HUVA academy
Անվճար ուղեցույցներ
Agents · Prompt

Թող ագենտներն անեն կրկնվողը, իսկ դու վայելիր կյանքդ

AM Ani Mkrtchyan 6 րոպե ընթերցում Թարմացվել է՝ հոկտեմբեր 2026

Իմ Instagram նամակներին պատասխանում է ագենտս։ Կոնտենտի վրա աշխատում է AI թիմս։ Նախագծերիս համար առանձին ագենտներ ունեմ, նույնիսկ AI համահիմնադիր։ Տղայիս դպրոցի հարցերը, ընտանեկան մենյուն ու գնումներն էլ ագենտներն են կազմակերպում։

Իսկ ես որոշում եմ՝ ինչ գործ տալ նրանց, ինչ արդյունք եմ ուզում ու ինչը պետք է փոխվի։ Սա ֆանտաստիկա չէ, ու ծրագրավորող լինել պետք չէ։ Պետք է մեկ կրկնվող գործ ու մեկ լավ բացատրված ագենտ։

Մաս 1

Ի՞նչ է անում AI ագենտը

Սովորական չաթին ամեն անգամ նորից ես բացատրում՝ ով ես, ինչ ես ուզում, ինչ տոնով։ Ագենտը նոր աշխատակցի պես է. մեկ անգամ տալիս ես աշխատանքի նկարագիր, կանոններ ու պետքական ֆայլեր, հետո նա ինքն է անում գործը, իսկ դու ստուգում ես արդյունքը։

Ահա թե ինչ գործեր կարող է վերցնել քո AI թիմը.

  • Նամակներ. Պատասխանում է հաճախորդներին քո գներով, քո տոնով, քո հղումներով։
  • Կոնտենտ. Գաղափարներ, սցենարներ, տեքստեր՝ քո ոճով։
  • Նախագծեր. Հետևում է ժամկետներին ու հիշեցնում, թե ինչն է կախված մնացել։
  • Ընտանիք. Դպրոցի հարցեր, շաբաթվա մենյու, գնումների ցուցակ։
  • Համահիմնադիր. Քննարկում է որոշումներդ ու վիճում քո գաղափարների հետ։
Մաս 2

6 քայլ դեպի քո առաջին AI թիմը

Քայլ 1
Գրի առ կրկնվող գործերդ

Մեկ շաբաթ, ամեն անգամ երբ նույն բանն ես անում, նշիր։ Կամ օգտագործիր ներքևի առաջին պրոմպտը, ու Claude քեզ համար կկազմի ցուցակը։

Քայլ 2
Ընտրիր մեկ գործ սկսելու համար

Ամենահաճախ կրկնվողը ու ամենաքիչ ռիսկայինը։ Գնումների ցուցակը լավ սկիզբ է, ֆինանսները՝ ոչ։

Քայլ 3
Գրիր ագենտի աշխատանքի նկարագիրը

Դեր, նպատակ, կանոններ, ինչ երբեք չի անում, երբ է հարցնում քեզ։ Սա ագենտի ուղեղն է։ Երկրորդ պրոմպտը այն կգրի քեզ հետ զրույցից հետո։

Քայլ 4
Տուր նրան գիտելիք

Ստեղծիր առանձին Claude Project։ Instructions դաշտում դիր նկարագիրը, իսկ ֆայլերում՝ ինչ պետք է իմանա. դպրոցի ժամանակացույցը, ընտանիքի սիրած ուտեստները, գնացուցակդ, հաճախ տրվող հարցերը։

Քայլ 5
Միացրու գործիքներիդ

Երբ միացնում ես connector, ագենտը կարող է կարդալ օրացույցդ, նամակներդ ու նոթերդ։ Սկզբում թող միայն կարդա ու սևագրեր պատրաստի, ոչ թե ուղարկի։

