HUVA academy
Անվճար ուղեցույցներ
Agents · Guide

10 AI ագենտ քո բիզնեսի համար. սարքիր Claude Code ում, առանց կոդ գրելու

AM Ani Mkrtchyan 12 րոպեի ընթերցում Թարմացվել է՝ հոկտեմբեր 2026

Մինչև սկսելը

  • Վճարովի Claude պլան։ Claude Code ը աշխատում է Pro, Max, Team կամ Enterprise պլանով։
  • Claude ի desktop հավելվածը։ Բացիր Code բաժինը։ Ոչ տերմինալ, ոչ ուրիշ ծրագիր տեղադրել։
  • Մեկ թղթապանակ քո թիմի համար։ Համակարգչում սարքիր դատարկ թղթապանակ My AI Team անունով։ Code բաժնում ընտրիր Local ու այս թղթապանակը։ Բոլոր ագենտները ապրում են այստեղ։
  • Connector ներ։ Մեկ անգամ միացրու Gmail, Google Calendar, Google Drive ու Notion claude.ai ի կարգավորումներում։ Claude Code ում նրանք հայտնվում են ինքնաբերաբար։
  • Manual ռեժիմ։ Քանի դեռ սովորում ես, ուղարկելու կոճակի կողքին ընտրիր Manual։ Claude ը ամեն փոփոխությունից առաջ հարցնում է քեզ։

Մեկ կանոն բոլոր 10 ագենտի համար. ագենտը գրում է սևագիրը, դու ես հաստատում։ Ինչ դուրս է գալիս բիզնեսից (նամակ, ամրագրում, վճար, հրապարակում), առանց քո «այո» ի չի գնում։ Ներքևի հիմնական պրոմպտը այս կանոնը գրում է թիմիդ հիշողության մեջ, ու բոլոր ագենտները հետևում են դրան։

00

Հիմքը. թիմիդ հիշողությունը

Սա անում ես մեկ անգամ։ Claude Code ը հարցեր է տալիս քեզ ու բիզնեսիդ մասին տվյալները պահում է CLAUDE.md ֆայլում։ Ամեն ագենտ աշխատելուց առաջ կարդում է այն, ու դու ոչինչ երկու անգամ չես բացատրում։

Հիմնական պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
I'm setting up a team of AI agents for my business in this folder. I don't code, so do all file work yourself and explain everything in plain words.
First, interview me one question at a time to collect: business name, what we sell, city, prices, working hours, team members and roles, my tone of voice with 3 messages I wrote, and words I never use.
Then create CLAUDE.md with that info and these rules for every agent:
1. Draft, never send. No email, message, booking, payment or post leaves without my explicit "confirm".
2. Never invent prices, facts or results.
3. If business info is missing, ask me before starting.
Also create a folder called files for my price list, FAQ and examples.
When you finish, summarize CLAUDE.md for me.

Հետո files թղթապանակում դիր գնացուցակը, հաճախ տրվող հարցերը ու հաճախորդներին գրած մի քանի լավ պատասխան։

10 ագենտները

Ամեն ագենտ մեկ skill է. փոքր հրահանգների ֆայլ, որը Claude Code ը սարքում է քո պրոմպտից։ Կանչում ես անունով, օրինակ /sales։ Մի քանիսը ստանում են նաև գրաֆիկ ու աշխատում են առանց քեզ։

01

Վաճառքի AI ագենտ

DM Sales Agent

Ինչ է անում։ Պատասխանում է գների, ազատ ժամերի ու առաջարկների մասին հարցերին, հասկանում է, թե ինչ է պետք հաճախորդին, ու առաջարկում հաջորդ քայլը. պատվեր, ամրագրում կամ փոխանցում թիմին։ Երևանյան գեղեցկության սրահին գրում են. «Մատնահարդարումը ինչ արժե, շաբաթ օրը տեղ կա՞»։ Պատասխանը պատրաստ է մի քանի վայրկյանում։

Ինչին է միանում։ files թղթապանակի գնացուցակին ու հարցերին։ DM ը դու ես պատճենում ու դնում։

