HUVA academy
Անվճար ուղեցույցներ
Claude · Guide

Այս Claude skill ը կառավարում է քո Meta գովազդը

AM Ani Mkrtchyan 8 րոպե ընթերցում Թարմացվել է՝ նոյեմբեր 2026

Բացում ես Ads Manager ը, նայում ես 40 սյունակի, փակում ես ու այդպես էլ չգիտես՝ ինչ անել։ Ծանո՞թ է։

Գովազդը բյուջեն մեկ օրում չի ուտում։ Ուտում է քիչ քիչ, մինչ դու զբաղված ես։ Մեկ գովազդ $9 ծախսել է ու ոչ մի լիդ չի բերել, իսկ դու դա տեսնում ես մեկ շաբաթ անց։

Պատկերացրու հաշվապահ, որն օրը երկու անգամ բերում է ստուգված թվերով զեկույց ու ասում՝ «սրանք են այն 3 քայլերը, որ ես կանեի»։ Ստորագրում ես դու։ Այս skill ն այդ հաշվապահն է, միայն թե Meta գովազդի համար։

Մաս 1

Ինչպես է աշխատում skill ը

Skill ը կոչվում է /meta ու ունի 4 ռեժիմ.

  • /meta Զեկույց։ Կարդում է հաշվի վիճակը, ամեն գովազդի թվերը 14 օրվա ու վերջին 3 օրվա կտրվածքով, լիդերը, Meta ի benchmark ներն ու մրցակիցների գովազդները։ Ոչինչ չի փոխում։
  • /meta 1 and 3 Կատարում։ Անում է միայն քո անվանած քայլերը։ Նախ ստուգում է սահմանները, հետո փոխում, հետո նորից կարդում, որ համոզվի՝ փոփոխությունը կա։
  • /meta status Վիճակ։ Մեկ էկրան՝ ծախսը սահմանի դեմ, ակտիվ բյուջեները, վերջին հաստատումները։
  • /meta setup Կարգավորում։ Քեզ հետ քայլ առ քայլ լրացնում է սահմանները։

Ամեն գովազդ ստանում է մեկ պիտակ

BESTԼիդի գինը հաշվի միջինից առնվազն 30% ցածր է։ Սրան արժե բյուջե ավելացնել կամ կրկնօրինակել։
KEEPՆորմալ է աշխատում։ Թող աշխատի։
OFFԾախսել է լիդի թիրախային գնի 3 անգամը ու 0 լիդ, կամ Meta ն դադարել է ցուցադրել, կամ առաջին վայրկյանները չեն պահում դիտողին։ Առաջարկում է pause ու փոխարինող գովազդ։
NEWՍտեղծվել է վերջին 3 օրում։ Դեռ չի դատվում։
WAIT1000 ից քիչ ցուցադրում կամ 3 օրից քիչ։ Տվյալը քիչ է, դատավճիռ չկա։

Ինչու կարող ես վստահել նրան քո փողը

guardrails.md ֆայլը skill ի օրենքն է։ Դու ես լրացնում, skill ը դրանից դուրս չի գալիս։

  • Երբեք չի ջնջում։ Միայն pause, որը միշտ կարող ես հետ բերել։
  • Բյուջեն բարձրացնում է առավելագույնը 20% ով ու մեկ զեկույցում միայն մեկ անգամ։
  • Նոր գովազդը միշտ սկսում է PAUSED վիճակում։ Ակտիվացնում ես հաջորդ զեկույցում, երբ ինքդ ես նայել։
  • Ժամանակացույցով գործարկումը միայն զեկույց է գրում։ Ոչինչ չի կատարում։
  • Ամեն հաստատում գրանցվում է memory/approvals.md ում՝ երբ, ինչ, առաջ ու հետո։
  • Ամեն թիվ նշված է FACT կամ ASSUMPTION, որ տեսնես՝ որն է իրական տվյալ, որը՝ Claude ի եզրակացություն։
Մաս 2 · Դաս

