AI ինֆլուենսերների մեծ մասը մեռնում է առաջին ամսում՝ նույն երեք պատճառով. դեմքը սիրուն է, բայց անդեմ, դեմքի հետևում մարդ չկա, ու կերպարն ամեն պոստում ուրիշ մարդ է թվում։ Սիրուն դեմքի կողքով սքրոլ են անում։ Հետևում են մարդուն։
Եթե ուզում ես մեծ պատկերը, թե ինչու են AI ինֆլուենսերները գրավում շուկան, սկսիր իմ նախորդ ուղեցույցից։ Իսկ այս մեկը զուտ workflow է. յոթ քայլ՝ դատարկ էջից մինչև կերպար, որին ճանաչում են վիդեոյից վիդեո։
Նախ կերպարը, հետո դեմքը
Դեմքը փաթեթավորումն է։ Կերպարը հենց ապրանքն է։ Մինչև առաջին նկարը գեներացնելը գրիր մեկ էջանոց կերպարի անձնագիր (character bible)։ Պատկերացրու՝ ռեժիսորը դերասանին կաստինգի բրիֆ է տալիս։ Առանց դրա ամեն տեսարան ուրիշ մարդ է խաղում։
Կերպարի անձնագրի ձևանմուշԿԵՐՊԱՐԻ ԱՆՁՆԱԳԻՐ Անուն՝ Տարիք՝ Որտեղ է ապրում (քաղաք, թաղամաս)՝ Ինչով է զբաղված ամբողջ օրը՝ Թերություն կամ տարօրինակություն՝ Ինչպես է խոսում (3 բառ)՝ Սիրելի արտահայտություն՝ Երբեք չի անի՝ Կոնտենտի թեմա (միայն մեկը)՝ Վիզուալ նշան (կա ամեն վիդեոյում)՝ Երազանքների կյանք (ինչ զգացողություն է տալիս էջը)՝
Արագ թեստ. եթե չես կարող կանխատեսել, թե ինչ կասի քո կերպարը նոր iPhone ի, բաժանման ու վատ սուրճի մասին, անձնագիրը դեռ պատրաստ չէ։
Ստեղծիր հետաքրքիր դեմք, ոչ թե կատարյալ
Կատարյալ սիմետրիա, մաշկ առանց ծակոտիների, նույն փոքրիկ քիթը։ Սա ամեն image մոդելի ստանդարտ արդյունքն է, ու հենց դրա համար է լենտայում անհետանում։ Ուղեղը կանգ է առնում այն բանի վրա, որը մի քիչ «սխալ» է։
Ընտրիր երկու երեքը, ոչ թե յոթը.
- Ասիմետրիա. մի հոնքը մյուսից բարձր, ծուռ ժպիտ
- Պեպեններ կամ մաշկի տեսանելի տեքստուրա
- Առջևի ատամների արանքում բացվածք
- Հաստ, ուժեղ հոնքեր
- Կոտրված կամ կեռ քիթ
- Կնճիռներ, ժպիտի գծեր, ալեհեր թելեր
- Անսովոր աչքերի գույն կամ տարբեր գույնի աչքեր
Հիշիր այն դերասաններին, որոնց չես մոռանում։ Գրեթե ոչ մեկի դեմքը «կատարյալ» չէ։ Հենց այն դետալը, որը կոտրում է կաղապարը, նրանց դարձնում է հիշվող։ Քո կերպարի դեպքում էլ նույնն է։ Բայց շատ տարօրինակություններից կերպարը մուլտհերոս է դառնում։
Ստեղծիր կերպարը Higgsfield AI Influencer Studio ում
Higgsfield AI Influencer Studio ում կերպարը ստեղծում ես կառավարման գործիքներով, ոչ թե երկար պրոմպտներով։ Ձևավորում ես դեմքը, տարիքը, դիմագծերն ու ոճը, իսկ գործիքը պահում է նույն դեմքը թե՛ նկարներում, թե՛ վիդեոներում։ Հենց այս հետևողականությունն է AI ինֆլուենսերի ամենադժվար մասը, ու գործիքը սարքված է դրա շուրջ։
Բացիր այն, կողքդ դիր կերպարի անձնագիրն ու ամեն տողը թարգմանիր կառավարման գործիքների լեզվով։ Մեկ ժամ տուր քեզ պարզապես ուսումնասիրելու համար։ Առաջին դեմքը հազվադեպ է ճիշտը լինում։
Մի՛ շտապիր. սարքիր մի քանի տարբերակ, դիր կողք կողքի, փակիր էջը, վաղը վերադարձիր։ Թող մնա այն դեմքը, որը դեռ հիշում ես։
Ամրացրու հետևողականությունը reference ներով
Այս հավաքածուն քո դերասանն է։ Այսուհետ ամեն գեներացիա սկսվում է նրանից, որ կցում ես նկարներ այս հավաքածուից։ Պահիր ամեն ինչ մեկ թղթապանակում՝ կերպարի անունով։
Խորհուրդ. դեմքի reference ներում լույսը պահիր նման։ Խառը լույսով reference ները վիդեոներում խառը դեմքեր են տալիս։
Նկարները դարձրու վիդեո Seedance 2.5 ով
Ամեն շոթի բանաձևը.
