HUVA academy
Անվճար ուղեցույցներ
ChatGPT · Skill

ChatGPT ն մոնտաժ է անում։ Բայց ոչ մեկ պրոմպտով

Սուբտիտրեր, աուդիո էֆեկտներ, B roll։ Ահա պրոցեսը, որը հավաքել եմ մեկ սքիլլի մեջ, որ քո վիդեոն մոնտաժվի այն ոճով, որը սիրում ես։

AM Ani Mkrtchyan 6 րոպե ընթերցում Updated June 2026

Բոլորն ասում են՝ ChatGPT ն վիդեոն կատարյալ է մոնտաժում։ Բայց ոչ ոք ցույց չի տալիս՝ ինչպես։

Սփոյլեր. մեկ պրոմպտով լավ մոնտաժ չես ստանա։

Իմ վերջին վիդեոները մոնտաժել է ChatGPT ն՝ սուբտիտրերով, աուդիո էֆեկտներով, B roll ով։ Մի քանի րոպեում։ Բայց դրա հետևում ամբողջ պրոցես կա, ոչ թե մեկ պրոմպտ։

Այդ պրոցեսը հավաքել եմ մեկ սքիլլի մեջ։ Տալիս ես վիդեոներ, որոնց մոնտաժը սիրում ես։ Սքիլլն ուսումնասիրում ու պահում է ոճը, հետո քո վիդեոն մոնտաժում է նույն ձևով։

Մաս 1

Ինչու է պետք պրոցես

Մեկ պրոմպտը նույնն է, ինչ «համեղ արա»

Պատկերացրու՝ ռեստորանում խոհարարին ասում ես. «համեղ արա»։ Նա ինչ որ բան կբերի։ Բայց հազիվ թե այն, ինչ ուզում էիր։

Հիմա տալիս ես ռեցեպտն ու ցույց ես տալիս ուտեստը, որ մի անգամ սիրել ես։ Արդյունքը բոլորովին այլ է։

«Մոնտաժիր իմ վիդեոն» գրելը նույնն է։ ChatGPT ն չգիտի՝ ինչ տեմպ ես ուզում, որտեղ կտրել, ինչ սուբտիտրեր դնել, երբ ավելացնել աուդիո էֆեկտ։ Ու սկսում է գուշակել։

Լավ մոնտաժը տասնյակ փոքր որոշումներ են։ Մեկ պրոմպտը դրանք չի տալիս։ Ռեֆերենսները տալիս են։

Ինչ է անում սքիլլը

  • Ռեֆերենսներ. տալիս ես 3ից 5 վիդեո, որոնց մոնտաժը սիրում ես։
  • Ոճի պրոֆիլ. սքիլլը վերլուծում է տեմպը, կտրվածքները, անցումները, աուդիո էֆեկտները, սուբտիտրերի ոճն ու B roll ի օգտագործումը, հետո պահում է այդ ամենը։
  • Քո վիդեոն. խոսքդ վերածում է տեքստի ու մոնտաժում պահված ոճով։

Ոճի պրոֆիլը քո ռեցեպտի քարտն է։ Խոհարարն այլևս չի գուշակում։

Ինչ է պետք սկսելուց առաջ

  • ChatGPT ի վճարովի պլան. 20 դոլարանոցը բավական է։
  • Higgsfield հաշիվ. ChatGPT ին միացնելու համար։
  • Սքիլլը. /videostyleeditor։ Կգտնես այս էջում։
  • Ռեֆերենսներ. 3ից 5 վիդեո, բոլորը մեկ ոճով։
  • Հիմնական վիդեոն. սովորական ֆորմատները (MP4, MOV) աշխատում են։
Մաս 2

Քայլ առ քայլ

Քայլ 1

Միացրու Higgsfield ն ու Remotion ը

ChatGPT ում բացիր Settings → Plugins։ Որոնման մեջ գրիր Higgsfield, սեղմիր Connect ու մուտք գործիր քո Higgsfield հաշվով։

Նույն տեղում գտիր Remotion ը ու ավելացրու։ Higgsfield ը գեներացնում է, Remotion ը մոնտաժը հավաքում է վերջնական վիդեոյի մեջ։

Քայլ 2

Տեղադրիր սքիլլը

Այս էջից ներբեռնիր սքիլլը։ ChatGPT ում բացիր Plugins → Skills, սեղմիր + կամ Create, հետո Upload from your computer ու ընտրիր ֆայլը։

ChatGPT ն ստուգում է սքիլլը, ու այն հայտնվում է քո Skills ցուցակում։ Մեկ անգամ ես տեղադրում։

Քայլ 3

Գործարկիր մեկ հրամանով

Բացիր նոր չաթ ու գրիր.