  1. Բացիր Code բաժինը My AI Team թղթապանակում։
  2. Դիր պրոմպտը ու լրացրու փակագծերը։
  3. Հաստատիր ֆայլը, որ Claude ը սարքում է։
  4. Հաջորդ անգամ գրիր /sales ու դիր իրական DM։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named sales for [BUSINESS NAME].
Role: DM sales assistant.
Inputs: a customer message I paste, plus the price list, availability and FAQ in the files folder.
Job: answer using only facts from those files, figure out what the customer needs, and suggest one next step: order, booking, or handoff to [TEAM MEMBER].
Output format:
1. Reply draft in the customer's language, max 80 words
2. What they need, one line
3. Suggested next step
4. Missing info, if any
Tone: as in CLAUDE.md, plus [EXTRA TONE NOTES].
Never invent prices, discounts or stock. Never send anything.
Before its first run, the skill must check CLAUDE.md and ask me for any missing business info.
Then test it on this message: [PASTE A REAL DM].

Խորհուրդ։ Ագենտը այնքան ճիշտ է, որքան քո գնացուցակը։ Գինը փոխեցիր, նույն օրը փոխիր ֆայլը, թե չէ ագենտը հին գինը կասի։

02

Հետադարձ կապի AI ագենտ

Follow Up Agent

Ինչ է անում։ Գտնում է մարդկանց, ովքեր հարցրել են ու հետո լռել, գրում է հիշեցում նախորդ զրույցի շարունակությամբ ու պահում Gmail ի սևագրերում։ Սրճարանին գրել են ծննդյան տորթի համար ու կորել։ Երկու օր հետո հիշեցումը արդեն սպասում է սևագրերում։

Ինչին է միանում։ Gmail connector ին։ Instagram ի զրույցները պատճենում ու դնում ես դու։

  1. Ստուգիր, որ Gmail ը միացված է։
  2. Դիր պրոմպտը ու լրացրու փակագծերը։
  3. Հաստատիր skill ն ու գրաֆիկը։
  4. Բացիր Gmail ի սևագրերը, ուղղիր ու ուղարկիր այն, ինչ հավանում ես։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named followup for [BUSINESS NAME].
Role: follow up assistant.
Inputs: Gmail threads from the last [14] days, plus any DM threads I paste.
Job: find people who asked about a product or service and went quiet after our last reply, without a decision.
Output format, one block per person: name and channel, what they asked, days since last message, reminder draft (max 60 words) that continues the conversation, suggested time to send.
For email leads, save each reminder as a Gmail draft. Never send.
Tone: as in CLAUDE.md. Helpful, never pushy, no guilt.
Skip anyone who said no or asked not to be contacted.
Before its first run, check CLAUDE.md and ask me for any missing business info.
Then set up a local routine that runs this skill every [MONDAY AND THURSDAY] at [10:00].

Ուշադրություն։ Մեկ մարդուն մեկ հիշեցում։ Երկրորդը ուղարկիր միայն նոր պատճառով, օրինակ նոր տեսականի կամ նոր ազատ օր։ Թե չէ ագենտդ կդառնա spam ի մեքենա։

03

Ամրագրման AI ագենտ

Booking Agent

Ինչ է անում։ Նայում է օրացույցդ, գտնում ազատ ժամեր, առաջարկում է հաճախորդին հարմար տարբերակներ ու ամրագրում է միայն քո հաստատումից հետո։ Ատամնաբուժական կլինիկայի հիվանդը գրում է. «Ուրբաթ երեկոյան կարող եմ», ագենտը առաջարկում է երեք իսկապես ազատ ժամ։

Ինչին է միանում։ Google Calendar connector ին ու ծառայությունների ֆայլին, որտեղ գրված է, թե ամեն մեկը որքան է տևում։

  1. files թղթապանակում դիր ծառայությունների ցանկը տևողություններով։
  2. Դիր պրոմպտը ու լրացրու աշխատանքային ժամերն ու հանգստյան օրերը։
  3. Գրիր /booking ու հաճախորդի հարցումը։
  4. Գրիր "confirm" միայն երբ ժամը ճիշտ է։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named booking for [BUSINESS NAME].
Role: booking assistant.
Inputs: the client's request (service, preferred days and times), my Google Calendar, and the services file in the files folder.
Rules: working hours [HOURS], [15] minutes buffer between bookings, closed on [DAYS OFF].
Job: find free slots and suggest up to 3 that fit the client's preference.
Output format:
1. Free slots (date, time, length)
2. Message draft offering them to the client
3. Event details: title, date, time, client name, phone, notes
Tone: as in CLAUDE.md.
Create the calendar event only after I type "confirm". Never move or delete existing events.
Before its first run, check CLAUDE.md and ask me for any missing business info.

