HUVA academy
Միանալ դասընթացին
Անվճար ուղեցույցներ
Gen AI · Guide

Բնակարանի նկարներից՝ վիդեո շրջայց

AM Ani Mkrtchyan 4 min read Updated June 2026

Ունես բնակարանի մի քանի նկար և ուզում ես դրանցից վիդեո։ Առանց օպերատորի, առանց մոնտաժի, առանց տնից դուրս գալու։

Բացում ես Claude ը, միացնում Higgsfield ը, բեռնում նկարները և ստանում վիդեո, որտեղ տեսախցիկը շարժվում է սենյակի ներսում։ Առաջին անգամ կծախսես տասը րոպե։ Հետո՝ երկու։

Ռեալտոր լինել պետք չէ։ Նույնքան լավ աշխատում է, եթե բնակարանդ վարձով ես տալիս, Airbnb ում ես դնում կամ ուղղակի ընկերոջ համար ես անում։

Ուղեցույցը կարճ է՝ նախ միացնում ենք, հետո սարքում, վերջում՝ ինչպես սրանով գումար աշխատել։

Մաս 1

Կարգավորում՝ 3 քայլ

Սա անում ես մեկ անգամ։ Հինգ րոպե, ոչ մի կոդ, ոչ մի API բանալի։

Քայլ 1

Ավելացրու Higgsfield ը որպես connector

claude.ai ում սեղմիր պրոֆիլի պատկերակը՝ Settings → Connectors → Add custom connector։ Դաշտում դիր այս հասցեն․

mcp server url
https://mcp.higgsfield.ai/mcp

Սեղմիր Connect։ Կբացվի Higgsfield ի էջը՝ մտիր հաշիվ և թույլատրիր կապը։ Վերադառնում ես Claude, connector ը արդեն ակտիվ է։ Նույն ճանապարհը գործում է նաև Claude Desktop ում։

Քայլ 2

Դիր թույլտվությունները Always Allow

Connector ի կարգավորումներում կարդալու և գրելու թույլտվությունը դիր Always Allow։ Այլապես ամեն մի գեներացիայի համար Claude ը կհարցնի հաստատում, և հոսքը կկտրվի տասը տեղից։

Քայլ 3

Ստուգիր, որ կապն աշխատում է

Գրիր Claude ին․ What is my Higgsfield credit balance? Եթե պատասխանում է քո հաշվի իրական թվով, ամեն ինչ տեղում է։ Եթե ոչ՝ անջատիր connector ը և նորից միացրու, սա թարմացնում է թոքենը։

Մաս 2

Նկարից մինչև վիդեո

Քայլ 1

Բեռնիր նկարները ճիշտ տեղից

Սա այն կետն է, որտեղ մարդկանց մեծ մասը սխալվում է։ Մի քաշիր նկարը Claude ի չաթի մեջ։ Higgsfield ը չաթի կցորդները չի տեսնում, դրանք ապրում են Claude ի ներսում, ոչ թե Higgsfield ի պահոցում։

Փոխարենը գրիր․ I have room photos on my computer, open the Higgsfield upload widget։ Կբացվի Higgsfield ի բեռնման պատուհանը, և նկարներն ընտրում ես հենց այնտեղից։ Մեկ անգամում մինչև 20 ֆայլ։

Քայլ 2

Նկարագրիր միայն տեսախցիկի շարժումը

Երբ նկարից վիդեո ես սարքում, նկարը դառնում է առաջին կադրը։ Դու սենյակ չես նկարագրում, սենյակն արդեն կա։ Դու նկարագրում ես, թե ինչպես է տեսախցիկը շարժվում դրա մեջ։

Այստեղ է ամենակարևոր կանոնը՝ ուղիղ արգելիր մոդելին փոխել սենյակը։ Առանց այդ արգելքի մոդելը կսկսի «բարելավել»՝ պատերը կլողան, կահույքը կձևափոխվի, դռան շրջանակը կծռվի։ Դա անմիջապես երևում է, և վիդեոն դառնում է կեղծ։

