Ամեն երկուշաբթի ինչ որ մեկը բացում է Ads Manager ը, արտահանում է աղյուսակը, համեմատում նախորդ շաբաթի հետ ու գրում երեք տող եզրակացություն։ Հետո բացում է մրցակիցների հինգ էջ։ Հետո DM ում պատասխանում է նույն տասը հարցին։
Սա նույնն է, ինչ սպասք լվացող մեքենա ունենալ ու ամեն երեկո ափսեները ձեռքով լվանալ։ Մեքենան կա։ Պարզապես դեռ չես միացրել։
Այս ուղեցույցում 11 մարքեթինգային գործ է, որ AI ագենտն այսօր կարող է անել քո փոխարեն կամ քեզ հետ։ Յուրաքանչյուրի համար՝ ով է հիմա անում ձեռքով, ինչ է անում ագենտը, ու մեկ պրոմպտ, որով կսկսես։
Պրոմպտ ու ագենտ. տարբերությունը
Պրոմպտը բաղադրատոմս է. ամեն անգամ ինքդ ես պատրաստում։ Ագենտը խոհարար է, որ ունի բաղադրատոմսը, սառնարանի բանալին ու գիտի, որ ընթրիքը ժամը 8 ին է։ Նույն հրահանգը, գումարած գործիքներ, հիշողություն ու գրաֆիկ։
Ներքևի պրոմպտները մեկ անգամվա տարբերակն են։ Գործարկիր Claude ում կամ ChatGPT ում քո իրական տվյալներով, իսկ հետազոտական պրոմպտների համար միացրու web search ը։ Եթե պրոմպտը երեք անգամ աշխատեց, ու դու ամեն անգամ նույն ուղղումներն ես անում, ժամանակն է այն դարձնել ագենտ։
Պրոմպտներն անգլերեն են դիտմամբ։ Եթե ուզում ես պատասխանը հայերեն, վերջում գրիր՝ answer in Armenian։
Strategist. հետազոտություն
01Մրցակիցների ուսումնասիրություն
ՀիմաՄարքեթոլոգը բացում է հինգ մրցակցի կայք, էջ ու գովազդ, պատճենում ամեն ինչ դոկի մեջ, ու մինչև վերջացնի, տվյալներն արդեն հնացած են։
ԱգենտԱմեն շաբաթ նայում է մրցակիցների կայքերը, սոցիալական էջերն ու Meta Ad Library ը, համեմատում նախորդ շաբաթի հետ ու ասում՝ ինչ է փոխվել։
Role: You are a competitive research analyst for [brand], a [business type] in [market].
Goal: Build a competitor snapshot I can act on this week.
Context: Competitors: [3 to 5 names or links]. What I sell: [offer]. My price range: [range].
Output format:
1) Table: Competitor | Main promise | Offer and price | Channels they push | Proof they show
2) What they all say (so I should not)
3) Gaps nobody covers
4) 3 positioning angles I could own
Mark anything you are guessing as [assumption].02Կոնտենտի հետազոտություն ու թրենդներ
ՀիմաSMM մասնագետը ժամերով scroll է անում, պահում վիդեոներ ու հույս ունի, որ գաղափարն ինքը կգա։
ԱգենտՀավաքում է իրական հարցեր մեկնաբանություններից, Reddit ից ու Google ի «People also ask» բաժնից ու դարձնում թեմաների ցուցակ՝ hook ով ու ֆորմատով։
Role: You are a content researcher for [niche] on [Instagram / LinkedIn / TikTok].
Goal: Find what my audience is actually asking about this month.
Context: Audience: [who]. My last 10 post topics: [list]. Sources to scan: [subreddits, competitor accounts, Google "People also ask", comments I pasted].
Output format:
1) 10 recurring questions, in the audience's own words
2) For each: why it matters now, one hook, best format (reel / carousel / post)
3) 3 topics I covered that nobody cares about anymore
No generic trends. Every idea must come from a real question.03Հաճախորդի լեզվի հետազոտություն
ՀիմաԿարծիքները, DM երն ու վաճառքի զանգերի նշումները մնում են տարբեր տեղերում, ու ոչ ոք դրանք միասին չի կարդում։
ԱգենտԿարդում է ամեն ինչ միասին ու հանում ցավերը, ցանկություններն ու առարկությունները հաճախորդի բառերով։
Role: You are a customer insight analyst.
Goal: Turn raw customer words into messaging I can use in ads and posts.
Context: Raw material: [paste reviews, DMs, comments, sales call notes]. Product: [ ].
