Հարյուրավոր պահված ռիլսեր ունես։ Վերջին անգամ ե՞րբ ես բացել դրանցից մեկը։
Պահում ես, որովհետև ռիլսն օգտակար է։ Հետո Saved բաժինը դառնում է պահեստ, որտեղ ամեն ինչ կա, բայց ոչինչ չես գտնում։ Պետք է այն պրոմպտը, որ երեք շաբաթ առաջ տեսար, 15 րոպե թերթում ես ու հանձնվում ես։
Պատկերացրու գրադարան առանց դարակների ու առանց կատալոգի։ Գրքերը բոլորը տեղում են։ Պարզապես չես կարող օգտվել։ Այս ուղեցույցն ավելացնում է դարակներն ու կատալոգը։ Դրանից հետո որոնման դաշտում գրում ես «hook» կամ «Midjourney», ու մի քանի վայրկյանում տեսնում ես հենց այն ռիլսը, որ պետք է։
Այս ուղեցույցում. ինչ ես սարքելու · ինչ է պետք · սովորությունը · առաջին գործ՝ ներբեռնիր տվյալները · երկրորդ գործ՝ սարքիր գրադարանը Claude ում · թղթապանակների ընտրություն · ամսական թարմացում · խնդիրներ ու լուծումներ · ստուգման ցուցակ
Ինչ ես սարքելու
Վերջում Claude ը քեզ համար սարքում է ինտերակտիվ էջ՝ քո անձնական ռիլսերի գրադարանը.
- Վերևում՝ քո ռիլսերի ընդհանուր քանակը։
- Քարտ ամեն թղթապանակի համար՝ անունով ու ներսում եղած ռիլսերի քանակով։
- Գիծ, որ ցույց է տալիս ամեն թղթապանակի բաժինը տոկոսով, ու տեսնում ես, թե իրականում ինչ ես ամենաշատը պահում։
- Որոնման դաշտ, որ միանգամից փնտրում է caption ներում, հեղինակների ու թղթապանակների անուններում։
- Սեղմում ես թղթապանակին, ու ռիլսերը բացվում են քարտերով. հեղինակ, caption ի սկիզբը, ամսաթիվ ու «Open on Instagram» հղում։
Ինչ է պետք
- Instagram հաշիվ։
- Claude հաշիվ։ Բավական է սովորական զրույց claude.ai ում։
- 15 րոպե, գումարած սպասելը, մինչև Instagram ը պատրաստի export ը։
Սովորությունը, որ ամեն ինչ աշխատեցնում է
Երբ գտնում ես ռիլս, որ արժե պահել, միայն Save մի սեղմիր։ Ուղարկիր այն նաև ինքդ քեզ DM ով։ Instagram ի export ը պահում է չաթերում ուղարկված ռիլսերի caption ը, բայց պահված փոստերինը՝ ոչ։ Իսկ հենց caption ով է Claude ը հասկանում ռիլսի թեման։
Save ը նման է գիրքը դարակին դնելուն։ DM ը նման է նույն գիրքը դարակին դնելուն՝ կազմի վրա պիտակով։
Ինչպես. ռիլսի տակ սեղմիր share նշանը (թղթե ինքնաթիռը), որոնիր քո username ը, սեղմիր Send։ Save ից ընդամենը երկու հպում ավելի։
Առաջին գործ. ներբեռնիր Instagram ի տվյալները
Գաղտնաբառդ ոչ մի հավելվածի չես տալիս։ Instagram ն ինքն է հավաքում տվյալներդ ու ուղարկում քեզ։
Instagram ում գնա պրոֆիլ → ☰ մենյու → Accounts Center։
Your information and permissions → Download your information → Download or transfer information։ Ընտրիր Instagram հաշիվդ։
Ընտրիր Some of your information ու նշիր միայն Messages ու Saved։ Մնացածը մի նշիր. այդպես ֆայլը փոքր է մնում ու ավելի արագ է գալիս։
Ընտրիր Download to device։ Հետո.
- Date range. առաջին անգամ՝ All time։
- Format. JSON։ Սա կարևոր է. Claude ը JSON ը լավագույնս է կարդում։
- Media quality. Low։ Նկարներ պետք չեն։
Սեղմիր Create files։
Նման փոքր export ը սովորաբար արագ է գալիս՝ երբեմն մի քանի րոպեում, երբեմն մեկ օրում։ Instagram ն email ով ուղարկում է ներբեռնման հղումը։ Ներբեռնիր zip ն ու բացիր այն։
Zip ի ներսում քեզ պետք է երկու ֆայլ.
Եթե չաթդ երկար է, կտեսնես նաև message_2.json, message_3.json և այլն։ Վերցրու բոլորը։
Երկրորդ գործ. սարքիր գրադարանը Claude ում
Բացիր նոր սովորական զրույց claude.ai ում։ Վերբեռնիր saved_posts.json ֆայլն ու քո չաթի բոլոր message_ ֆայլերը։ Հետո տեղադրիր ներքևի պրոմպտը։ Պրոմպտն անգլերեն է դիտմամբ. նշիր ամբողջ տեքստն ու պատճենիր այնպես, ինչպես կա։
I uploaded files from my Instagram data export: saved_posts.json (my saved posts) and message_1.json (plus any message_2.json and more) from the chat where I send reels to myself. Build me a personal reel library.
1. Read all the files. From saved posts, take the link, creator and date saved. From the messages, take every shared reel or post: link, creator, caption text and date. Merge everything into one list and remove duplicates by link. If the same reel appears in both, keep the version with the caption.