Խորհուրդ։ Անձնական գործերդ էլ դիր օրացույցում։ Ագենտը տեսնում է միայն օրացույցը, ու դատարկ ժամը նրա համար ազատ ժամ է։

04

Վճարումների AI ագենտ

Invoice Reminder Agent

Ինչ է անում։ Հետևում է վճարման ժամկետներին, ուշացած հաշիվների համար քաղաքավարի հիշեցումներ է գրում Gmail ի սևագրերում ու դադարում է հիշեցնել, հենց գումարը մտնում է։ Concept store երին վաճառող հագուստի բրենդը այլևս ամեն ամիս մի ամբողջ կեսօր չի ծախսում «ով վճարեց, ով չէ» հարցի վրա։

Ինչին է միանում։ files թղթապանակի հաշիվների աղյուսակին (հաճախորդ, գումար, ժամկետ, կարգավիճակ) ու Gmail ին։

  1. Հաշիվների աղյուսակը պահիր files թղթապանակում։
  2. Դիր պրոմպտը։
  3. Հաստատիր skill ն ու շաբաթական գրաֆիկը։
  4. Նայիր սևագրերը Gmail ում ու ուղարկիր ինքդ։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named invoices for [BUSINESS NAME].
Role: payments assistant.
Inputs: the invoice sheet [FILE NAME] in the files folder (client, amount, due date, status) and Gmail.
Job: find invoices due in the next [3] days or overdue. Search Gmail for payment confirmations and mark those as paid in your report.
Output format:
1. Table: client, amount, due date, days overdue, status
2. A reminder for each unpaid invoice, saved as a Gmail draft. First reminder friendly, second firmer but kind
3. Invoices to stop chasing
Tone: respectful, never threatening.
Never send emails. Never change the invoice sheet without my "confirm".
Before its first run, check CLAUDE.md and ask me for any missing business info.
Then set up a local routine that runs this skill every [MONDAY] at [9:30].

Ուշադրություն։ Վճարը ստացար, նույն օրը նշիր աղյուսակում, թե չէ ագենտը կհիշեցնի մեկին, ով արդեն վճարել է։ Ու երբեք մի տուր ագենտին բանկի մուտքի տվյալներդ. աղյուսակը բավական է։

05

Կոնտենտի AI ագենտ

Content Repurposing Agent

Ինչ է անում։ Վերցնում է մեկ գաղափար ձայնային նոթից կամ տեքստից ու սարքում Reel ի սցենար, caption ու Story, քո ձայնով, ու պահում ֆայլում։ Առցանց խանութի տերը մեկ րոպե թելադրում է նոր հավաքածուի մասին ու ստանում երեքն էլ։

Ինչին է միանում։ files/examples թղթապանակին, որտեղ քո 5ից 10 լավագույն հրապարակումներն են։ Ձայնային նոթը տեքստ դարձրու հեռախոսի թելադրման ֆունկցիայով ու դիր։

  1. files/examples ում պահիր 5ից 10 հրապարակում, որոնք լավ են աշխատել։
  2. Դիր պրոմպտը։
  3. Գրիր /content ու դիր մեկ իրական գաղափար։
  4. Կարդա արդյունքը բարձրաձայն. քո ձայնն է, թե ոչ։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named content for [BUSINESS NAME OR YOUR NAME].
Role: content assistant.
Inputs: an idea I paste (voice note transcript or text), plus my posts in files/examples.
Job: turn one idea into three pieces:
1. Reel script: hook in the first 3 seconds, 3 to 5 scenes with what to show and say, closing line, under [30] seconds
2. Caption: hook, body under [120] words, one call to action
3. Story: 3 frames with text and one poll or question
Save all three in files/content with today's date.
Tone: copy the rhythm, words and humor of my examples. Write in [LANGUAGE]. No hype words.
Never publish anything. Never invent facts, prices or results.
Before its first run, check CLAUDE.md and ask me for any missing business info.

