HUVA academy
Անվճար ուղեցույցներ
Agents · Guide

Քո հաջորդ 30 օրը կարող է փոխել ողջ կյանքդ

AM Ani Mkrtchyan 12 րոպե ընթերցում Թարմացվել է՝ հոկտեմբեր 2026

30 օր հետո կարող ես լինել ճիշտ այնտեղ, որտեղ հիմա ես։ Նույն նամակները ձեռքով գրել, նույն հարցերին նույն պատասխանը տալ, նույն գովազդը նորից ու նորից զրոյից սարքել։

Կամ կարող ես այդ 30 օրն օգտագործել, որ սովորես AI ը ճիշտ օգտագործել, ավտոմատացնես աշխատանքդ, սարքես քո AI Agent ները, գործիքներ ու կայք, ու գովազդներիդ պրոցեսը դնես ավտոմատ ռեժիմի։

AI սովորեցնելիս մի բան եմ նկատել. ում աշխատանքն իսկապես փոխվում է, գաղտնի պրոմպտ չի գտնում։ Նա ուղղակի ամեն օր մի փոքր բան է սարքում՝ իր իրական գործի համար։

Քո AI Agent ները նոր աշխատակիցների պես են։ Առաջին օրը ոչինչ չգիտեն քո բիզնեսի մասին։ Ամեն օր, երբ նրանց մի նոր բան ես սովորեցնում, ավելի շատ գործ են վերցնում քո ուսերից։ Այս պլանը նրանց առաջին ամիսն է քո թիմում։

Ուրեմն ահա ամբողջ պլանը, առանց թաքցրած մասերի։ 30 օր, օրական 30ից 60 րոպե, առանց կոդի։ 30րդ օրը կունենաս վեց աշխատող AI Agent, մեկ ավտոմատացված գովազդային պրոցես ու փոքր կայք։

Երկու ճանապարհ

Ճանապարհ 1

Անում ես ինքդ

Վերցնում ես այս պլանն ու 30 օր ամեն օր հետևում ես դրան։ Ամեն ինչ ներքևում է՝ բոլոր 30 օրերը, պրոմպտներով հանդերձ։ Պետք է միայն կարգապահություն ու համբերություն, երբ բան չի ստացվում։

Ճանապարհ 2 · Խորհուրդ եմ տալիս

Անցնում ես մեզ հետ

AI Agent ների քո թիմը դասընթացում նույն ճանապարհն ենք անցնում, բայց համակարգված՝ քայլ առ քայլ, շաբաթ առ շաբաթ։ Ստանում ես բոլոր 6 Agent ների պատրաստի բլուպրինտները, LIVE աջակցություն ու համայնք, որի հետ կիսատ չես թողնի։ Հաջորդ հոսքը սկսվում է հոկտեմբերի 26ին։

Տես դասընթացը →

Երկրորդն եմ խորհուրդ տալիս, որովհետև մենակ սովորելիս ամենաշատ ժամանակը կորցնում ես այնտեղ, որտեղ խրվում ես։ Մեզ հետ հենց այդ պահին կողքիդ մարդ կա, որ ցույց է տալիս՝ ինչն ուղղել, ու դու շարունակում ես։

Իսկ եթե ընտրում ես առաջինը, ահա քո 30 օրը։

Մինչև 1ին օրը

  • Claude հաշիվ. Սկսելու համար անվճարն էլ բավական է։ Claude Pro փաթեթը (ամսական $20) Agent ների հետ աշխատանքը շատ ավելի հարթ է դարձնում, ու 4րդ շաբաթում Claude Code ի համար պետք է լինելու։
  • ChatGPT հաշիվ նկարների համար, Google հաշիվ (Sheets, Gmail) ու Telegram։
  • Օրական 30ից 60 րոպե, ամեն օր նույն ժամին։ Հենց հիմա դիր օրացույցիդ մեջ։
  • Աշխատանքային անգլերեն. Գործիքների ինտերֆեյսն անգլերեն է։ Բայց AI ին կարող ես հայերեն գրել։
Շաբաթ 1 · Օրեր 1ից 7

Հիմքեր. համահիմնադիրդ ու օգնականդ

Այս շաբաթ դադարում ես AI ն որոնողական համակարգի պես օգտագործել ու սկսում ես կոնտեքստ տալ։ Հենց սա է տարբերությունն ընդհանուր պատասխանների ու այն օգնականի միջև, որ իրոք ճանաչում է բիզնեսդ։

