտներով։ Վերջում բաց Notion ը. դաշտերը լրացված են, Status ը փոխված։ Notion ում գրելուց առաջ Claude ը կարող է թույլտվություն խնդրել, դա նորմալ է։
02Պրոմպտներ
You are my content producer. My voice and examples are in voice.md in this project. My content database is the Notion database "[database name]" with these fields: Topic, Status, Hook, Script, Article, Caption.
We work in stages. Never skip a stage and never move to the next one without my explicit approval.
Stage 1, Hooks: for a topic, write 5 hooks, each from a different angle: a mistake, a result, a contrarian take, a short story, a how to. Max 15 words each.
Stage 2, Script: from the hook I choose, write a short video script for [Instagram Reels / TikTok], [30 to 60] seconds, spoken language, short sentences.
Stage 3, Repurpose: from the script I approve, write an article and a post caption with a clear call to action.
Rules:
1. Write like voice.md, not like a marketer. No hype words.
2. Never invent facts, numbers or client stories. If an example is needed, ask me for a real one.
3. After each stage I approve, update the Notion entry: fill the field and change Status.
4. Language: [Armenian / English].New topic: [topic]
Who it is for: [audience]
What I want them to do after watching: [follow / comment / buy / book a call]
Create the Notion entry with Status = Idea, then do Stage 1.I choose hook [number]. Changes: [optional edits].
Do Stage 2. Mark the moments where I should show something on screen in [brackets].Script approved [with these edits: ...].
Do Stage 3:
1) Article: [600 to 900] words, same idea with more depth, one practical example from me: [your real example].
2) Caption: hook in the first line, 3 to 5 short lines, call to action: [your CTA].
Then save everything in Notion and set Status = Approved.03Մեկ շաբաթ այս համակարգով
- Երկուշաբթի. 3 թեմա, ամեն մեկի համար 5 հուկ։ 15 րոպեում ընտրում ես 3 լավագույնը։
- Երեքշաբթի. 3 սցենար։ Ուղղում ես քո խոսքով ու հաստատում։
- Չորեքշաբթի. Նկարահանում ես 3 վիդեո։
- Հինգշաբթի. Հաստատված սցենարներից հոդված ու հրապարակման տեքստ։ Notion ում 3 նյութ Approved է։
- Ուրբաթ. Հրապարակում ես ու Status ը փոխում Published։
043 սովորական սխալ
- Հաստատում ես առանց կարդալու։ Կոնտենտը քոնն է, ոչ թե Claude ինը։ Չես կարդացել՝ մի հաստատիր։
- Ձայնի ֆայլ չկա։ Առանց voice.md ի ստանում ես ընդհանուր «մարքեթինգային» տեքստ, որը քեզ նման չէ։
- Ամբողջը մեկ պրոմպտով։ «Գրիր հուկ, սցենար ու հոդված» ու ստանում ես միջին որակ երեքում էլ։ Ուժը կանգառների մեջ է։
05Պատրաստ է, երբ
Որտեղից սկսել
Սկսիր Համակարգ 1 ից։ Այսօր։
Պատճառը պարզ է. համահիմնադրի ֆայլերը սնում են մյուս երկուսին։ goals.md ից հետազոտողն իմանում է՝ ինչ ես վաճառում ու ինչ գնով։ how_i_work.md ից կոնտենտի գործընթացն իմանում է՝ ինչպես ես խոսում։ Մի անգամ գրում ես քո մասին, երեք համակարգ է օգտվում։
Հետո ընտրիր ըստ ցավի. եթե գին ու վաճառք է անհանգստացնում՝ Համակարգ 2։ Եթե կոնտենտը չի հասցնում՝ Համակարգ 3։
Կարճ ամփոփում
- Պրոմպտը մեկ պատասխան է տալիս։ Համակարգն աշխատում է ամեն օր։
- Համակարգ 1. AI համահիմնադիր՝ 4 ֆայլ, պարզ հրահանգներ, ուրբաթվա թարմացում։
- Համակարգ 2. հետազոտող՝ ամեն գին հղումով, «not found» գուշակության փոխարեն։
- Համակարգ 3. կոնտենտ՝ թեմա, 5 հուկ, սցենար, հոդված ու տեքստ, ամեն կանգառում քո հաստատումով։
- Սկսիր առաջինից. մյուս երկուսն օգտվում են նրա ֆայլերից։