Output format:
1) Top 5 pains, each with 2 exact quotes
2) Top 5 desired outcomes, with quotes
3) Objections before buying
4) 10 headline lines built only from their words
Do not invent quotes.04SEO. բանալի բառեր ու հոդվածի brief
ՀիմաՄեկը բացում է երեք SEO գործիք, արտահանում աղյուսակներ ու մի ամբողջ օր կազմում մեկ հոդվածի պլան։
ԱգենտԽմբավորում է բառերն ըստ որոնման նպատակի, կարդում է արդեն վերևում գտնվող էջերն ու գրում brief, որ պատասխանում է նրանց բաց թողածին։
Role: You are an SEO strategist for [site] in [language / country].
Goal: Plan one article that can rank and bring buyers, not just traffic.
Context: Topic: [ ]. My offer: [ ]. Competitor pages ranking now: [paste links].
Output format:
1) Primary keyword + 8 related phrases, grouped by search intent
2) Title, meta description (under 155 characters), URL slug
3) H2/H3 outline that answers what the ranking pages miss
4) Where to place one natural call to action
Flag keywords you could not verify.Creator. կոնտենտ, գովազդ ու նամակներ
05Meta Ads. տեքստեր ու կրեատիվի տարբերակներ
ՀիմաԹիմը գովազդային արշավի համար գրում է երկու տեքստ, դիզայները սարքում է մեկ նկար, ու իրական թեստ չկա։
ԱգենտՄեկ բրիֆից սարքում է 5 տարբեր անկյուն, տեքստեր Meta ի սահմանափակումներով ու վիդեոյի առաջին 3 վայրկյանի գաղափար։
Role: You are a Meta Ads creative strategist.
Goal: Produce a test batch of ad concepts for one campaign.
Context: Product: [ ]. Audience: [ ]. Goal: [leads / sales / messages]. Best customer quotes: [paste]. What already worked: [ ].
Output format:
1) 5 angles (pain, outcome, proof, objection, curiosity)
2) For each angle: primary text (under 125 characters), headline (under 40), visual idea for image or video, first 3 seconds of the video
3) Which 2 to test first and why
No fake numbers, no promises Meta would reject.06Կոնտենտ պլան ու վերամշակում
ՀիմաՄեկ լավ հոդված կամ վիդեո հրապարակվում է մեկ անգամ ու մոռացվում։
ԱգենտՄեկ ուժեղ նյութից սարքում է մեկ շաբաթվա կոնտենտ բոլոր ալիքների համար՝ քո ձայնով։
Role: You are my content producer.
Goal: Turn one strong piece into a week of content across channels.
Context: Source piece: [paste post, article or transcript]. Channels: [IG / LinkedIn / email / TikTok]. Voice: [3 words]. Words I never use: [list].
Output format: 7 day plan. For each day: channel, format, hook, full draft, call to action.
Keep my facts. Mark anything you added.07Email ու DM շղթաներ
ՀիմաՆոր lead ը գրանցվում է, ստանում մեկ «շնորհակալություն» նամակ, ու վերջ։
ԱգենտԳրում է 5 նամակից բաղկացած շղթա, որ նոր մարդուն քայլ առ քայլ տանում է դեպի քո առաջարկը։
Role: You are an email marketer for [brand].
Goal: Write a 5 email welcome sequence that moves a new lead to [offer].
Context: Where they signed up: [lead magnet]. Main objection: [ ]. Proof I have: [ ]. Offer and deadline: [ ].
Output format: for each email: send day, subject line (2 options), preview text, body under 150 words, one call to action.
Write like a person, not a newsletter.Analyst. թվեր, աուդիտ ու ինբոքս
08Meta Ads. ամենօրյա արդյունքների ստուգում
ՀիմաԱմեն առավոտ ինչ որ մեկը բացում է Ads Manager ը, նայում թվերին ու որոշում «զգացողությամբ»։
ԱգենտԿարդում է վերջին 7 օրվա տվյալներն ու ասում՝ ինչը կանգնեցնել, ինչը թողնել, ինչը մեծացնել։
Role: You are a Meta Ads analyst.
Goal: Tell me in 5 minutes what to pause, keep and scale.
Context: Ads Manager export for the last 7 days: [paste CSV or table]. Target cost per result: [amount]. Daily budget: [amount].