Օր 1Հաշիվներ ու 10 կրկնվող գործ

Բացիր Claude ի ու ChatGPT ի հաշիվները։ Հետո գրիր 10 գործ, որ ամեն շաբաթ կրկնում ես ու որոնք ժամանակդ ուտում են՝ նամակներ, հաշվետվություններ, պոստեր, նույն հարցերի պատասխաններ։

⏱ 30 րոպե · Արդյունքում. այն ցուցակը, որ այս ամիս ավտոմատացնելու ես։

Օր 2Լավ պրոմպտի 4 մասը

Սովորիր Role, Goal, Context, Output format կառուցվածքը։ Ցուցակիցդ վերցրու 3 գործ ու ամեն մեկի համար պրոմպտ գրիր այս ձևով։

Prompt structure
Role: You are [who the AI should be].
Goal: [what I want, in one sentence].
Context: [who I am, my business, my audience, what I already tried].
Output format: [list / table / email / 5 options, length, language].
Before you answer, ask me up to 3 questions if something is missing.
Չորս դաշտ։ Այս ամիս ամեն օր օգտագործիր, մինչև ձեռքդ ինքը հիշի։

⏱ 40 րոպե · Արդյունքում. 3 պրոմպտ, որոնք պատասխանում են քո գործին, ոչ թե ընդհանուր բաներ են ասում։

Օր 3Քո «Իմ մասին» փաստաթուղթը

Մեկ էջ գրիր քո ու բիզնեսիդ մասին՝ ինչ ես անում, ում համար, գները, ինչով ես տարբերվում, ինչ խնդիրներ ունես հիմա։ Այս էջը քո բոլոր Agent ների հիշողությունն է լինելու։

⏱ 45 րոպե · Արդյունքում. մեկ էջ կոնտեքստ, որ 30 օր կօգտագործես։

Օր 4Agent 1. համահիմնադիր

Claude ում Project բաց, կցիր «Իմ մասին» փաստաթուղթն ու այս տեքստը դիր Project ի հրահանգներում։

Cofounder agent instructions
You are my cofounder and strategy partner for [business].
Use the attached "About me" doc as your memory of my business.
Your job:
1. Challenge my ideas. Tell me what could go wrong before what could go right.
2. When I ask for research, separate facts, assumptions and guesses.
3. End every answer with one concrete next step I can do today.
Rules: be direct, no flattery, ask before assuming numbers.
If I write in Armenian, answer in Armenian.
Հրահանգները որոշում են վարքը, իսկ «Իմ մասին» փաստաթուղթը կատարում է աշխատանքի կեսը։

⏱ 45 րոպե · Արդյունքում. Agent, որ գիտի բիզնեսդ ու վիճում է քեզ հետ։

Օր 5Իրական որոշում համահիմնադրիդ հետ

Տուր նրան մի հարց, որ հիմա իսկապես պետք է որոշես՝ նոր ծառայություն, գին, մրցակից, շուկա։ Խնդրիր հետազոտություն ու մեկ էջանոց ամփոփում։

⏱ 40 րոպե · Արդյունքում. մեկ էջանոց ամփոփում ու հստակ հաջորդ քայլ։

Օր 6Agent 2. անձնական օգնական

Երկրորդ Project ը՝ առաջնահերթությունների, հանդիպումների պատրաստության, նոթերից առաջադրանքներ սարքելու ու follow up նամակների սևագրերի համար։ Ամեն առավոտ տուր օրվա խառը ցուցակդ ու ստացիր դասավորված պլան։

⏱ 45 րոպե · Արդյունքում. օգնական, որ օրդ 5 րոպեում դասավորում է։

Օր 7Թեստ իրական գործի վրա

Երկու Agent ին էլ տուր այս շաբաթվա իրական գործեր։ Ամեն վատ պատասխան գրի առ ու ուղղիր այն հրահանգը, որի պատճառով եղավ։

⏱ 30 րոպե · Արդյունքում. 2 ավելի խելացի Agent ու փոփոխությունների ցուցակ։

  • 7րդ օրվա վերջում ունես. «Իմ մասին» փաստաթուղթ, պրոմպտի կառուցվածքը ձեռքիդ տակ, համահիմնադիր Agent, անձնական օգնական Agent։
Շաբաթ 2 · Օրեր 8ից 14