Գրիր չաթում
/videostyleeditor

Սքիլլը կսկսի աշխատել ու կխնդրի ռեֆերենսները։

Քայլ 4

Տուր վիդեոներ, որոնք սիրում ես

Վերբեռնիր 3ից 5 վիդեո, որոնց մոնտաժը սիրում ես։ Սքիլլը կվերլուծի ու կպահի ոճը. տեմպ, կտրվածքներ, անցումներ, աուդիո էֆեկտներ, սուբտիտրերի ոճ, B roll։

Կարդա, թե ինչ է նկարագրել։ Եթե ինչ որ բան սխալ է հասկացել, հենց հիմա ուղղիր։ Հետո ուշ կլինի։

Քայլ 5

Վերբեռնիր քո վիդեոն

Վերբեռնիր հիմնական վիդեոն։ Սքիլլը խոսքդ կվերածի տեքստի, կորոշի կտրվածքների տեղերը ու կմոնտաժի պահված ոճով՝ սուբտիտրերով, աուդիո էֆեկտներով ու B roll ով։

Քայլ 6

Նայիր ու ուղղիր

Առաջին տարբերակը սևագիր է։ Նայիր մինչև վերջ, նշիր կոնկրետ վայրկյանները ու խնդրիր ուղղումներ։ Պատրաստի պրոմպտները ներքևում են։

Մաս 3

Ուղղումներ ու սխալներ

015 պրոմպտ ուղղումների համար

Պրոմպտներն անգլերեն են դիտմամբ. այդպես ChatGPT ն ավելի ճշգրիտ է կատարում։ Նշիր տեքստը ու պատճենիր։

Faster opening
Make the cuts faster in the first 3 seconds. Remove pauses and filler words, keep the energy high, and do not change the rest of the edit.
Առաջին 3 վայրկյանն է որոշում՝ կնայեն, թե ոչ։ Պրոմպտը փոխում է միայն սկիզբը։
Subtitle style
Change the subtitle style: bold font, max 3 words on screen at a time, and highlight the key word of each line in yellow. Keep the timing exactly the same.
Կոնկրետ կանոններ ես տալիս, ոչ թե «ավելի գեղեցիկ արա»։
Transition sounds
Add a short whoosh sound effect on every transition. Keep it quieter than my voice so it never covers what I say.
Ասում ես՝ որտեղ, ինչ ձայն ու ինչ ծավալով։ Գուշակելու տեղ չի մնում։
Replace B roll
Replace the B roll at 00:12 to 00:15. It does not match what I say. Use a close up shot that shows [describe the shot]. Keep the same length.
Վայրկյանները ցույց են տալիս ճշգրիտ տեղը, ու մնացած մոնտաժը չի փոխվում։
Match the references
Compare this edit with my reference videos. List 3 places where the pace or style does not match, then fix them.
Սքիլլն ինքն է գտնում, թե որտեղ է շեղվել պահված ոճից։

025 սխալ, որ փչացնում են մոնտաժը

  1. Պատահական ռեֆերենսներ. եթե վիդեոն ուղղակի դուր է գալիս, բայց մոնտաժը չես նկատել, այն ռեֆերենս չէ։ Ընտրիր այն վիդեոները, որոնց հենց մոնտաժն ես սիրում։
  2. Ոճերի խառնուրդ. մեկ արագ reel ու մեկ հանգիստ vlog միասին ոչ մի ոճ չեն տալիս։ Բոլոր ռեֆերենսները մեկ ոճից։
  3. Չափազանց երկար վիդեո. սկսիր կարճից, մինչև մեկ րոպե։ Երբ ոճն աշխատի, անցիր երկարին։
  4. Հրապարակել առանց նայելու. AI ն սխալվում է սուբտիտրերում, հատկապես անուններում ու տերմիններում։ Միշտ նայիր մինչև վերջ։
  5. Ընդհանուր ուղղումներ. «ավելի լավ արա» չի աշխատում։ Ասա վայրկյանն ու թե ինչ փոխել։

Կարճ ամփոփում

  • Մեկ պրոմպտը լավ մոնտաժ չի տալիս։ Պետք է պրոցես։
  • Ռեֆերենսները ChatGPT ին տալիս են ռեցեպտը՝ տեմպ, անցումներ, ձայն, սուբտիտրեր։
  • Higgsfield ն ու Remotion ը միացնում ես, /videostyleeditor սքիլլը տեղադրում ես մեկ անգամ։
  • Առաջին տարբերակը սևագիր է։ Վերջնականին հասնում ես կոնկրետ ուղղումներով։

Ուզո՞ւմ ես ավելին

Նման պրոցեսներ ամեն շաբաթ ցույց եմ տալիս @aiwithani Instagram ում։ Հետևիր, որ բաց չթողնես։

Եթե ուզում ես սովորել AI կոնտենտ սարքել, որը կարող ես վաճառել, միացիր Vibe Directing դասընթացին։