9 քայլ դեպի պրոֆեսիոնալ կադր
Մեկ կադր, մեկ հստակ գործողություն
Ամենատարածված սխալը սա է. մեկ պրոմպտի մեջ լցնել հինգ գործողություն, երեք հերոս ու տեսախցիկի տասը շարժում։ Արդյունքը քաոս է։ Seedance-ը լավ է աշխատում, երբ մեկ կադրում կա մեկ հստակ գործողություն։
Երկար պատմությունը կտրիր առանձին կադրերի, ամեն կադրը գեներացրու առանձին, հետո միացրու մոնտաժում։ Կինոյի պես թվացող Reels-ները սարքվում են ոչ թե մեկ երկար կախարդական պրոմպտով, այլ շատ կարճ, մաքուր կադրերով։
Գրիր պրոմպտը 6 մասով
Լավ պրոմպտը պատահական նախադասություն չէ, այլ կառուցվածք։ Seedance-ի պաշտոնական բանաձևն է.
- Սուբյեկտ. ո՞վ կամ ի՞նչ է կադրում, արտաքին տեսքը, դիրքը կադրում։
- Գործողություն. ի՞նչ է անում՝ ֆիզիկապես, ոչ թե զգացմունքով։ Ոչ թե «նա վախեցած է», այլ «ուսերը լարվում են, ծնոտը սեղմվում է կես վայրկյանով»։
- Միջավայր. ֆոն, տարածք, ինտերիեր, դետալներ։
- Տեսախցիկ. անկյուն, պլան և շարժում (տես քայլ 4)։
- Ոճի խարիսխ. կոնկրետ ռեֆերենս, ոչ թե «cinematic» (տես քայլ 5)։
- Սահմանափակումներ. կայունության և ֆիզիկայի պահանջներ, գույնի պալիտրա։
Պրոմպտներն անգլերենով աշխատում են ավելի ճշգրիտ, որովհետև մոդելը հիմնականում անգլերենով է սովորած։ Պահիր մեկ կադրի նկարագրությունը մոտ 60 ից 120 բառ։
Պլանավորիր վայրկյան առ վայրկյան
Սա ամենաուժեղ տեխնիկան է, և հենց այն է տարբերում սիրողական կադրը պրոֆեսիոնալից։ Փոխանակ ամեն ինչ մեկ խիտ պարբերության մեջ լցնելու, տրոհիր վիդեոն ժամանակային հատվածների և ասա մոդելին, թե ի՞նչ է կատարվում ամեն վայրկյանին։ Seedance-ը դրանից տարրերը բաշխում է ամբողջ կլիպով, ոչ թե խցկում մեկ ստատիկ կադրի մեջ։
Ֆորմատը կոչվում է «shot script». ամեն բլոկ ունի ժամանակի կոդ, պլանի անուն, տեսախցիկ և նկարագրություն.
Սովորիր տեսախցիկի լեզուն
Տեսախցիկի շարժումն է, որ կադրը դարձնում է «կինո»։ Seedance-ը հասկանում է կոնկրետ տերմիններ։ Օգտագործիր դրանք ուղիղ.
| Տերմին | Ինչ է անում |
|---|---|
| Push-in / Dolly in | Մոտենում է սուբյեկտին, ուժեղացնում շեշտը |
| Pull-out | Հեռանում է, բացում ավելի լայն պատկերը |
| Pan | Հորիզոնական շարժում ձախ կամ աջ |
| Tilt | Ուղղահայաց շարժում վեր կամ վար |
| Tracking | Հետևում է շարժվող սուբյեկտին |
| Orbit / Arc | Պտտվում է սուբյեկտի շուրջը |
| Aerial / Drone | Վերևից, թռչնի հայացքով |
| Handheld | Ձեռքի թեթև դող, փաստավավերագրական զգացողություն |
| Fixed / Tripod | Անշարժ տեսախցիկ, ստատիկ կադր |
«cinematic»-ի փոխարեն դիր ոճի խարիսխ
«cinematic», «epic», «beautiful», «8K», «masterpiece» բառերը մոդելին գրեթե ոչինչ չեն ասում։ Փոխարենը նշիր կոնկրետ ավանդույթ. ռեժիսոր, ֆիլմ, ժապավեն, գունային ոճ։ Դա շատ ավելի ուժեղ արդյունք է տալիս.
- «Denis Villeneuve desaturated teal and amber palette, IMAX 70mm grain»
- «35mm handheld film camera, natural grain, subtle organic shake»
- «Anamorphic lens flare, 2.39:1 crop, teal and orange grade»
Գովազդի համար կոնկրետությունը վաճառում է. «ապրանքի ֆոտոշուտ, փափուկ studio լույս, մուգ ֆոն» ավելի լավ է, քան պարզապես «գեղեցիկ գովազդ»։
Լույսը նկարագրիր ֆիզիկապես
Նույն օբյեկտը էժան կամ պրեմիում տեսք ունի՝ կախված միայն լույսից։ «Moody lighting»-ը թույլ է։ Ուժեղը կոնկրետ ֆիզիկան է.