Քայլ 6
Մնա որոշում կայացնողը

Շաբաթը մեկ անգամ նայիր արդյունքը, նշիր սխալները ու թարմացրու կանոնները։ Երբ ագենտը մեկ շաբաթ առանց ուղղումների է աշխատում, անցիր հաջորդ գործին։

Մաս 3

5 պրոմպտ՝ սկսելու համար

Պրոմպտներն անգլերեն են դիտմամբ։ Claude ը հայերեն էլ լավ է հասկանում, բայց անգլերեն պրոմպտն ավելի կայուն է։ Եթե ուզում ես պատասխանը հայերեն, վերջում գրիր՝ answer in Armenian։ Քառակուսի փակագծերի մասերը փոխիր քո տվյալներով։

01Գտիր կրկնվող գործերդ

Repeat Task Finder
Role: You are my operations analyst.
Goal: Find the repeat tasks in my life that an AI agent could take over.
Context: Here is a typical week of mine (work, family, home, personal): [describe your week].
Output format:
1) Every task I repeat at least weekly: how often, minutes it takes, judgment needed (low / medium / high), what happens if it goes wrong
2) Top 3 tasks to hand to an AI agent first: frequent, low judgment, low risk
Ask up to 5 clarifying questions if my week is too vague.
Արդյունքում կունենաս քո առաջին երեք ագենտների ցուցակը։

02Գրիր ագենտի աշխատանքի նկարագիրը

Agent Job Description Builder
Role: You design AI agents for non-technical people.
Goal: Write standing instructions for one agent that does this task: [task].
Context: Interview me one question at a time until you know the result I want, the tone, the rules, what it must never do, when it must ask me before acting, and the reply format.
Output format: full instructions in second person ("You are..."), with sections Role, Goal, Context, Rules, Never do, Ask me when, Output format. Under 400 words.
Պատասխանը պատճենիր քո Claude Project instructions դաշտում։

03Ընտանիքի ագենտ

Family Operations Manager
Role: You are my Family Operations Manager.
Goal: Every Sunday, prepare the family week so I only approve, not plan.
Context: Use the files I gave you: school schedule, our food preferences, grocery budget.
Output format:
1) School week: deadlines, events, things to buy or sign, with dates
2) Weekly menu: 7 simple dinners we actually like, reusing leftovers
3) Shopping list grouped by store section, with quantities
4) A short list of things only I can decide
Rules: never buy or pay for anything, never message the school or teachers. You draft, I approve.
Ֆայլերում դիր դպրոցի ժամանակացույցը ու այն ուտեստները, որ ձերոնք իսկապես սիրում են։

04Նամակներին պատասխանող ագենտ

Inbox Agent
Role: You answer Instagram messages for my business [name].
Goal: Reply fast and correctly so I only handle what truly needs me.
Context: Use only the facts in the attached files: services, prices, FAQ, links.
Output format: reply in the language the person writes in. Warm, short, max 3 sentences.
Rules: if the question is not covered in the files, or it is a complaint, a custom deal or a refund, say I will reply personally and flag it for me. Never invent prices or promises.
Ֆայլերը որքան պարզ լինեն, այնքան քիչ կսխալվի։

05Շաբաթական ստուգում

Weekly Agent Coach
Role: You are my weekly agent coach.
Goal: Make my agent better every week.
Context: This week's outputs from my agent and my notes on what went wrong: [paste].
Output format:
1) Patterns in the mistakes
2) Only the changed lines of its instructions
3) One sentence explaining each change
Այսպես ագենտդ ամեն շաբաթ ավելի խելացի է դառնում։

Պատրա՞ստ է առաջին ագենտդ

Կարճ ամփոփում

  • Ագենտը նոր աշխատակից է. մեկ անգամ բացատրում ես, հետո ստուգում ես արդյունքը։
  • Սկսիր մեկ կրկնվող ու ցածր ռիսկով գործից։
  • Նկարագիր + գիտելիք + connector = աշխատող ագենտ։
  • Որոշումները, գումարն ու գաղտնաբառերը մնում են քեզ մոտ։

Նմանատիպ ուղեցույցներ