Քայլ 3

Ընտրիր մոդելը

  • kling3_0_turbo՝ արագ անիմացիա մեկ նկարից։ Առօրյա գործի 90 տոկոսի համար սա է ճիշտ ընտրությունը։
  • kling3_0՝ երբ պետք է ավելի բարդ շարժում, մի քանի կադր կամ ձայն։
  • seedance_2_0՝ երբ ամենակարևորը դետալների կայունությունն է և չես ուզում ոչ մի շեղում աղբյուր նկարից։

Եթե չես նշում, Claude ը ինքն է ընտրում։ Բայց ինքդ նշելը կանխատեսելի արդյունք է տալիս, և դա ավելի արժեքավոր է, քան մեկ գեղեցիկ պատահականություն։

Քայլ 4

Ձևաչափ և տևողություն

9:16՝ Reels, TikTok, Stories։ 16:9՝ կայք, հայտարարության էջ, YouTube։ Մեկ սենյակի համար 5 վայրկյանը բավական է։ Ավելի երկարը չի օգնում, պարզապես ավելի շատ տեղ է տալիս մոդելին սխալվելու։

Քայլ 5

Բոլոր սենյակները մեկ հարվածով

Մեկ առ մեկ անելը ժամանակի կորուստ է։ Բեռնիր բոլոր նկարները միանգամից և գրիր․ Generate one clip per room in a single batch, same settings for all։ Claude ը գցում է բոլորը զուգահեռ, և հինգ սենյակի փոխարեն սպասում ես մեկ սենյակի ժամանակ։

Մաս 3

Պրոմպտներ՝ պատրաստ պատճենելու

Բոլորը անգլերեն են, որովհետև մոդելներն անգլերենով ավելի ճշգրիտ են աշխատում։ Առաջինը մայր պրոմպտն է՝ դնում ես մեկ անգամ, և Claude ը մնացածն անում է ինքը։

Մայր պրոմպտ՝ ամբողջ հոսքը մեկ հաղորդագրությամբ
You are my real estate video producer.

For every room photo I give you:
1. Open the Higgsfield upload widget so I can select the photos from my computer.
2. Look at each photo and pick the ONE camera move that best sells that room.
3. Generate an image to video clip with model kling3_0_turbo, 5 seconds, aspect ratio 9:16, using my photo as the start frame.
4. In every prompt lock the room: camera movement only. Do not change geometry, furniture, materials, colours or lighting. No people, no new objects, no text.
5. Run all rooms in one batch, then show me the results side by side.

Do not ask me follow up questions unless a photo is unusable.
Սա այն հուշումն է, որ երևում է Reels ում։ Դնում ես, բեռնում նկարները, սպասում։

