HUVA academy
Միանալ դասընթացին
Անվճար ուղեցույցներ
Gen AI · Guide

Գաղտնիքը, որ Seedance 2.5 ը հայերեն է խոսեցնում

AM Ani Mkrtchyan 7 րոպե ընթերցում Updated June 2026

Բոլորը փորձել են Seedance ին հայերեն խոսեցնել։ Չի ստացվել։ Մտածում էին՝ հնարավոր չէ։

Գաղտնիքը գտել ենք։ Եթե տալիս ես աուդիո ու պրոմպտում երկխոսությունը գրում ես լատինատառերով, Seedance 2.5 ը խոսում է հայերեն։ Շուրթերն ու ձայնը կպչում են։

Կանոնը մեկն է․ մեկ երկխոսություն (մարդը խոսում է) = մեկ աուդիո ֆայլ + նույն խոսքը լատինատառերով պրոմպտում։ Առանց դրա հայերենը չի աշխատում։

Մաս 1

Seedance 2.5 ը նկարահանում է. դու ռեժիսոր ես

Seedance ը նկարահանում է մեկ ամբողջական կադր. դու որոշում ես տեսախցիկը, լույսը, շարժումը, դեմքը ու վայրը. հեռախոս կամ կինո, երկուսն էլ հնարավոր են։

Մաս 2

Որակյալ Seedance վիդեո

Որակյալ Seedance կոնտենտ սարքելու ամբողջ ուղեցույցը առանձին է. Seedance 2.5՝ գործնական ուղեցույց։ Այստեղ շարունակում ենք հայերեն խոսքի գաղտնիքը։

Մաս 3

Հայերեն խոսքի գաղտնիքը

Արա այսպես.

  1. Աուդիո. Ձայնագրիր հայերեն երկխոսությունը ինքդ, կամ սարքիր ElevenLabs-ով։ Երկուսն էլ լավ են։
  2. Մեկ երկխոսություն = մեկ աուդիո. Մարդը խոսում է. դա մեկ ֆայլ է։ Եթե նոր խոսք / նոր կադր է. նոր աուդիո։
  3. Լատինատառ պրոմպտում. Նույն խոսքը գրիր լատինատառերով. այնպես, ինչպես հայերեն ես գրում լատինատառ ստեղնաշարով։ Պետք է համընկնի աուդիոյի հետ։
  4. Աուդիոն կցիր այդ կադրին Seedance 2.5 ում ու գեներացրու։

Օրինակ լատինատառ

Latinatar
Barev, yes ai-ov em sarqel ays video-n

Նշանակում է. «Բարև, ես AI ով եմ սարքել այս վիդեոն»։ Քո խոսքը փոխիր. աուդիոյում ու պրոմպտում նույնը պահիր։

Երբեմն հայերեն տառերով էլ է աշխատում, եթե աուդիոն կցած է. երկխոսությունը գրիր հայերենով պրոմպտում։ Լատինատառը ավելի հաճախ է կայուն, բայց երկուսն էլ փորձիր։

Պրոմպտի կմախք

Seedance + Armenian audio
SINGLE CONTINUOUS TAKE. ONE UNBROKEN SHOT. NO CUTS.

@[Image 1](image_1) = the speaker. Exact face, hair, clothing. Ignore original background.
@[Image 2](image_2) = the location. Keep this place exact.

Camera: [phone handheld OR cinema camera, you choose as director].
Length: [8–12] seconds. Photorealistic. Face always readable.

The person speaks this dialogue (latinatar, must match the attached audio exactly):
Barev, yes ai-ov em sarqel ays video-n

Hard rules: lips sync to the audio; no on-screen fake text; product/logo stays sharp if present; identity locked to @[Image 1](image_1).
Մաս 4

Որակյալ Seedance վիդեո սովորել. Vibe Directing

Այս ուղեցույցը ցույց է տալիս գաղտնիքը. հայերեն խոսող կադր։ Եթե ուզում ես սովորել բարձր որակի Seedance վիդեո սարքել. ռեժիսուրա, ճաշակ, պրոմպտ, ամբողջական վիդեո. դա Vibe Directing ն է։

Հաջորդ խումբը սկսում է 14 սեպտեմբերին։ Տեղերը սահմանափակ են։ Գրանցումն ու մանրամասները. կուրսի էջում։

Մաս 5

Seedance prompt skill

Սարքել ենք հատուկ Claude skill. պրոֆեսիոնալ ռեժիսորի մակարդակի Seedance պրոմպտեր է գրում քեզ համար։

Արա այսպես.

  1. Ներբեռնիր skill ի ZIP ֆայլը (այս ուղեցույցի հետ կլինի ներբեռնման հղումը)։
  2. Մտիր Claude.ai կամ Claude Desktop։
  3. Ձախից բացիր Customize, հետո Skills։
  4. Սեղմիր +, հետո Create skill, հետո Upload a skill։
  5. Բեռնիր ZIP ը ու միացրու skill ի փոխանջատիչը։
  6. Հետո պարզապես Claude ին ասա. գրիր Seedance պրոմպտ [քո վիդեոյի համար]։ Skill ը կաշխատի ինքը։

Մանրամասները. ։

Մաս 6

Սարքիր քո առաջին հայերեն խոսող վիդեոն

  1. Ընտրիր մեկ կարճ երկխոսություն։
  2. Ձայնագրիր կամ սարքիր ElevenLabs-ով. մեկ աուդիո։
  3. Նույն խոսքը գրիր լատինատառերով։
  4. Գրիր Seedance պրոմպտ. reference նկարներ + տեսախցիկի ընտրություն + hard rules։
  5. Լատինատարը դրիր պրոմպտում, աուդիոն կցիր, գեներացրու։
  6. Ստուգիր շուրթերը։ Եթե սխալ է. համընկնումը ուղղիր։

Կարճ ամփոփում

  • Մարդիկ փորձել են ու չի ստացվել։ Գաղտնիքը. աուդիո + լատինատառ։
  • Մեկ երկխոսություն = մեկ աուդիո։
  • Դու ռեժիսոր ես. տեսախցիկը, կադրը, hard rules ը քոնն են։
  • Որակյալ Seedance վիդեո սովորել. Vibe Directing, սկիզբ 14 սեպտեմբեր, տեղերը սահմանափակ։