կերպարի reference + լոկացիայի reference + մեկ գործողություն + տեսախցիկի շարժ + լույս + տրամադրություն
Կանոններ, որ կերպարը մնա ճանաչելի.
- Միշտ կցիր նույն reference նկարները։ Ոչ մի «մի անգամ առանց»։
- Վիզուալ նշանը նկարագրիր ամեն պրոմպտում, նույնիսկ եթե այն reference ում կա։
- Մեկ շոթ, մեկ գործողություն։ Սուրճ է լցնում։ Ոչ թե սուրճ է լցնում, մամային զանգում ու պարում։
- Շոթերը կարճ պահիր՝ 5 ից 10 վայրկյան։ Երկար շոթերում կերպարը «լողում» է։
- Շոթերը միացրու մոնտաժում։ Պատմությունը հենց այնտեղ է ծնվում։
Ահա երեք պրոմպտ նույն կերպարի համար. Մարի, 31 տարեկան, կերամիկայի վարպետ Երևանից։ Վիզուալ նշանը՝ արծաթե օղ ձախ ականջին ու մանանեխագույն շարֆ։
Առավոտյան ռեժիմUse the attached character reference for Mari: woman, 31, olive skin with freckles across the nose, thick dark eyebrows, small gap between her front teeth, silver hoop earring in her left ear, mustard yellow scarf loosely around her neck. Location: attached reference of her small Yerevan kitchen with a tall window. Action: she slowly pours coffee from a copper jazzve into a handmade ceramic cup, then looks out the window. Camera: slow push in from medium shot to close up. Lighting: soft early morning window light, warm tones, dust floating in the light. Mood: calm, sleepy, intimate. Realistic skin texture, natural movement. 8 seconds, vertical 9:16.Խոսում է տեսախցիկին
Use the attached character reference for Mari: woman, 31, olive skin with freckles, thick dark eyebrows, small gap between her front teeth, silver hoop earring in her left ear, mustard yellow scarf. Location: attached reference of her pottery studio, shelves of drying cups behind her. Action: she sits at the pottery wheel with clay on her hands, looks straight into the camera and speaks with a slightly ironic smile, one small hand gesture. Camera: static, eye level, medium close up, subtle handheld feel. Lighting: Rembrandt light from a single window on the left, soft shadows. Mood: confident, playful, honest. Natural lip movement. 7 seconds, vertical 9:16.Երազանքների կյանք
Use the attached character reference for Mari: woman, 31, olive skin with freckles, thick dark eyebrows, small gap between her front teeth, silver hoop earring in her left ear, mustard yellow scarf moving in the wind. Location: attached reference of a rooftop terrace overlooking Yerevan with Mount Ararat in the distance. Action: she walks along the terrace edge holding a ceramic cup, turns toward the camera and laughs. Camera: slow side tracking shot that stops as she turns. Lighting: golden hour backlight, warm rim light on her hair, soft lens flare. Mood: free, light, proud. 10 seconds, vertical 9:16.
Էջին տուր կոնտենտի համակարգ
Հեռուստաալիքը պատահական հաղորդումներ չի ցույց տալիս։ Ունի եթերացանց, ու դու գիտես՝ ինչ ես ստանալու։ Կրկնվող ֆորմատներն էլ նույն բանն են անում քո կերպարի համար. մարդուն պատճառ են տալիս հետևելու, ոչ թե մեկ անգամ դիտելու։ Մեկ վիրուսային վիդեոն դիտումներ է բերում։ Ֆորմատները հետևորդներ են բերում։
Ընտրիր երեք չորսն ու կրկնիր ամեն շաբաթ։ Մարիի համար.