- Ուժեղ լույս. «single focused spotlight from above, sharp circular pool of warm tungsten light, deep shadow around»։
- Մակերեսներ, որ խորություն են տալիս. «rain-slicked asphalt with neon reflections», «condensation on cold glass», «polished marble with mirror reflection»։ Գովազդում հենց սրանք են ստեղծում «թանկ» զգացողությունը։
- Գույնի պալիտրա. ընդհանուր ածականների փոխարեն նշիր գույներ. «palette of cobalt blue, rust orange, charcoal and warm cream»։
Կառավարիր շարժման արագությունը ճիշտ
«fast» բառը մենակ գրելը քաոս է առաջացնում։ Փոխարենը արագությունը նկարագրիր տեխնիկապես.
- Դանդաղ շարժման համար՝ «slow motion, 240fps feel, liquid frame by frame detail»։
- Կիսաարագ՝ «half-speed»։
- Կիրառիր արագությունը միայն մեկ տարրի վրա, թե չէ պատկերը սկսում է դողալ։
Օգտագործիր նկար ու ռեֆերենս կայունության համար
Ամենակայուն արդյունքը ստանում ես ոչ թե զրոյից տեքստով, այլ երբ Seedance-ին տալիս ես պատրաստի առաջին կադր և միայն նկարագրում շարժումը։ Բրենդային կոնտենտի համար սա ոսկե կանոն է. կոմպոզիցիան ու բրենդի տեսքը վերահսկում ես դու, մոդելը միայն «կենդանացնում» է։
Seedance-ի ռեֆերենսների համակարգում կարող ես նշել, թե որ ֆայլից ինչ վերցնի.
- @Image. արտաքին տեսք, հերոսի կամ ապրանքի ինքնություն, գունային ոճ։
- @Video. շարժման տրաեկտորիա, տեսախցիկի լեզու։
- @Audio. ռիթմ ու տեմպ, բիթին համընթաց մոնտաժի համար։
Միշտ նշիր, թե որ ֆայլից ինչ ես ուզում, օրինակ «camera movement references @Video1, product appearance references @Image1»։
Կրկնիր մեկ փոփոխականով, հետո մոնտաժիր
Առաջին գեներացիան հազվադեպ է կատարյալ։ Բարելավելիս փոխիր միայն մեկ բան ամեն անգամ՝ միայն լույսը կամ միայն տեսախցիկը։ Այսպես կհասկանաս, թե ինչն ինչ է փոխում։ Հետո կադրերը հավաքիր մոնտաժում.
- Հուկ առաջին 2 վայրկյանում. ամենաուժեղ կադրը դիր հենց սկզբում։
- Ռիթմ. կտրիր կադրերը երաժշտության բիթին համընթաց՝ սա ամենակարևորն է «թանկ» զգացողության համար։
- Ձայն. Seedance 1.5-ը ձայն էլ է գեներացնում. երկխոսությունը գրիր չակերտների մեջ, ավելացրու ֆոնային ձայներ։
- Ֆորմատ. Reels-ի ու TikTok-ի համար ուղղահայաց 9:16, կայքի ու YouTube-ի համար 16:9։
Պատրաստի պրոմպտներ
Պատճենիր, փոխիր ապրանքն ու բրենդը, փորձարկիր։ Բոլորը կառուցված են վերևի կանոններով։
Սխալներ և ստուգաթերթ
Ամենատարածված սխալները
- Մեկ պրոմպտում շատ գործողություն ու շատ հերոս, արդյունքում քաոս։
- «fast», «cinematic», «epic», «beautiful» բառերը մենակ դնելը. մոդելին ոչինչ չեն ասում։
- Տեսախցիկի շարժումը սուբյեկտի շարժման հետ խառնելը մեկ նախադասության մեջ։
- Երկվայրկյան առ երկվայրկյան չպլանավորելը, ինչի պատճառով ամեն ինչ խցկվում է մեկ ստատիկ կադրում։
- Զգացմունք նկարագրելը ֆիզիկական գործողության փոխարեն։
- Մեկ բլոկը շատ գործողությամբ ծանրաբեռնելը, կամ ոճի ընդհանուր տողը վերջում բաց թողնելը։
Արագ ստուգաթերթ նախքան գեներացիան
- Մեկ կադր, մեկ հստակ գործողություն
- 6 մասով պրոմպտ, մոտ 60 ից 120 բառ
- Երկվայրկյան առ երկվայրկյան պլան (shot script) ժամանակի կոդերով
- Տեսախցիկի մեկ շարժում, առանձնացված սուբյեկտի շարժումից
- Ոճի կոնկրետ խարիսխ, ոչ թե «cinematic»
- Լույսը ֆիզիկապես նկարագրված, գույնի պալիտրա նշված
- Հնարավորության դեպքում ուժեղ առաջին կադր կամ ռեֆերենս
- Ֆորմատ ընտրված ըստ պլատֆորմի (9:16 կամ 16:9)