Առանձին կադրեր

Դանդաղ մոտեցում՝ հյուրասենյակ
Real estate walkthrough of this exact room. Slow smooth dolly forward through the space, gimbal stabilised, subtle natural parallax on the foreground furniture. Existing daylight from the windows unchanged. Preserve the exact geometry, furniture placement, materials and colours of the source photo. Straight lines stay straight. No people, no new objects, no morphing walls. Photorealistic listing video.
Ամենաանվտանգ շարժումը։ Եթե չգիտես որից սկսել, սկսիր սրանից։
Մուտք դռնից՝ բացող կադր
The camera walks forward through the doorway into this room, handheld gimbal walk with very subtle natural shake, steady eye level height. Keep every wall, window, door frame and piece of furniture identical to the source photo. Natural interior light only. No people, no added decor, no warping of straight edges. Photoreal property tour.
Տուրի առաջին կլիպը։ Թեթև ցնցումը հենց այն է, ինչը վիդեոն դարձնում է իրական։
Պանորամա՝ խոհանոց
Slow cinematic pan from left to right revealing the full kitchen. Smooth constant speed, gimbal stabilised. Cabinetry, counter material, appliances and flooring stay exactly as in the source photo. Soft natural window light. No morphing, no new objects, no people. Photorealistic real estate footage.
Խոհանոցի համար լավագույնը՝ ցույց է տալիս ամբողջ աշխատանքային գիծը մեկ շարժումով։
Պատուհանի ուղղությամբ՝ ննջասենյակ, ուղղահայաց
Slow push in toward the window with soft parallax on the foreground furniture, vertical framing for social media. Warm natural daylight, unchanged. Bed, textiles, wall colour and window frame remain exactly as in the source photo. No people, no new decor, no distortion. Cinematic real estate reel, 9:16.
Ուղղահայաց ձևաչափ՝ ուղիղ Reels ի համար։ Լույսը դեպի պատուհան միշտ աշխատում է։
Շրջանաձև՝ կղզյակի կամ դետալի շուրջ
Gentle orbital camera move around the kitchen island, slow and controlled, straight lines stay straight throughout. Preserve the island material, stools, cabinetry and background exactly as in the source photo. Soft natural light, no new elements, no people. Photorealistic architectural video.
Օգտագործիր միայն այն դետալի համար, որը վաճառում է բնակարանը՝ կղզյակ, բուխարի, աստիճան։
Ֆասադ՝ շենքը դրսից
Slow rising drone style move in front of this building, gentle upward tilt revealing the facade. Keep the architecture, windows, balconies, landscaping and sky exactly as in the source photo. No people, no cars appearing, no structural changes. Photoreal real estate exterior shot.
Փակող կադրի համար։ Դրոն չի պետք, մեկ լավ ֆոտո բավական է։
Օգտագործիր այս բառերը․
camera movement onlygimbal stabilisedslow dolly forwardsubtle parallaxstraight lines stay straightpreserve exact geometrynatural window light unchangedidentical to the source photophotorealistic
Արգելիր այս բառերը․
redesign the roomadd furniturepeople walkingfast whip panzoom blurfisheyedramatic lighting changenew decor
Մաս 4

Ստուգաթերթ՝ մինչև հաճախորդին ուղարկելը

Վեց կետ։ Եթե թեկուզ մեկը չի անցնում, նորից գեներացրու։ Վատ վիդեոն ավելի շատ վնաս է տալիս, քան պարզապես լավ նկարը։

Մաս 5

Ինչպես սրանով գումար աշխատել

Չորս եղանակ։ Առաջին երկուսը՝ եթե արդեն շփվում ես անշարժ գույքի հետ։ Երրորդն ու չորրորդը՝ եթե ընդհանրապես կապ չունես դրա հետ։

  1. Փաթեթ մեկ բնակարանի համար։ Չես վաճառում մեկ կլիպ, վաճառում ես պատրաստ շրջայց՝ 5 սենյակ, 5 կլիպ, մեկ հավաքած վիդեո ուղղահայաց և հորիզոնական ձևաչափով։ Ֆիքսված գին մեկ բնակարանի համար։
  2. Ամսական պայմանավորվածություն գործակալության հետ։ Գործակալությունն ամեն ամիս նոր բնակարաններ է ավելացնում։ Ամսական վճար՝ մինչև X բնակարանի վիդեո։ Սա կրկնվող եկամուտ է, ոչ թե մեկանգամյա գործարք։
  3. Airbnb և Booking՝ ուղիղ հյուրընկալողին։ Բաց արա Airbnb ը կամ Booking ը քո քաղաքում ու գտիր բնակարաններ, որոնք ունեն նորմալ նկարներ, բայց ոչ մի վիդեո։ Վերցրու նրանց իսկ հրապարակային նկարներից մեկը, սարքիր 5 վայրկյանանոց կլիպ և ուղարկիր հյուրընկալողին ուղիղ հաղորդագրությամբ․ «Սա ձեր բնակարանից է, անվճար։ Եթե դուր է գալիս, մնացած սենյակները նույնպես կարող եմ»։ Ցույց տված արդյունքն ինքն իրեն վաճառում է։ Կարող ես առաջարկել կամ վճարովի փաթեթ, կամ համագործակցություն՝ վիդեո՝ գիշերակացի, զեղչի կամ քո էջում նշվելու դիմաց։
  4. Նույն բանը՝ ուրիշ ոլորտներում։ Սա վաճառում ես նաև հյուրանոցներին, օրավարձով բնակարաններին, ինտերիերի դիզայներներին, կահույքի սրահներին և շինարարական ընկերություններին։ Բոլորն ունեն նկարներ և ոչ մի վիդեո։