- Օր իմ արվեստանոցում. առավոտից գիշեր՝ 30 վայրկյանում։
- Իմ ազնիվ կարծիքը… ֆաբրիկային բաժակների, Instagram ի կերամիկայի թրենդների, «IKEA ի նման մի բան» ուզող հաճախորդների մասին։
- Կրկնվող կատակ. հարևանը, որ ամեն շաբաթ ծաղկաման է պատվիրում ու երբեք չի գալիս վերցնելու։
- Սերիա. «Օր 12. նույն բաժակն եմ սարքում, մինչև կատարյալ լինի»։
Կանոն. ամեն ֆորմատ պիտի համապատասխանի անձնագրի կոնտենտի թեմային։ Եթե չի համապատասխանում, ուրեմն դա ուրիշ էջ է։
Նշիր, որ AI է, ու մտածիր բրենդների մասին
Instagram ը խնդրում է նշել իրատեսական AI կոնտենտը, ուրեմն օգտագործիր AI պիտակը։ Ազնիվ լինելը թուլություն չէ, դա գրավչության մասն է։ Իմ Reel ն է ապացույցը. քոմենթները լիքն էին «մարդ է, թե AI» հարցերով։ Կասկածի այդ պահն է հենց hook ը։ Պահիր այն, մի թաքցրու։
Բրենդները հետևորդների թիվ չեն գնում։ Գնում են ակտիվ լսարան, հստակ նիշա ու կերպար, որն ամեն անգամ նույնն է։ Գաջեթներ փորձարկող տատիկը կատարյալ է էլեկտրոնիկայի խանութի համար։ Իսկ պատահական սիրուն դեմքը չի սազում ոչ մեկին։
Իրատեսական եղիր. բրենդային համագործակցությունները գալիս են ամիսների կայուն փոստինգից հետո։ Առաջարկիր, երբ ունես կայուն ռիթմ ու լավագույն վիդեոներդ ցույց տալու, ոչ թե երեք պոստից հետո։
6 կերպար, որոնք կարող ես «գողանալ»
Հետաքրքիր դեմքեր, պարզ բնավորություն, հստակ նիշա։ Պրոմպտը տեղադրիր քո image գործիքում, հետո արդյունքից սարքիր reference ների հավաքածուն։
Նանե, տեխնո տատիկը
Ով է. 68 տարեկան, թոշակառու ուսուցչուհի Երևանից, գաջեթներ է փորձարկում ու անհեթեթություն չի հանդուրժում։
Նիշա. տեխնոլոգիա՝ սովորական մարդկանց համար
Նշան. հաստ ակնոց ուլունքավոր շղթայով, ծաղկավոր գլխաշոր
PromptSkeptical amused expression, one eyebrow raised. Portrait of a 68 year old Armenian grandmother, deep wrinkles, laugh lines, age spots, silver hair under a floral headscarf, thick reading glasses on a beaded chain, holding a new smartphone at arm's length and squinting at it. Wearing a knitted cardigan. Setting: cozy Soviet era living room with a carpet on the wall, blurred. Softbox light from the front, warm fill. Shot on Sony A7 III, 85mm f/1.4, f/2.8, shallow depth of field, creamy bokeh, realistic skin texture, natural pores. Vertical 3:4 portrait.
Արամ, դաջվածքներով հացթուխը
Ով է. 34 տարեկան, Երևանում լավաշ ու թթխմորով հաց է թխում առավոտյան 4 ից, քիչ է խոսում, բայց ամեն բառը տեղին է։
Նիշա. հաց, վաղ առավոտներ, արհեստ
Նշան. ալյուր դաջված նախաբազուկներին, հետ շրջած սպիտակ գլխարկ
PromptQuiet focus, tired but proud. Portrait of a 34 year old Armenian man, short dark beard, a small scar through his left eyebrow, tired eyes, sweat on his forehead, forearms covered in black ink tattoos dusted with flour, white cap worn backwards, white apron. Pulling bread from a stone oven. Setting: small bakery at dawn, tonir glow behind him. Rembrandt lighting from the oven fire, deep shadows. Shot on Sony A7 III, 50mm f/1.8, f/2.8, shallow depth of field, bokeh, realistic skin texture. Vertical 3:4 portrait.