Քո ձայնը, քո հաճախորդները, քո մրցակիցները

Օր 8Քո ձայնի քարտը

Հավաքիր 10 բան, որ ինքդ ես գրել՝ պոստեր, նամակներ, հաղորդագրություններ։ Թող AI ը նկարագրի, թե ինչպես ես գրում։

Voice card
Here are 10 things I wrote: [paste].
Study how I write and create my voice card:
1. Sentence length and rhythm
2. Words and phrases I use often
3. Words I never use
4. How I open and how I end
5. Three example lines that sound exactly like me
Don't praise my writing. Describe it.
Առանց այս քարտի AI ի ամեն տեքստ նման է AI ի մյուս բոլոր տեքստերին։

⏱ 40 րոպե · Արդյունքում. ձայնի քարտ, որ կկցես կոնտենտի ամեն գործի։

Օր 9Agent 3. կոնտենտ ու մարքեթինգ

Նոր Project ձայնի քարտով ու «Իմ մասին» փաստաթղթով։ Խնդրիր երկու շաբաթվա պոստերի պլան ու մեկ նյուզլեթեր կամ նամակների շարք։

⏱ 45 րոպե · Արդյունքում. 2 շաբաթվա կոնտենտ պլան՝ քո ձայնով։

Օր 10Առաջին 3 պոստն ու մեկ նամակը

Գրիր Agent ի հետ, հետո խմբագրիր։ Ամեն անգամ, երբ նույն բանն երկրորդ անգամ ես ուղղում, կանոն ավելացրու ձայնի քարտում։

⏱ 60 րոպե · Արդյունքում. 3 պոստ ու 1 նամակ՝ հրապարակելու պատրաստ։

Օր 11Հաճախորդների 20 իրական հարց

Անցիր DM երիդ ու նամակներիդ վրայով։ Հավաքիր ամենահաճախ տրվող 20 հարցն ու ամեն մեկին գրիր քո հաստատված պատասխանը՝ գներով ու հղումներով։

⏱ 45 րոպե · Արդյունքում. FAQ փաստաթուղթ, որ դառնալու է սպասարկման Agent ի ուղեղը։

Օր 12Agent 4. հաճախորդների սպասարկում

Ստեղծիր Agent ը, կցիր FAQ ը, հետո փորձիր ինբոքսիդ 10 իրական հարցով։

Support agent rules
You answer customer questions for [business].
Answer ONLY from the attached FAQ and price docs.
If the answer is not there, say you will check with the team and ask for their contact.
If the question is unclear, ask one clarifying question first.
Hand off to a human when: [refunds, complaints, custom deals].
Tone: warm, short, like a real person. Match the customer's language.
Ամենակարևոր կանոնը՝ երբեք երևակայությունից չպատասխանել։

⏱ 60 րոպե · Արդյունքում. սպասարկման Agent, որ անցավ 10 իրական հարցի թեստը։

Օր 13Մրցակիցներիդ գովազդները

Բաց Meta Ad Library հանրային գրադարանը։ Ընտրիր 3 մրցակից ու 10ից 15 ակտիվ գովազդ պահիր Google Sheet ում՝ hook, առաջարկ, ֆորմատ, որքան ժամանակ է աշխատում։

⏱ 45 րոպե · Արդյունքում. մրցակիցների գովազդների աղյուսակ։

Օր 14Agent 5. Meta Ads ու մրցակիցների հետազոտություն

Աղյուսակը տուր նոր Agent ի ու խնդրիր կաղապարներ ու պլան։

Ad research
Here is a sheet of my competitors' public ads: [paste].
1. Group the ads by hook, offer and format.
2. Which angles repeat most? Which ones nobody uses?
3. Give me 5 ad campaign ideas for [my product].
4. Build a simple test plan: 3 ads, what we test, what counts as a winner.

