Ասեք՝ մենակ ես չեմ հոգնել։ AI ով սարքած կայքերը, դիզայնը, վիդեոները բոլորը նույն տեսքն ունեն։ AI ը կարող է գրեթե ամեն ինչ, իսկ մենք անընդհատ նույն բանն ենք ստանում։
Խնդիրը AI ը չէ։ Խնդիրն այն է, որ մենք նրան նայելու բան չենք տալիս։ Ներքևում ամբողջ համակարգն է. որտեղ գտնել ռեֆերենսներ, ինչ վերցնել դրանցից և ինչպես գրել պրոմպտ, որ արդյունքը լինի քոնը, ոչ թե միջինը։
Մաս 1
Ինչու է AI ով ամեն ինչ նույնը ստացվում
AI ը ծույլ չէ։ Պարզապես նա միշտ ընտրում է միջինը։ Մոդելը սովորել է միլիոնավոր կայքերից, պոստերներից ու վիդեոներից։ Երբ գրում ես «սարքիր ժամանակակից landing page», նա տալիս է ամենահավանական պատասխանը, այսինքն այն ամենի միջինը, ինչ տեսել է։ Իսկ միջինը հենց այդ մանուշակագույն գրադիենտն է, կենտրոնում կանգնած վերնագիրը ու ժպտացող stock մարդիկ։
Ռեֆերենսները քո երեք ուտեստն են։ Առանց դրանց ստանում ես միջինը։ Դրանցով ստանում ես ուղղություն։
Մաս 2
Վեց կայքերը մանրամասն
Ամեն մեկի համար՝ ինչ է, ինչ վերցնել, և պրոմպտ, որը կարող ես հարմարեցնել։ Պրոմպտները անգլերեն են դիտմամբ, մոդելներն անգլերենով ավելի կայուն են աշխատում։ Սքրինշոթը կամ կադրը կցիր պրոմպտի հետ։
Layout ը, scroll ի ընթացքում պատմություն պատմելը, նավիգացիան, տառերի չափերը։ Բացիր Site of the Day ը ու նայիր, թե ինչպես է մի բաժինը փոխանցվում հաջորդին։
Միայն layout
I am attaching 2 screenshots of Awwwards Site of the Day winners.
From screenshot 1, take ONLY the layout: an asymmetric grid where oversized type breaks out of the columns.
From screenshot 2, take ONLY the way sections transition on scroll.
Ignore their colors, images and copy.
Design a homepage for [my brand in one line] that uses these two ideas in an original way.
List your layout decisions before you write any code.
Երբ հստակ ասում ես, թե ինչ վերցնել, AI ը չի պատճենում ամբողջ կայքը։
7300+ ընտրված landing page՝ ամբողջական էջի սքրինշոթներով, ըստ կատեգորիաների։
Ինչ վերցնել
Բաժինների հերթականությունը. ինչպես են իրար հաջորդում hero ն, ապացույցները, առավելությունները, գները։ CTA ների ձևակերպումը, գնային աղյուսակները։ Սկզբում որոնիր քո ոլորտը։
Բաժինների հերթականություն
Here are 3 full page screenshots of landing pages in my niche.
Map the section order of each one (hero, proof, features, pricing, FAQ, CTA).
Then propose an ORIGINAL section order for my offer: [offer in one line].
For every section, tell me which reference inspired it and where you broke the pattern on purpose.
Վերցնում ես վաճառող էջի տրամաբանությունը, ոչ թե տեսքը։
Վեբ մրցանակների պատկերասրահ, որտեղ գնահատում են UI ը, UX ը և նորարարությունը։ Awwwards ի կողքին՝ երկրորդ կարծիք։
Ինչ վերցնել
Միկրո անիմացիաներ, hover էֆեկտներ, կուրսորի էֆեկտներ, այն մանր դետալները, որոնցից կայքը թանկ է երևում։
Միայն դետալներ
From this CSSDA winner I want three details only:
1. a magnetic cursor on buttons
2. headline text that reveals line by line on scroll
3. thin 1px dividers between sections
Add these to my existing page: [paste code or describe it].
Do not change my layout or colors. Keep every animation under 600ms and subtle.
AI էջերը հենց դետալներում են էժան երևում։ Երեք լավ դետալը փոխում է ամբողջ տպավորությունը։
Կինոյի ու վիդեոյի վիզուալ տեխնիկաների գրադարան։ Ամեն տեխնիկա ունի անուն, կարճ բացատրություն ու օրինակներ։
Ինչ վերցնել
Տեխնիկաների անունները։ Slit scan, echo printing, step printing, scale shift, pass through։ Անունն ինքն է պրոմպտը։
Վիդեո տեխնիկա
Product shot of a perfume bottle on a black surface.
Technique: echo printing, the bottle leaves a short trail of itself for a moment before the frame catches up.
Slow push in, 50mm lens, hard side light, deep shadows.
No text on screen. 5 seconds.