Միացնում ենք Meta MCP ն Claude ին ու տեղադրում skill ը

Քեզ պետք է Claude ի հաշիվ, Meta Business հաշիվ ու ad account, որում admin ես։ API բանալիներ ու ծրագրավորում պետք չեն։

Քայլ 1Ավելացրու Meta connector ը

Claude ում բացիր Settings → Connectors ու սեղմիր Add custom connector։

Անունը՝ Meta Ads, URL ը՝ https://mcp.facebook.com/ads։ Սեղմիր Add։

Քայլ 2Մուտք գործիր Facebook ով

Connector ի կողքին սեղմիր Connect։ Կբացվի Facebook ի մուտքի պատուհանը։ Մուտք գործիր, ընտրիր business portfolio ն ու ad account ը։ Տուր միայն այն հաշիվը, որով իրական գովազդ ես վարելու։

Քայլ 3Ստուգիր կապը
List my Meta ad accounts with account_status and has_payment_method.

Եթե տեսնում ես հաշիվդ ACTIVE վիճակով, կապն աշխատում է։ Եթե UNSETTLED է, նախ վճարումն ուղղիր Ads Manager ում. այդ հաշվով գովազդ չի ցուցադրվի։

Քայլ 4Ներբեռնիր ու տեղադրիր skill ը

Ներբեռնել meta ads skill ը (Google Drive, zip)

Claude ում բացիր Settings → Capabilities → Skills, սեղմիր Upload skill ու ընտրիր ներբեռնած zip ը։ Ներսում 4 ֆայլ կա.

  • SKILL.md՝ ինչ անել ամեն ռեժիմում
  • guardrails.md՝ քո սահմանները
  • offer.md՝ ինչ ես վաճառում, ում, ինչն է լիդ
  • report-template.md՝ զեկույցի կաղապարը
Քայլ 5Լրացրու offer.md ն ու գործարկիր setup ը
/meta setup

Claude ը մեկ առ մեկ կհարցնի՝ ad account ի համարը, ծախսի սահմանը, օրական առավելագույնը, լիդի թիրախային գինը, email ցուցակը։ Ամեն մեկի համար կառաջարկի թիվ ու կբացատրի՝ ինչու։ Հետո կգրի առաջին զեկույցը։

Քայլ 6Աշխատիր օրը երկու անգամ
/meta
/meta 1 and 3
/meta status

Զեկույցն ավարտվում է համարակալված քայլերով, օրինակ՝ «1. Pause ad X: $9.12 spent, 0 leads, 4 days»։ Պատասխանում ես /meta 1 and 3, ու Claude ը կատարում է միայն դրանք։

Առավոտյան 9 ի ու երեկոյան 7 ի զեկույցի համար ստեղծիր scheduled task։ Այդ գործարկումները միայն կարդում ու գրում են. կատարելու համար միշտ պետք է քո պատասխանը։

Կարճ ամփոփում

  • Meta ի պաշտոնական connector ը՝ mcp.facebook.com/ads, մուտք Facebook ով, առանց API բանալիների։
  • Skill ը կարդում է, պիտակավորում է ու առաջարկում։ Կատարում է միայն քո հաստատումից հետո։
  • Սահմանները guardrails.md ում են։ Ջնջել, բյուջեն մեծ քայլերով բարձրացնել ու ինքնուրույն ծախսել չի կարող։
  • Օրը երկու զեկույց, ամեն թիվ FACT կամ ASSUMPTION։

Ուզո՞ւմ ես ամբողջ մարքեթինգն այսպես աշխատի

Meta skill ը մեկ ագենտ է։ Vibe Marketing դասընթացում կառուցում ես ամբողջ թիմը՝ ստրատեգ, կոնտենտ սարքող ու անալիտիկ, որոնք աշխատում են քեզ համար։

Բոլոր դասընթացները՝ huva.io/courses։ Ամեն օր AI համակարգեր՝ @aiwithani Instagram ում։

Նմանատիպ ուղեցույցներ