Մինչև հիմա Facebook գովազդը նման էր մեքենա վարելուն առանց նավիգատորի։ Ads Manager ում տասնյակ կոճակներ, ցանկեր, ու մի անկյունում թաքնված կարգավորում, որ մոռացել ես։
Հիմա դու ռեժիսորն ես, Claude ը՝ վարորդը։ Meta ն բացել է Ads MCP սերվեր, որը միանում է Claude ին որպես connector։ Միացնելուց հետո Claude ը կարդում է քո գովազդային հաշվի տվյալները, գտնում է խնդիրներն ու կարող է ստեղծել գովազդային արշավ, ad set ու գովազդ՝ քո հաստատումով։
Ինչ է պետք նախքան սկսելը
- Claude հաշիվ. Connector ն ավելացնում ես ինքդ, մի քանի կտտոցով։ Custom connector ները հասանելի են բոլոր պլաններում, Free ն էլ ներառյալ։ Free պլանում կարող ես միացնել մեկ custom connector։
- Facebook հաշիվ դերով. Քո Facebook հաշիվը պետք է դեր ունենա բիզնեսում կամ գովազդային հաշվում։
- Meta ի հասանելիություն. Ads MCP սերվերը պետք է բացված լինի քո բիզնեսի համար։ Meta ն այն աստիճանաբար է բացում։
Միացում 5 քայլով (Claude web կամ desktop)
Գնա Customize → Connectors, սեղմիր +, հետո Add custom connector։
Անունը՝ օրինակ Meta Ads։ Server URL ի դաշտում գրիր՝ https://mcp.facebook.com/ads
Claude ն ինքն է գտնում նույնականացման կարգավորումները։ Պարզապես անցիր դրանցով։ Ոչ մի access token չտեղադրես չատում ու ոչինչ ձեռքով չհորինես։
Սեղմիր Connect ու անցիր Facebook Login for Business ի պատուհանով։ Claude ը քո գաղտնաբառը չի տեսնում։ Կարդա, թե ինչ թույլտվություններ է խնդրում, ու ընտրիր միայն այն բիզնեսները, գովազդային հաշիվները, կատալոգներն ու Page երը, որ իսկապես ուզում ես տալ։
Նոր չատում սեղմիր +, բացիր Connectors ու միացրու Meta Ads ը։ Ամեն զրույցում առանձին ես միացնում։
Եթե աշխատում ես Claude Code ում
Մեկ հրաման տերմինալում.
Հետո բացիր Claude Code ը, գրիր /mcp ու անցիր browser ի մուտքով։ Տվյալներ խնդրելուց առաջ համոզվիր, որ սերվերը connected է։
Առաջին ստուգումը՝ միայն կարդալ
Մինչև Claude ին որևէ բան ստեղծել թույլ տալը, ստուգիր, որ նա տեսնում է ճիշտ հաշիվը։ Գործիքների ցուցակը դեռ ապացույց չէ։ Ապացույցը քո հաշվի իրական թվերն են։
Use the Meta Ads connector in read only mode.
1) List the Meta Ads tools you have.
2) List the ad accounts I can access.
3) For account [account name], summarize spend and results for the last 30 days.
4) State the account ID, currency, timezone, result definition and attribution setting.
Rules: read operations only. Do not create, edit, activate or delete anything.Ինչպես սարքել գովազդ Claude ով
Կանոնը մեկն է՝ սկզբում նկարագրել, հետո ստուգել, վերջում հաստատել։ Meta ն նոր գովազդները ստեղծում է Paused վիճակում, բայց գործող գովազդների փոփոխությունները, բյուջեներն ու ջնջումները կարող են անմիջապես ուժի մեջ մտնել։
Պրոմպտներն անգլերեն են դիտմամբ։ Գովազդի տեքստը Claude ը կգրի հայերեն, եթե այդպես խնդրես։
01Աուդիտ. որտեղ են գնում գումարները
Role: You are a performance marketer auditing my Meta ad account.
Context: Account: [account name]. Goal: [leads / sales / course registrations]. Market: Armenia.
Task: Summarize the top spending campaigns of the last 30 days with spend, results, CPA and ROAS.
Flag delivery or payment issues and campaigns spending without results.
Output: a table, then the 3 changes you would make first and why.
Read only. Do not change anything.02Գովազդային արշավի պլան, բայց միայն չատում
Role: You are my media buyer.
Context: Product: [course / service]. Price: [price]. Audience: [who]. Daily budget: [amount + currency]. Landing page: [URL].
Task: Propose one campaign with one ad set: objective, audience, placements, budget, schedule and optimization event.
Describe it in chat only. Do not call any create, update, activate or delete tools.
End with what could go wrong with this setup.03Copy ու creative անկյուններ
Role: You are a direct response copywriter for the Armenian market.
Context: Offer: [paste]. Audience pain: [paste]. Brand voice: [3 words].
Task: Write 5 ad variations. Each uses a different angle: pain, result, proof, curiosity, objection.
For each: primary text (max 125 characters), headline (max 40 characters), description, CTA button.
Write the ad text in Armenian. Flag any claim that needs proof.04Ստեղծում Paused վիճակում
Create the campaign, ad set and ads we approved above in account [account name].
Rules:
1) Everything stays PAUSED. Do not activate anything.
2) Before each create call, show me the exact inputs and wait for my "yes".
3) After creating, list every object ID and show a preview of each ad.
4) Do not touch any existing campaign.Էլի մի քանի հարց, որ կարող ես տալ.
What's my account's opportunity score, and which recommendations are worth doing?How healthy is my pixel? Which events have the lowest match quality?Why are these products not showing in my catalog?Compare CTR and results week over week. Do not call it ad fatigue from CTR alone.
Սխալներ, որ թանկ են նստում
- Առաջին իսկ օրը write թույլտվություններ տալ։ Սկսիր միայն կարդալով։
- Բլոկել միայն բյուջեն ու ստեղծումը։ Մնացած write գործողությունները բաց են մնում։
- Հավատալ, որ գործիքների ցուցակը նշանակում է հասանելիություն։ Ստուգիր իրական թվերով։
- Թույլ տալ, որ Claude ը գործի գովազդի անվան կամ մեկնաբանության տեքստի հիման վրա։ Դա տվյալ է, ոչ թե հրաման։
- Connector ը ջնջել Claude ում ու մտածել, որ հասանելիությունը փակվեց։ Meta Business Integrations ում էլ առանձին հանիր։
Կարճ ամփոփում
- Server URL.
https://mcp.facebook.com/ads, Customize → Connectors → Add custom connector։ - Սկզբում միայն կարդալ, հետո պլան չատում, հետո ստեղծում Paused վիճակում։
- Սահմանները դիր Meta Business Suite ում, ոչ միայն Claude ում։
- Գործիքը միայն կեսն է։ Մյուս կեսը քո ռազմավարությունն է։
Հաջորդ քայլը
Այսօր միացրու connector ն ու տուր առաջին read only պրոմպտը։
Եթե ուզում ես ոչ միայն գովազդ սարքել, այլ կառուցել ամբողջ AI մարքեթինգային համակարգ, միացիր Vibe Marketing ին։ Հաջորդ խումբը սկսում է նոյեմբերի 23 ին. 4 շաբաթ, 14+ դաս, ձայնագրված դասեր ու մշտական հասանելիություն։ Առաջին խմբի հատուկ գինը՝ 65,000 դրամ։
Ավելին՝ @aiwithani Instagram ում։