Վիդեո մոդելը տեխնիկայի անունը շատ ավելի լավ է հասկանում, քան «սարքիր, որ սիրուն լինի»։
Կինոյի կադրերի ամենամեծ գրադարանը, որտեղ ամեն կադր պիտակավորված է ըստ լույսի, օբյեկտիվի, կոմպոզիցիայի, գույնի ու լոկացիայի։ Ստեղծել է օպերատոր Lawrence Sher ը։ Երկու շաբաթ անվճար փորձ, հետո մոտ $13 ամսական։ Բյուջե չկա՞. ներքևի գրադարանից օգտագործիր FILMGRAB ը։
Ինչ վերցնել
Լույսը։ Որոնիր «hard light», «practical light», «silhouette», հետո կարդա պիտակները ամեն կադրի տակ։ Դա պատրաստի բառապաշար է։
Լույս և կադրավորում
Reference still: one hard key light from the side, deep black shadows, a warm practical lamp in the background, wide 24mm framing, subject small in frame.
Use ONLY the lighting and framing.
New scene: [your scene].
Write an image prompt that names the light source, direction, color temperature, lens and composition explicitly.
Լույսը ամենաարագ ճանապարհն է դուրս գալու հարթ, փայլուն AI տեսքից։
Below is the prompt behind a motion video I like. Do not copy it.
Extract its structure: timing, how the type behaves, transitions, rhythm.
Then write a NEW prompt with the same structure for my own 15 second video about [topic], in my brand colors [colors], with my own copy.
[paste the prompt here]
Սովորում ես, թե ինչպես են կառուցված լավ motion պրոմպտները, հետո սարքում ես քոնը։
Մաս 3
Ռեֆերենսների գրադարանը
Վեց կայքը սկիզբն է։ Ահա ավելի մեծ գրադարան։ Ամեն կայք ստուգված է. աշխատում է, օգտակար է և անվճար է կամ ունի իրական անվճար տարբերակ։ Վճարովիները նշված են։
Վեբ և UI դիզայն
GodlyԱնվճար Կայքերը ցույց է տալիս կարճ վիդեոներով, տեսնում ես scroll ն ու անիմացիան, ոչ միայն սքրինշոթ։
SiteinspireԱնվճար Հանգիստ, ընտրված պատկերասրահ։ Ֆիլտրեր ըստ ոճի, տեսակի ու թեմայի։
ReferoԱնվճար տարբերակ · Pro վճարովի Իրական ապրանքների էկրաններ ու flow եր։ Այն UI ի համար, որը պետք է աշխատի, ոչ միայն սիրուն լինի։
Գրաֆիկ դիզայն և տառատեսակներ
Fonts In UseԱնվճար 27 000+ իրական օրինակ՝ ըստ տառատեսակի։ Գտիր ֆոնտը ու տես այն պոստերների, գրքերի, բրենդների վրա։
TypewolfԱնվճար Օրվա կայքը՝ օգտագործված ֆոնտերի անուններով։ Ֆոնտերի զույգեր ընտրելու համար իդեալական է։
Letterform ArchiveԱնվճար Տառատեսակի ու գրաֆիկ դիզայնի պատմության հազարավոր նյութեր բարձր որակով, ներառյալ Emigre ամսագրի բոլոր համարները։
Կինո, օպերատորական աշխատանք, գույն
FILMGRABԱնվճար Ընտրված կինոկադրեր՝ ըստ ֆիլմի, ռեժիսորի ու օպերատորի։
FlimԱնվճար՝ օրական սահմանափակումով AI որոնում ֆիլմերի, սերիալների, գովազդների ու մյուզիք վիդեոների կադրերում։ Որոնիր ըստ գույնի ու տրամադրության։
FramesetՕրական 10 անվճար որոնում Ուժեղ է գովազդների ու մյուզիք վիդեոների մասով։ Գովազդային ռեֆերենսների համար առաջին տեղը։
Motion և վիդեո էֆեկտներ
MotionographerԱնվճար Motion դիզայնի համայնքի գլխավոր ցուցափեղկը՝ 2006 թվականից։
Art of the TitleԱնվճար Ֆիլմերի ու սերիալների տիտրային սեքվենսներ՝ դիզայներների հարցազրույցներով։ Շարժվող տառը իր լավագույն տեսքով։
Codrops Creative HubԱնվճար Բաց կոդով վեբ դեմոներ. scroll անիմացիաներ, WebGL, grid էֆեկտներ։
Նորաձևություն և ոճ
Vogue RunwayԱնվճար 20 000+ շոու, ռանվեյի նկարներ մինչև 1988 թվական։
TagwalkԱնվճար Ռանվեյի որոնողական համակարգ։ Գրիր «red» ու «dress», կստանաս բոլոր լուքերը։
Europeana FashionԱնվճար 800 000+ առարկա եվրոպական թանգարաններից ու արխիվներից. հագուստ, էսքիզներ, ռանվեյի ֆոտոներ։ Որոնիր «fashion»։
Fashion History Timeline (FIT)Անվճար Նորաձևության պատմությունը տասնամյակ առ տասնամյակ, բառապաշարով, որով կանվանես սիլուետը։
