Լավ tutorial ես տեսնում YouTube ում, պահում ես, ու այն այդպես էլ մնում է մոռացված։ Ծանո՞թ է։
Պատկերացրու՝ նոր աշխատակցին ցույց ես տալիս մեկ վիդեո, ու նա այդ գործը հետո միշտ անում է նույն ձևով։ Այս ուղեցույցով հենց դա ես անում, միայն թե աշխատակիցը Claude ն է։
Գործիքը կոչվում է Watch։ Բաց կոդով plugin է GitHub ում՝ bradautomates/claude-video։ Claude ը վիդեոյից հանում է կադրեր ժամանակային նշումներով ու ամբողջ տեքստը։ Հետո դու այդ գիտելիքը դարձնում ես քո սեփական skill։
Տեղադրում. 4 քայլ
Տեղադրիր օգնական ծրագրերը
Watch ին պետք է չորս բան՝ Python 3.10 կամ ավելի նոր, FFmpeg, yt-dlp ի վերջին տարբերակը ու Deno (YouTube ի համար)։ Mac ի վրա բացիր Terminal ու գրիր.
Եթե brew չունես, նախ տեղադրիր այն brew.sh կայքից։ Windows ում Python ն առանձին տեղադրիր python.org ից։
Ավելացրու Watch plugin ը
Claude Desktop. Բացիր Code բաժինը, հետո Customize → Plugins → Add → Add marketplace → Add from a repository։ Տեղադրիր հղումը, սեղմիր Sync ու տեղադրիր Watch ը։
Տերմինալ կամ VS Code. Claude Code ի session ի մեջ գրիր երկու slash command.
Վերջում բացիր նոր session, որ plugin ը միանա։
Թող Claude ն ինքը ստուգի
Watch ն ունի ստուգման ֆայլ՝ setup.py։ Ձեռքով ոչինչ մի փնտրիր, պարզապես խնդրիր.
Gemini key (ըստ ցանկության)
Առանց key ի Watch ն աշխատում է քո համակարգչում՝ կադրեր ու subtitles։ Gemini key ով YouTube հղումը գնում է ուղիղ Google ին, ու պատասխանն ավելի արագ է գալիս։ Key ն անվճար է Google AI Studio ում։
Դիր այն ~/.config/watch/.env ֆայլում.
Key ն ոչ մեկի հետ մի կիսվիր ու մի դիր հանրային ֆայլերում։
Առաջին վիդեոն
Code ում գրիր /watch:watch ու տուր հղումը, կամ պարզապես խնդրիր բառերով։ Պրոմպտներն անգլերեն են դիտմամբ. անգլերենով Claude ն ավելի կայուն է աշխատում։
Վիդեոն դարձրու skill
Հիմա գլխավոր մասը։ Claude ը դիտում է tutorial ը, հանում է մեթոդը ու գրում է skill, որ հաջորդ անգամ նույն գործը անի առանց վիդեոյի։
Հաջորդ անգամ պարզապես գրիր՝ use the [skill-name] skill on [քո գործը], ու Claude ը կանի գործը վիդեոյի մեթոդով։
Եվս 3 պրոմպտ
Կարճ ամփոփում
- Տեղադրիր Python, FFmpeg, yt-dlp ու Deno։
- Ավելացրու Watch plugin ը Claude Code ում ու բացիր նոր session։
- Թող Claude ը ստուգի setup ը։
- Մեկ tutorial, մեկ պրոմպտ, ու ունես նոր skill։
Հիմա հերթը քոնն է
Ընտրիր մեկ tutorial, որ վաղուց պահել ես ու երբեք չես կիրառել։ Այսօր այն դարձրու skill։
Եթե ուզում ես Claude ը սովորել խորությամբ ու կառուցել քո սեփական համակարգերը, միացիր Built with Claude դասընթացին։ Ավելին՝ @aiwithani Instagram ում։