2. Instagram exports often break non English text (you will see symbols like Ã, Ð or Õ instead of letters). Fix this by re-decoding the text as UTF 8, so Armenian, Russian and emoji display correctly.
3. Sort every reel into folders based on its caption and creator. My folders: [write your folders here, or leave empty and Claude will suggest 6 to 8 based on your content]. Anything unclear goes to "Other". Before building anything, show me the folder list with how many reels are in each and 2 example captions per folder, so I can rename, merge or split folders.
4. After I approve, build an interactive page:
- a header with the total number of reels
- a card for each folder with its name and count
- a bar showing each folder's share in percent
- a search box that filters across captions, creator names and folder names
- clicking a folder shows its reels; each reel is a card with creator, a short caption preview, date, and an "Open on Instagram" link
- a clean, light design that works on mobile
5. Finish with a short summary: total reels, how many had captions, how many sorted by creator only, and the 3 creators I save most.Ինչ է անում ամեն համարակալված կետը.
- Կարդում ու միավորում է։ Երկու ֆայլից բոլոր ռիլսերը հավաքում է մեկ ցուցակում ու հանում կրկնությունները։ Եթե նույն ռիլսը կա երկու տեղում, պահում է caption ով տարբերակը, որովհետև այն ավելի լավ է դասավորվում։
- Ուղղում է տառերը։ Instagram ի export ը հաճախ խառնում է անգլերենից բացի ամեն ինչ, ու հայերեն կամ ռուսերեն caption ները դառնում են Ã, Ð, Õ։ Այս կետը դրանք վերադարձնում է իրական տեքստի ու emoji ների։
- Առաջարկում է թղթապանակներ ու սպասում։ Մինչև որևէ բան սարքելը Claude ը ցույց է տալիս թղթապանակները, ամեն մեկի քանակն ու 2 օրինակ caption։ Դու վերանվանում ես, միավորում կամ բաժանում։ Քո թղթապանակները, ոչ թե պատահական։
- Սարքում է էջը։ Միայն քո հաստատումից հետո։ Թղթապանակների քարտեր, տոկոսների գիծ, որոնում, ռիլսերի քարտեր «Open on Instagram» հղումով, բաց դիզայն, որ հարմար է հեռախոսում։
- Տալիս է ամփոփում։ Քանի ռիլս կա, քանիսն ունեն caption, քանիսն են դասավորված միայն հեղինակով, ու որ 3 հեղինակին ես ամենաշատը պահում։ Վերջինը փոքր հայելի է. ցույց է տալիս, թե իրականում ումից ես սովորում։
Ընտրիր թղթապանակները
Կարող ես թղթապանակների տողը դատարկ թողնել, ու Claude ը կառաջարկի 6 ից 8։ Կամ գրիր քոնը, նաև հայերեն։ Երեք օրինակ սկսելու համար.
- Hook եր ու սցենարներ
- AI գործիքներ
- Գովազդային արշավներ
- Կոնտենտի գաղափարներ
- Վաճառքի տեքստեր
- Թրենդներ ու երաժշտություն
- Կեյսեր
- Other
- Տիպոգրաֆիա
- Գունային պալիտրաներ
- Midjourney ու AI նկարներ
- Motion
- Բրենդինգ
- UI ոգեշնչում
- Tutorial ներ
- Other
- Վաճառք ու հաճախորդներ
- Instagram ի աճ
- AI ավտոմատացում
- Գումար ու գներ
- Թիմ ու կառավարում
- Գաղափարներ իմ բիզնեսի համար
- Other
Ամսական թարմացում
Խնդիրներ ու լուծումներ
Մինչև մեկ օր սպասելը նորմալ է։ Ստուգիր spam ը։ Եթե դեռ չկա, նորից բացիր Download your information ու տես կարգավիճակը, կամ ստեղծիր նոր հարցում ավելի կարճ ժամանակահատվածով։
Նախ բացիր zip ը, հետո որոնիր ֆայլի անունով. saved_posts.json ու message_1.json։ Շատ message_1.json կտեսնես, որովհետև ամեն չաթ ունի իրենը։ Քոնը քո անունով թղթապանակում է։
Պրոմպտի երկրորդ կետը սա ուղղում է։ Եթե որոշ caption ներ դեռ խառն են, գրիր Claude ին. Some captions still show broken characters. Decode them again as UTF 8 and rebuild the page.
Սովորաբար սրանք caption չունեցող հին պահվածներն են։ Claude ին տուր ավելի կոնկրետ թղթապանակներ, կամ գրիր. Sort the Other folder by creator and suggest 3 new folders. Ժամանակի հետ սա ինքն իրեն լուծվում է, երբ սկսում ես ռիլսերն ուղարկել ինքդ քեզ։
Օգտագործիր չաթ երկրորդ հաշվիդ կամ մտերիմ ընկերոջ հետ ու export ից վերցրու այդ չաթի message_1.json ը։ Պայմանավորվեք, որ չաթը միայն ռիլսերի համար է, որ ուրիշ նամակներ չընկնեն գրադարանդ։
Ստուգման ցուցակ
Կարճ ամփոփում
- Save գումարած DM ինքդ քեզ։ DM ը պահում է caption ը, իսկ caption ն է դասավորում ռիլսը։
- Accounts Center ից ներբեռնիր միայն Messages ու Saved, JSON ֆորմատով։
- Երկու ֆայլ վերբեռնիր Claude ում, տեղադրիր պրոմպտը, հաստատիր թղթապանակները։
- Ստանում ես գրադարան՝ թղթապանակներով, տոկոսների գծով ու որոնումով։ Թարմացնում ես ամիսը մեկ։