Output format:
1) Pause (with reason, one line each)
2) Keep watching
3) Scale (and by how much, max 20% per day)
4) One creative fatigue warning if frequency is above 3
Do not change anything. Recommend only.09SEO. էջի աուդիտ
ՀիմաԿայքի էջերը տարիներով մնում են նույն title ով, առանց meta description ի ու ներքին հղումների։
ԱգենտՍտուգում է էջը, համեմատում վերևի արդյունքների հետ ու տալիս ուղղումների ցուցակ՝ ըստ ազդեցության։
Role: You are an on page SEO auditor.
Goal: Audit one page and give me fixes ranked by impact.
Context: Page URL or HTML: [paste]. Target keyword: [ ]. Audience: [ ].
Output format:
1) Title, meta description, H1: current vs improved
2) Missing topics compared to the top results
3) Internal links to add
4) 5 fixes ranked: impact high / medium / low, time to fix
Plain language, no jargon without explanation.10Մեկնաբանությունների ու DM երի տեսակավորում
ՀիմաՀիմնադիրը ժամեր է ծախսում նույն հարցերին պատասխանելու վրա, իսկ իրական գնորդը կորչում է հաղորդագրությունների մեջ։
ԱգենտՏեսակավորում է հաղորդագրությունները՝ տաք lead, FAQ հարց, քո պատասխանն է պետք, spam, ու պատրաստում պատասխանների սևագիր։
Role: You are my inbox triage assistant.
Goal: Sort today's comments and DMs so I only answer what matters.
Context: Messages: [paste]. My offers and prices: [ ]. FAQ answers: [paste].
Output format:
1) Hot leads (ready to buy): name, what they want, suggested reply
2) Questions answered by the FAQ: ready replies
3) Needs me personally
4) Spam or ignore
Never promise discounts or dates I did not give you.11Շաբաթական մարքեթինգային հաշվետվություն
ՀիմաՈւրբաթ երեկոյան ինչ որ մեկը թվերը հավաքում է հինգ տեղից ու գրում հաշվետվություն, որ ոչ ոք չի կարդում։
ԱգենտՀավաքում է թվերը, համեմատում նախորդ շաբաթի հետ ու գրում մեկ էջ՝ հաջորդ շաբաթվա մեկ որոշումով։
Role: You are my marketing analyst.
Goal: Write a one page weekly report a busy founder reads in 3 minutes.
Context: This week's numbers: [followers, reach, leads, ad spend, sales]. Last week's numbers: [ ]. What we launched: [ ].
Output format:
1) 3 lines: what happened
2) What worked, what did not, with the number behind it
3) One decision for next week
4) One experiment to run
No vanity metrics without a link to leads or sales.Ինչը մնում է քեզ
Ագենտները վերցնում են կրկնվող աշխատանքը։ Մնացածը քոնն է՝
- Ռազմավարություն. ում ես վաճառում ու ինչու հենց հիմա։
- Ճաշակ. ինչն է նման քո բրենդին, ինչը՝ ոչ։
- Փող. բյուջե, գին, զեղչ։ Ագենտն առաջարկում է, դու ես հաստատում։
- Մարդիկ. իրական զանգեր, գործընկերություններ, վստահություն։
Լավ ագենտը քեզ չի փոխարինում։ Լավ ագենտը քեզ վերադարձնում է այն ժամերը, որ ծախսում էիր պատճենելու ու տեղադրելու վրա։
Սկսիր այս շաբաթ
Կարճ ամփոփում
- Եթե գործը կրկնվում է ու ունի պարզ մուտք ու արդյունք, դա ագենտի գործ է։
- 11 գործ, երեք դեր՝ Strategist (հետազոտություն), Creator (կոնտենտ ու գովազդ), Analyst (թվեր ու ինբոքս)։
- Պրոմպտը մեկ անգամվա գործարկում է։ Ագենտը նույն պրոմպտն է՝ գործիքներով, հիշողությամբ ու գրաֆիկով։
- Փողի ու հրապարակման որոշումները միշտ մնում են քեզ։
Հիմա հերթը քոնն է։ Ընտրիր մեկ գործ այս ցուցակից ու գործարկիր պրոմպտն այսօր։
Եթե ուզում ես ոչ թե 11 պրոմպտ, այլ աշխատող ագենտների թիմ, միացիր Vibe Marketing ին։ Այնտեղ քայլ առ քայլ սարքում ես քո Strategist ին, Creator ին ու Analyst ին, որ մարքեթինգդ աշխատի նաև այն ժամերին, երբ դու չես աշխատում։
Ավելի շատ AI համակարգեր՝ @aiwithani Instagram ում ու HUVA Academy ում։