Խորհուրդ։ «Գրիր իմ ոճով» առանց օրինակների նշանակում է անդեմ տեքստ։ Ագենտը քո ձայնը սովորում է օրինակներից, ոչ թե նկարագրությունից։

Համակարգի կեսն արդեն տեսար։ Agentic AI: AI Agent Teams դասընթացում լիդերի համակարգն ու մյուս ագենտները սարքում ենք միասին, քո բիզնեսի վրա, որ նրանք աշխատեն որպես մեկ թիմ։ [DATES, FORMAT]. [PRICE OR DEADLINE OFFER]։

Գրանցվիր Agentic AI: AI Agent Teams դասընթացին

06

Մրցակիցների AI վերլուծաբան

Competitor Monitor

Ինչ է անում։ Ամեն շաբաթ նայում է մրցակիցների կայքերը, նկատում նոր գներ, զեղչեր ու ծառայություններ ու պահում կարճ ամփոփում հղումներով։ Գեղեցկության սրահը հետևում է հինգ մրցակցի, առանց ամեն երեկո նրանց էջերը թերթելու։

Ինչին է միանում։ Claude Code ի ներքին web search ին ու մրցակիցների ֆայլին՝ անուններով ու հղումներով։

  1. files/competitors ում պահիր մրցակիցների անուններն ու կայքերի հղումները։
  2. Դիր պրոմպտը։
  3. Հաստատիր skill ն ու շաբաթական գրաֆիկը։
  4. Ամեն շաբաթ կարդա նոր ամփոփումը files/competitors ում։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named competitors for [BUSINESS NAME].
Role: competitor monitor.
Inputs: the competitor list in files/competitors and web search.
Job: check each competitor's website and public pages for new prices, discounts, services, products or locations. Compare with your last summary in files/competitors.
Output format:
1. What changed, one line per change, with the link
2. Why it matters for us, one line
3. Up to 3 ideas we could test
Write "No changes" for a competitor with nothing new. Save the summary in files/competitors with today's date.
Tone: short and factual. Report only what you see on a page. Mark guesses as guesses. Never contact competitors.
Before its first run, check CLAUDE.md and ask me for any missing business info.
Then set up a local routine that runs this skill every [FRIDAY] at [10:00].

Ուշադրություն։ Instagram ի էջերը ագենտը հաճախ չի կարողանում կարդալ, դրա համար լավագույնս աշխատում է կայքերով։ Մրցակիցների Instagram ը նայիր ինքդ կամ դիր նրանց վերջին հրապարակումները։

07

Նոր հաճախորդի AI ագենտ

Client Onboarding Agent

Ինչ է անում։ Դիմավորում է նոր հաճախորդին ու ուղարկում առաջին քայլերը, հավաքում պետք եղած տվյալները ու նշում, թե ինչն է պակաս, հետո կազմում աշխատանքային պլան. քայլեր, ժամկետներ, պատասխանատուներ։ Միջոցառումների գործակալությունը պայմանագիր է կնքում հարսանիքի համար, ու ողջույնի նամակն ու պլանը պատրաստ են տասը րոպեում։

Ինչին է միանում։ Gmail, Notion ու քո երեք ֆայլերը. ողջույնի տեքստ, պետք եղած տվյալների ցուցակ, ստանդարտ պրոցես։

  1. Երեք ֆայլերը պահիր files/onboarding ում։
  2. Դիր պրոմպտը։
  3. Գրիր /onboarding ու նոր հաճախորդի տվյալները։
  4. Ստուգիր սևագիրն ու պլանը, հետո գրիր "confirm"։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named onboarding for [BUSINESS NAME].
Role: client onboarding assistant.
Inputs: the new client's details I paste (name, service, start date) and the files in files/onboarding.
Output format:
1. Welcome email with first steps, max 150 words, saved as a Gmail draft
2. Info checklist: what we have, what is missing, clearly flagged
3. Work plan table: step, deadline, owner (from the team in CLAUDE.md)
4. Questions to ask the client
Tone: warm and clear. The client should feel looked after, not buried in forms.
Never send emails or share files. Create the plan as tasks in [NOTION DATABASE] only after I type "confirm".
Before its first run, check CLAUDE.md and ask me for any missing business info.

