Եթե այսօր սկսեի զբաղվել մարքեթինգով, մեկ բան կանեի առաջինը. կդառնայի marketing engineer։
2026-ին բիզնեսներն այլևս չեն փնտրում «լավ» մարքեթինգի մասնագետներին։ Փնտրում են մարդկանց, որ AI ագենտներով կառավարում են ամբողջ մարքեթինգ թիմի աշխատանքը. համակարգով, ոչ պատահական չաթերով։
Կանոնը մեկն է․ մարքեթինգ engineer ը չի «անում հրապարակումներ»։ Նա սարքում է համակարգ, որ ամեն շաբաթ ավելի խելացի է դառնում։
Հին մարքեթինգ vs հիմա
Ստիպիր, որ մարդիկ հետաքրքրվեն
AI + տվյալներ + ճաշակ + ավտոմատացում
Թիրախավորում ու ալիքներ առանձին
Մեկ համակարգ. կոնտենտ → SEO → գովազդ → հաճախորդի ուղի
Growth hacking ու «գաղափարներ»
Ագենտների թիմ, որ ամեն շաբաթ սովորում է արդյունքներից
Մեկ մարդ ամեն ինչ անում է ձեռքով
Մեկ engineer ղեկավարում է ագենտներին, ինքը պահում է ճաշակն ու որոշումը
Պատահական ChatGPT չաթեր
Նկարագրված աշխատանք, կրկնվող գործընթաց, հաստատում քեզանից
Հինը չի անհետացել։ Պարզապես այլևս բավարար չէ։ Եթե միայն «լավ տեքստ» ես գրում, բիզնեսը քեզ փոխարինում է ավելի էժան գործիքով։ Եթե համակարգ ես սարքում, քեզ վարձում են։
Ինչ է անում marketing engineer ը
- Կոնտենտի համակարգ. Ագենտը քո եղած տվյալներից ու արդեն ակտիվ ալիքներից հանում է այն ամենը, ինչը պետք է բարելավվի, դարձնում դա կոնտենտ։ Դու վերացնում ես թույլ տարբերակը ու թողնում ես ճաշակը։
- Հետազոտություն. Ագենտը հավաքում է մրցակիցների խոստումները, գները ու իրական թվերը, ու որտեղ ես դու ավելի ուժեղ։ Դու որոշում ես, թե որ բացը քոնն է։
- SEO / կայք. Ագենտը գտնում է բացեր ու առաջարկում է էջեր։ Դու որոշում ես առաջնահերթությունը։
- Գովազդ. Ագենտը աուդիտ է անում. ինչը վերացնել, ինչը թեստել։ Դու հաստատում ես բյուջեն։
- Հաճախորդի ուղի. Ագենտը ցույց է տալիս, թե որտեղ են կորչում հաճախորդները ուղու վրա։ Դու փակում ես այդ բացը։
Օրվա վերջում դու չես «ավելի շատ գրում»։ Դու ավելի քիչ ես կարդում թույլ նախագիծ, ու ավելի հաճախ ես որոշում։
Այս շաբաթ. առաջին 7 օրը
- Օր 1. Գրիր մեկ նախադասություն. ինչ ես վաճառում, ում, ինչ արդյունքով։ Առանց դրա ագենտը ջուր կգրի։
- Օր 2. Ընտրիր մեկ համակարգ միայն. կոնտենտ, հետազոտություն, գովազդ, թե հաճախորդի ուղի։ Ոչ չորսը միասին։
- Օր 3. Սարքիր մեկ ագենտ այդ աշխատանքի համար։ Description ում մեկ աշխատանք, ինչը չի կարելի առանց քեզ։
- Օր 4. Տուր առաջին իրական առաջադրանքը պրոմպտերից ներքևում։ Վերցրու աղյուսակ, ոչ «գեղեցիկ խորհուրդ»։
- Օր 5. Վերացրու թույլ տարբերակը։ Թող մեկ տարբերակ, որ կարելի է ուղարկել կամ թեստել։
- Օր 6. Կրկնիր նույն համակարգը նոր տվյալներով։ Եթե սխալը կրկնվում է, description ում ավելացրու մեկ տող։
- Օր 7. Գրիր 30 օրվա նպատակ. մեկ չափելի արդյունք (լիդ, վաճառք, պահում), ոչ «ավելի լավ կոնտենտ»։
Ուղի. ոնց դառնալ
- Տիրապետիր մեկ ալիքի տվյալներին. Instagram, գովազդ, թե կայք. իմացիր որ թիվն է կարևոր։
- Սովորիր նկարագրել ագենտիդ կամ ինչ դեր պետք է ունենա. Մեկ աշխատանք, մեկ արդյունք, մեկ արգելք։
- Սարքիր երկրորդ ագենտ միայն երբ առաջինը երկու անգամ վերջացրել է գործը։
- Ավելացրու ղեկավար / ֆիլտր. Որ թույլ նախագիծը քեզ չհասնի։
- Կապիր իրական գործիքներ. Միայն այն, ինչ այս շաբաթ բացում ես։
- Ամեն շաբաթ մեկ բարելավում. Նոր պրոմպտ, նոր չափում, նոր վերացված թույլ տարբերակ։
Եթե Grok Bot կամ նման թիմ դեռ չունես, նախ սարքիր ղեկավար ագենտ ու մեկ աշխատանք. մանրամասները՝ Grok Bot ը՝ քո AI թիմ։
Պրոմպտեր. սկսիր համակարգերից
Պրոմպտներն անգլերեն են դիտմամբ։ Փակագծերը լրացրու քո տվյալներով։
1. Կոնտենտի համակարգ
You run my content engine for [brand / product].
Every week you:
1) pull [3] angles from [my offer + last week’s results]
2) draft [7] posts + [3] short videos for [Instagram / LinkedIn / Telegram]
3) flag anything that needs my taste or approval
4) never publish without my explicit OK
Return a table: day, format, hook, CTA, status (draft / needs my yes).
Use my voice from [paste 2 sample posts]. No filler. No fake metrics.2. Հետազոտություն
You are my market research agent for [niche / city / offer].
Find:
1) who buys [offer] and what they already tried
2) 5 objections they repeat online
3) 3 competitors and what they promise
4) gaps I can own this month
Sources: [public sites / my Notion / my CRM export]. Do not invent quotes. Cite where each claim came from.
Return: audience one-pager + objection list + opportunity list.3. Գովազդի աուդիտ
You audit my ads for [product] on [Meta / Google / other].
Inputs I will give: [last 14 days spend, CTR, CPA, creative list].
Do:
1) kill what wastes budget
2) keep what works and say why
3) propose [3] new creative angles with hooks
4) never change bids or publish without my yes
Return a table: ad, diagnosis, keep/kill/test, next creative.4. Հաճախորդի ուղի
You map the customer path for [offer] from first touch to paid.
Steps to cover: discover → trust → decide → buy → stay.
For each step give: message, channel, asset needed, owner (me / agent), metric.
Flag broken steps where people drop. Do not invent a funnel I do not have.
Return a one-page path I can run this week.Կարճ ամփոփում
- 2026-ին փնտրում են marketing engineer, ոչ «լավ մարքեթեր»։
- Հինը ալիքներ ու գաղափարներ է։ Հիման համակարգ է. AI + տվյալներ + ճաշակ + ավտոմատացում։
- Օրը. ագենտները բերում են աշխատանք, դու որոշում ես։
- Այս շաբաթ մեկ համակարգ, մեկ ագենտ, մեկ չափելի նպատակ։
- Պրոմպտերը վերևում են. սկսիր մեկից։