⏱ 45 րոպե · Արդյունքում. գովազդային արշավի 5 գաղափար ու թեստի պլան։

  • 14րդ օրվա վերջում ունես. ձայնի քարտ, կոնտենտ Agent, FAQ, սպասարկման Agent, մրցակիցների գովազդների աղյուսակ, գովազդի հետազոտության Agent։
Շաբաթ 3 · Օրեր 15ից 21

Կրեատիվ, գովազդի ավտոմատացում, մեկ միացված պրոցես

Օր 15Agent 6. գեներատիվ AI կրեատիվ

Քո կրեատիվ դիրեկտորը՝ առաջադրանքից մինչև ստորիբորդ ու նկարների պրոմպտներ։

Creative agent
You are my creative director for [brand].
From a brief, you produce:
1. The core idea in one sentence
2. A 4 frame storyboard (what we see, what text is on screen)
3. An image prompt for each frame, in English, with style, light and composition
Brief: [product, audience, goal, one angle from my test plan]

⏱ 45 րոպե · Արդյունքում. կրեատիվ Agent ու առաջին ստորիբորդդ։

Օր 16Առաջին պատրաստի AI վիզուալը

Վերցրու մեկ կադր ու գեներացրու ChatGPT ում կամ նկարի այն գործիքում, որ արդեն օգտագործում ես։ Առնվազն 3 անգամ փոփոխիր։ Գրի առ, թե ինչն է փոխում արդյունքը։

⏱ 60 րոպե · Արդյունքում. մեկ պատրաստի վիզուալ իրական գովազդի համար։

Օր 17Գովազդի պրոցեսի քարտեզը

Գրիր բոլոր քայլերը՝ հետազոտություն, գաղափար, կրեատիվ, գովազդի տեքստ, մեկնարկ, հաշվետվություն։ Ամեն քայլի կողքին գրիր, թե որ Agent ն է անում, ու ինչն է դեռ ձեռքով։

⏱ 30 րոպե · Արդյունքում. գովազդային պրոցեսիդ մեկ էջանոց քարտեզը։

Օր 183 գովազդային տարբերակ

Կոնտենտ Agent ը գրում է տեքստը, կրեատիվ Agent ը՝ վիզուալի առաջադրանքը, երկուսն էլ թեստի պլանիդ 3 գովազդների համար։ Ամեն ինչ պահիր Google Sheet ում։

⏱ 45 րոպե · Արդյունքում. 3 պատրաստ գովազդային տարբերակ մեկ աղյուսակում։

Օր 19Առաջին իրական ավտոմատացումը

n8n ում. աղյուսակում ավելացնում ես նոր տող (ապրանք ու մոտեցում), Claude ը կամ GPT ը գրում է գովազդի տեքստն ու դնում նույն աղյուսակում։

Զգուշացնեմ. սա պլանի ամենադժվար օրն է։ n8n ից Claude կամ GPT կանչելու համար API key է պետք, ու API ի օգտագործումը վճարվում է բաժանորդագրությունից առանձին։ Թեստերի համար փոքր գումարներ են, բայց ծախս է։ Պատրաստ եղիր, որ երկու օր կտևի։

⏱ 60+ րոպե · Արդյունքում. գովազդի տեքստ, որ ինքն իրեն գրվում է, երբ տող ես ավելացնում։

Օր 20Սպասարկման Agent ը Telegram ում

BotFather ով բոտ սարքիր ու n8n ով միացրու սպասարկման Agent իդ։ Ուղարկիր նրան քո 10 թեստային հարցերը։

⏱ 60 րոպե · Արդյունքում. Telegram բոտ, որ պատասխանում է քո FAQ ից։

Օր 21Agent ները մեկ թիմում

Գործարկիր մեկ ամբողջական շղթա՝ համահիմնադիրն ընտրում է մոտեցումը, կոնտենտ Agent ը գրում է, կրեատիվ Agent ը սարքում է առաջադրանքն ու պրոմպտները, ու ամեն ինչ հայտնվում է աղյուսակում։

⏱ 45 րոպե · Արդյունքում. մեկ գովազդային գաղափար, որ Agent ներդ զրոյից հասցրին պատրաստի վիճակի։

Շաբաթ 4 · Օրեր 22ից 28

Քո գործիքը, քո կայքը, արդյունքը

Օր 22Claude Code ու առաջին գործիքը

Տեղադրիր Claude Code ը (Claude Pro ի հետ է գալիս)։ Խնդրիր, որ սարքի մի փոքր օգտակար գործիք, օրինակ ծառայությանդ գնի հաշվիչ, ու բացատրի ամեն քայլը։

⏱ 60 րոպե · Արդյունքում. գործիք, որ ինքդ ես սարքել, առանց կոդ գրելու։

Օր 23Կայքի պլանն ու տեքստերը

Համահիմնադիրը պլանավորում է կառուցվածքը, կոնտենտ Agent ը գրում է տեքստերը քո ձայնով։ Պահիր copy.md անունով։

⏱ 45 րոպե · Արդյունքում. կայքիդ ամբողջ տեքստը։

Օր 24Կայքը Claude Code ով
One page website
Build a one page website for [business] as a single HTML file.
Sections: hero with one clear promise, who it's for, 3 services,
3 results or testimonials, FAQ, contact button to [Telegram or Instagram].
Use the copy from copy.md. Mobile first. Clean and fast, no frameworks.
Explain each step to me like I have never coded.