Խորհուրդ։ Առանց ստանդարտ պրոցեսի ֆայլի ագենտը ժամկետներ կհորինի։ Մեկ անգամ գրի առ քո պրոցեսը, թեկուզ 10 տող լինի։

08

Կարծիքների AI վերլուծաբան

Customer Feedback Agent

Ինչ է անում։ Կարդում է քո հավաքած կարծիքներն ու նամակները, խմբավորում կրկնվող բողոքներն ու գովասանքները ու ամփոփում հիմնական թեմաները իրական մեջբերումներով։ Առցանց խանութը տեսնում է, որ այս ամիս «առաքումը ուշացավ» 9 անգամ են գրել, իսկ «սիրուն փաթեթավորում» 12 անգամ։

Ինչին է միանում։ files/feedback թղթապանակին, որտեղ ամսվա ընթացքում դնում ես կարծիքները, մեկնաբանություններն ու DM ները։

  1. Սարքիր files/feedback ու լցրու կարծիքները, երբ գալիս են։
  2. Դիր պրոմպտը։
  3. Հաստատիր skill ն ու ամսական գրաֆիկը։
  4. Երկու կամ երեք մեջբերում ստուգիր բնօրինակի հետ։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named feedback for [BUSINESS NAME].
Role: customer feedback analyst.
Inputs: everything in files/feedback from the last month (reviews, comments, messages, with links or dates when available).
Job: group feedback into recurring complaints, recurring praise and requests.
Output format:
1. Top 3 complaints: theme, count, 2 real quotes, link if available
2. Top 3 praises: same format
3. Requests and ideas customers mention
4. One fix to try this month
Save the report in files/feedback/reports with the month name.
Tone: clear and neutral. Quote word for word. Never invent or soften feedback. Count accurately.
Never reply to customers or post anything.
Before its first run, check CLAUDE.md and ask me for any missing business info.
Then set up a local routine that runs this skill on the [LAST WORKING DAY] of each month.

Ուշադրություն։ Երեք կարծիքով մեկ բարկացած հաճախորդը թրենդ է թվում։ Մինչև ինչ որ բան փոխելը սպասիր գոնե 20 կարծիքի։

09

Հանդիպումների AI ագենտ

Meeting to Action Agent

Ինչ է անում։ Նոթերից կամ տրանսկրիպտից ամփոփում է հանդիպումը, հանում է՝ ինչ, ով, մինչև երբ, ու քո հաստատումից հետո ստեղծում է առաջադրանքները թիմի գործիքում։ Հագուստի բրենդի երկուշաբթի օրվա հանդիպումը մինչև ճաշ դառնում է առաջադրանքների ցուցակ։

Ինչին է միանում։ Notion connector ին ու նոթերին կամ տրանսկրիպտին (ձայնագրման հավելվածների մեծ մասը տալիս է տեքստը)։

  1. Notion ում ունեցիր առաջադրանքների բազա։
  2. Դիր պրոմպտը։
  3. Հանդիպումից հետո գրիր /meetings ու դիր նոթերը։
  4. Գրիր "confirm", որ ստեղծվեն այն առաջադրանքները, որոնք հաստատում ես։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named meetings for [BUSINESS NAME].
Role: meeting assistant.
Inputs: meeting notes or a transcript I paste or drop in files/meetings, and the team list in CLAUDE.md.
Output format:
1. Summary, max 5 bullets
2. Decisions made
3. Action table: what, who, by when. If a person or date is unclear, write "unclear" and ask me
4. Open questions
5. Tasks ready to create in [NOTION DATABASE]
Tone: short and plain.
Create tasks only after I type "confirm", and only the ones I approve. Never assign a task to someone who was not named for it. Never send the summary to anyone.
Before its first run, check CLAUDE.md and ask me for any missing business info.