Լևոն, փողոցի փիլիսոփան
Ով է. 45 տարեկան, ամեն օր նույն նստարանին է նստում ու կյանքի հարցերին պատասխանում է մեկ սարկաստիկ նախադասությամբ։
Նիշա. 30 վայրկյանանոց կարծիքներ կյանքի, սիրո ու փողի մասին
Նշան. մաշված շագանակագույն վելվետ բաճկոն, արևածաղկի սերմերի տոպրակ
PromptDry sarcasm, a half smile. Portrait of a 45 year old man with a long face, crooked nose, heavy eyelids, three day stubble with grey patches, deep forehead lines, wearing a worn brown corduroy jacket, holding a paper bag of sunflower seeds. Sitting on an old park bench, leaning back, looking at the camera like he already knows your question. Setting: autumn city park, blurred trees. Golden hour side light. Shot on Sony A7 III, 85mm f/1.4, f/2.8, shallow depth of field, bokeh, realistic skin texture. Vertical 3:4 portrait.
Սոնա, ռետրոյով տարվածը
Ով է. 27 տարեկան, իր կամքով ապրում է 70 ականներում, ամբողջական լուկեր է հավաքում Վերնիսաժից։
Նիշա. վինտաժ ու second hand ոճ
Նշան. կարմիր cat eye ակնոց, մետաքսե շարֆ՝ մազերին կապած
PromptPlayful confidence, chin slightly raised. Portrait of a 27 year old woman with a strong Roman nose, wide mouth, heavy freckles, a gap between her front teeth, thick dark brows, red cat eye glasses, a patterned silk scarf tied in her curly hair, wearing a brown 1970s suede jacket and a turtleneck. Setting: open air flea market with vintage objects, blurred. Warm golden hour light. Shot on Sony A7 III, 85mm f/1.4, f/2.8, shallow depth of field, bokeh, realistic skin texture, film grain. Vertical 3:4 portrait.
Գոռ, սարերի տղան
Ով է. 38 տարեկան, ամեն շաբաթ Հայաստանի նոր արահետ է անցնում, դրանցից մեկում էլ քիթն է կոտրել։
Նիշա. հայկական արահետներ ու բացօթյա կյանք
Նշան. կոտրված ծուռ քիթ, խունացած նարնջագույն գլխարկ
PromptCalm joy, squinting into the wind. Portrait of a 38 year old man with a visibly broken crooked nose, sunburned cheeks, wind cracked lips, deep crow's feet, light brown beard, faded orange beanie, green hiking jacket, backpack straps on his shoulders. Standing on a rocky mountain ridge, clouds below. Golden hour backlight, warm rim light on his beard. Shot on Sony A7 III, 35mm f/1.4, f/2.8, shallow depth of field, bokeh, realistic weathered skin texture. Vertical 3:4 portrait.
Անահիտ, այգու շախմատիստուհին
Ով է. 52 տարեկան, այգում արագ շախմատ է խաղում փողով ու կյանքը բացատրում է շախմատի քայլերով։
Նիշա. շախմատ, ստրատեգիա, կյանքի դասեր
Նշան. տղամարդու լայն պիջակ, մատանի ամեն մատին, զինվոր, որը պտտում է մատների արանքում
PromptCool, calculating, a tiny smirk. Portrait of a 52 year old woman, sharp cheekbones, heterochromia with one green and one brown eye, short grey hair, fine lines around the eyes, oversized black men's blazer, silver rings on every finger, flipping a white pawn between her fingers. Sitting at an outdoor chess table in a city park, chess clock beside her. Rembrandt light from the side, soft shadows. Shot on Sony A7 III, 85mm f/1.4, f/2.8, shallow depth of field, bokeh, realistic skin texture. Vertical 3:4 portrait.
Հիմա սարքիր քոնը
Սկսիր այսօր կերպարի անձնագրից։ Դեմքը կարող է մեկ օր սպասել, կերպարը՝ ոչ։
Ամեն շաբաթ նոր AI կոնտենտի workflow ներ եմ կիսվում @aiwithani ում։ Եթե ուզում ես ամբողջ workflow ն ուղղորդումով ու ֆիդբեքով, նայիր HUVA Academy ի դասընթացները։