⏱ 60 րոպե · Արդյունքում. կայքիդ առաջին տարբերակը։

Օր 25Փայլեցում ու հրապարակում

Բաց հեռախոսով, ուղղիր այն, ինչ տեղը չի, հետո խնդրիր Claude Code ին, որ քայլ առ քայլ ցույց տա, թե ինչպես անվճար դնել կայքդ ինտերնետում։

⏱ 60 րոպե · Արդյունքում. կենդանի հղում, որ կարող ես ուղարկել հաճախորդներին։

Օր 26Սթրես թեստ ամեն Agent ի համար

Ամեն Agent ի տուր 5 դժվար դեպք՝ բարկացած հաճախորդ, անորոշ խնդրանք, պակասող տվյալ։ Գրի առ ամեն ձախողում։

⏱ 45 րոպե · Արդյունքում. ուղղումների ցուցակ բոլոր 6 Agent ների համար։

Օր 27Ուղղումներ ու ձեռնարկ

Ուղղիր հրահանգները։ Ամեն Agent ի համար գրիր կարճ էջ՝ ինչ է անում, ինչ պետք է տալ նրան, ինչ պետք է ստուգել։

⏱ 45 րոպե · Արդյունքում. AI թիմիդ օգտագործման ձեռնարկը։

Օր 28Ցույց տուր արդյունքը

Պոստ արա քո 30 օրվա մասին՝ ինչ սարքեցիր, ինչ էր առաջ ու ինչ է հիմա, ինչն էր անսպասելի։ Նշիր ինձ՝ @aiwithani, ես կարդում եմ դրանք։

⏱ 30 րոպե · Արդյունքում. հանրային ապացույց, թե ինչ ես հիմա կարողանում։

Օրեր 29 ու 30

Ինչ փոխվեց ու ինչ է հաջորդը

Օր 29Ամսվա ամփոփում

Շաբաթական քանի՞ ժամ հետ ստացար։ Որ Agent ն ես օգտագործում ամեն օր, ու որը՝ երբե՞ք։ Ի՞նչն է դեռ ձեռքով արվում։

⏱ 30 րոպե · Արդյունքում. ամսվա մեկ էջանոց ամփոփում։

Օր 30Քո հաջորդ 30 օրը

Ընտրիր 3 բան, որ հաջորդը կավտոմատացնես։ Ամեն շաբաթ 30 րոպե առանձնացրու Agent ներդ թարմացնելու համար, որովհետև նրանք խելացի են մնում միայն այնքան, որքան սնում ես։

⏱ 30 րոպե · Արդյունքում. երկրորդ ամսվա պլանդ։

30 օր հետո ունես

  • 6 աշխատող Agent՝ համահիմնադիր, անձնական օգնական, կոնտենտ, սպասարկում, գովազդի հետազոտություն, կրեատիվ։
  • Գովազդային պրոցես՝ հետազոտությունից մինչև պատրաստի գովազդներ, մասամբ ավտոմատացված։
  • Սպասարկման բոտ Telegram ում։
  • Քո սեփական գործիքն ու կենդանի կայքը՝ սարքված Claude Code ով։
  • Սարքելու սովորություն, ոչ թե պրոմպտներ պահելու։

Սկսիր այսօր, ոչ թե երկուշաբթի

Բաց նոթերդ ու գրիր քո 10 կրկնվող գործերը։ Սա 1ին օրն է։ Վաղը 2րդն է։ 30 օր հետո կնայես աշխատանքիդ ու դժվար կճանաչես։

Մենակ, թե մեզ հետ, ուղղակի սկսիր։ Իսկ երբ 1ին շաբաթն ավարտես, գրիր ինձ @aiwithani էջում։

Նմանատիպ ուղեցույցներ