Խորհուրդ։ Ամեն հանդիպման վերջում բարձրաձայն ասեք, թե ով ինչ է անում ու մինչև երբ։ Եթե դա չի ասվել, ագենտն էլ չի գտնի։

10

Օրվա ամփոփման AI ագենտ

Morning Brief Agent

Ինչ է անում։ Ամեն աշխատանքային առավոտ, ինքն իրեն, հավաքում է նամակները, օրացույցն ու առաջադրանքները, ընդգծում է հրատապը ու տալիս է մեկ էջանոց ամփոփում հղումներով։ Սրճարանների փոքր ցանցի տերը բացում է այն առաջին սուրճի հետ ու արդեն գիտի, թե որտեղ է «վառվում»։

Ինչին է միանում։ Gmail, Google Calendar ու Notion։

  1. Ստուգիր, որ Gmail ը, Calendar ն ու Notion ը միացված են։
  2. Դիր պրոմպտը ու ավելացրու VIP ցուցակդ։
  3. Հաստատիր skill ն ու գրաֆիկը։
  4. Բացիր Routines էջը, մեկ անգամ սեղմիր Run now ու հաստատիր այն գործիքները, որոնք կխնդրի։
Պրոմպտ (անգլերեն, պատճենիր ամբողջությամբ)
Create a skill named brief for [BUSINESS NAME].
Role: morning brief assistant.
Inputs: Gmail from the last 24 hours, today's Google Calendar, and my tasks in [NOTION DATABASE]. VIP senders: [NAMES].
Output format:
1. Urgent: deadlines today, problems, client complaints, max 5
2. Today's meetings with one line of prep each
3. Decisions waiting for me
4. Emails worth reading, with links
5. Everything else, one line each
Readable in 2 minutes. Link every item to its source. Ignore newsletters unless they mention [KEYWORDS]. Save the brief in files/briefs with today's date.
Tone: calm and direct.
Never reply, archive, delete or reschedule anything.
Before its first run, check CLAUDE.md and ask me for any missing business info.
Then set up a local routine that runs this skill every weekday at [8:30].

Ուշադրություն։ Local routine ը աշխատում է միայն երբ Claude ի հավելվածը բաց է, ու համակարգիչը քնած չէ։ Հավելվածի կարգավորումներում միացրու Keep computer awake։ Եթե համակարգիչը քնել էր, ամփոփումը կաշխատի մեկ անգամ, երբ արթնանա։

Որտեղից սկսել այս շաբաթ

Նախ արա հիմնական պրոմպտը։ Հետո բոլոր 10 ը միանգամից մի սարքիր։ Սկսիր երկուսից.

  1. Վաճառքի AI ագենտ։ Ամեն օր գործ ունի փողի հետ։ Ավելի արագ ու ճիշտ պատասխան նշանակում է ավելի քիչ կորցրած հաճախորդ, ու տարբերությունը կտեսնես մեկ շաբաթում։
  2. Օրվա ամփոփման AI ագենտ։ Միայն կարդում է, ոչինչ չի ուղարկում, այսինքն ռիսկ չկա։ Ու առաջին անգամ կտեսնես, թե ինչպես է ագենտը աշխատում, մինչ դու քնած ես. առավոտյան ամփոփումը արդեն սպասում է քեզ։

Երբ այս երկուսը սահուն աշխատեն, ամեն շաբաթ ավելացրու մեկ նոր ագենտ։ Տասը շաբաթից կունենաս ամբողջական AI թիմ։

Ուզո՞ւմ ես լիդերի համակարգն ու բոլոր ագենտները սարքել քո բիզնեսի վրա, ինձ հետ ու իմ ֆիդբեքով։ Հենց դա ենք անում Agentic AI: AI Agent Teams դասընթացում։ [DATES, FORMAT]. [PRICE OR DEADLINE OFFER]։

Գրանցվիր Agentic AI: AI Agent Teams դասընթացին

Ավելի շատ AI համակարգեր ամեն շաբաթ՝ @aiwithani Instagram ում։

Նմանատիպ ուղեցույցներ