Արխիվներ և թանգարաններ
The Met Open AccessԱնվճար 400 000+ public domain նկար բարձր որակով։ Ֆիլտրիր Open Access ով։
RijksmuseumԱնվճար հաշիվ 700 000+ գործ՝ առանց հեղինակային սահմանափակման, բարձր որակով ներբեռնելու հնարավորությամբ։
The Public Domain ReviewԱնվճար Տարօրինակ ու գեղեցիկ գտածոներ public domain ից։ Այն ռեֆերենսների համար, որոնք ուրիշ ոչ ոք չի օգտագործում։
Moodboard ի հարթակներ
Are.naԱնվճար մինչև 200 block Հանգիստ, առանց գովազդի, channel ներ բորդերի փոխարեն։ Երկար հետազոտության համար։
CosmosԱնվճար · Premium վճարովի Վիզուալ որոնում ըստ գույնի ու նմանության, առանց գովազդի։ Pinterest ը՝ առանց աղմուկի։
SaveeԱնվճար՝ սահմանափակումով · կան վճարովի պլաններ Դիզայներների moodboard ներ, առանց գովազդի, առանց ալգորիթմի։
PureRefԱնձնական օգտագործման համար վճարում ես որքան ուզում ես Համակարգչի ծրագիր. բոլոր ռեֆերենսները մեկ կտավի վրա՝ քո AI գործիքի կողքին։
Մաս 4
Reference Method
Հինգ քայլ։ Այսպես է ռեֆերենսը դառնում օրիգինալ աշխատանք, ոչ թե պատճեն։
01
Հավաքիր
Երեքից հինգ ռեֆերենս, առնվազն երկու տարբեր կատեգորիայից։ Միայն կայքից կստանաս ևս մեկ կայք։ Կայք, կինոկադր ու 1920 ականների պոստեր միասին, և արդեն նոր բան է ծնվում։
02
Անվանիր, թե ինչն է դուր գալիս
Հստակ բառերով։ Ոչ թե «լավ վայբ», այլ «hard side light», «asymmetric 12 column grid», «condensed grotesk at 180px», «echo printing»։ Անունը չգիտե՞ս. փնտրիր Eyecandy ում, Fonts In Use ում կամ ShotDeck ի պիտակներում։
03
Միացրու
Ամեն ռեֆերենսից վերցրու մեկ բան։ Layout ը մեկից, լույսը մյուսից, շարժումը երրորդից։ Մի աղբյուրից երբեք երկու բան մի վերցրու, պատճենելը հենց այդպես է սկսվում։
04
Խնդրիր օրիգինալ
Պրոմպտում ուղիղ գրիր. մի կրկնիր ոչ մի ռեֆերենս, առաջարկիր քո տարբերակը, բացատրիր ամեն որոշումը։
05
Քննադատիր ու կրկնիր
Անցկացրու ներքևի Slop Test ը։ Ասա AI ին, թե ինչը չստացվեց։ Խնդրիր երեք տարբերակ, որոնք մեկ որոշումն ավելի հեռու են տանում։
Ամբողջական օրինակ. չորս կատեգորիա, մեկ էջ
Role: You are an art director and front end designer.
Task: Design the hero and first two sections of the homepage for [Studio name], a small ceramics studio in Yerevan.
References (all 4 attached):
1. Awwwards site: take ONLY the layout, an asymmetric grid where the headline breaks out of the columns.
2. ShotDeck film still: take ONLY the light, one hard window light from the left, deep shadows, warm color temperature. Use it as the art direction for the product photos.
3. Bauhaus poster from the Harvard collection: take ONLY the type logic, a heavy geometric sans, red as the single accent, type set at an angle.
4. Eyecandy technique: step printing. Use it for the hero video, a stuttered slow motion shot of clay on the wheel.
Rules:
Do not reproduce any reference.
No purple or blue gradients, no centered hero, no stock people, no generic 3D.
One bold decision must dominate the page. Tell me which one.
Output: first list your design decisions and which reference each one comes from. Then write the HTML and CSS.
Չորս աղբյուր, ամեն մեկից մեկ բան, արգելքների ցուցակ ու մեկ համարձակ որոշման պահանջ։ Ամբողջ մեթոդը մեկ պրոմպտում։
Մաս 5
AI Slop Test
Անցկացրու ամեն AI արդյունքի վրա հրապարակելուց առաջ։ Նշիր այն ամենը, ինչ տեսնում ես։
Կարճ ասած
AI ը տալիս է այն ամենի միջինը, ինչ տեսել է։ Ռեֆերենսները նրան ուղղություն են տալիս։
Ամեն ռեֆերենսից վերցրու մեկ բան և անվանիր այն հստակ։