Եթե ամեն օր նույն գործն ես անում, էդ գործը քո առաջին AI ագենտի համար իդեալական թեկնածու է։ Ագենտը նոր աշխատակցի պես է․ մի անգամ լավ բացատրում ես գործը, հետո ինքն է անում։
Ու որ չմտածես՝ որտեղից սկսել, մի ֆայլ եմ պատրաստել, որը քայլ առ քայլ քեզ հետ կկառուցի առաջին ագենտդ։
Ո՞ր գործը տալ ագենտին
Ստուգիր քո գործը։ Եթե գոնե 3 կետին համապատասխանում է, ուրեմն հենց էն է, ինչ պետք է։
Օրինակներ․
- Կոնտենտի թեմաներ գտնել քո ոլորտի համար
- Ֆինանսական տվյալներ վերլուծել ու ամփոփել
- Մարքեթինգային հաշվետվություններ պատրաստել
Ինչպես օգտագործել ֆայլը
Սկզբում ներբեռնիր ֆայլը, հետո ընտրիր քեզ հարմար տարբերակը։
- Բացիր նոր չատ ու ավելացրու ֆայլը։ Եթե ուզում ես, որ միշտ ձեռքի տակ լինի, ավելացրու այն պրոեկտի մեջ (Projects)։
- Գրիր
Startու ուղարկիր։ - Պատասխանիր հարցերին։ Մնացածը ինքը կանի։
- Բացիր նոր չատ ու կցիր ֆայլը։ Որ միշտ մնա, ավելացրու այն պրոեկտի մեջ կամ որպես knowledge քո custom GPT ում։
- Գրիր
Startու ուղարկիր։ - Պատասխանիր հարցերին։
- Skill ի ֆոլդերը դիր skills ֆոլդերի մեջ։ Կա երկու տեղ․
- Բացիր Claude Code ու խնդրիր, որ skill ի օգնությամբ կառուցի քո առաջին ագենտը․
Իսկ հետո ի՞նչ է լինում
Ֆայլը քեզ կարճ հարցեր է տալիս, մեկ առ մեկ․ ի՞նչ գործ պիտի անի ագենտը, ի՞նչ արդյունք ես ուզում, ու ի՞նչ ինֆորմացիա է իրեն պետք։ Հետո ցույց է տալիս ագենտիդ քարտը, որ ստուգես ու փոխես՝ ինչ պետք է։
Վերջում իր օգնությամբ միացնում ես անհրաժեշտ գործիքներն ու փորձարկում՝ աշխատո՞ւմ է քո ուզած ձևով, թե չէ։ Ու մի կարևոր բան․ ագենտը առանց քո թույլտվության ոչինչ չի ուղարկի, չի վճարի ու չի հրապարակի։ Դա հենց սկզբից ներսում է։
Կարճ ասած
- Ընտրիր էն գործը, որ ամեն օր կրկնում ես ու ամենաշատ ժամանակն է տանում։
- Ավելացրու ֆայլը Claude, ChatGPT կամ Claude Code ու գրիր
Start։ - Պատասխանիր հարցերին, միացրու գործիքները, փորձարկիր։
Ուզում ե՞ս մի ամբողջ AI թիմ
Մեկ ագենտը սկիզբն է։ Եթե ուզում ես քո աշխատանքի համար կառուցել մի ամբողջ AI թիմ, որտեղ ամեն ագենտ իր գործն է անում, հենց դա ենք անելու մեր առաջիկա կուրսում։
