HUVA academy
Միանալ դասընթացին
Անվճար ուղեցույցներ
Agents · Guide

AI ագենտների այս թիմը վերջապես կաշխատի քո փոխարեն

AM Ani Mkrtchyan 8 րոպե ընթերցում Updated June 2026

Ապագան եկել է։ Սակայն դեռ ոչ բոլորն են դա հասկանում ու կարողանում օգտագործել։

Huva Academy ն, Agency ն ու AI With Ani ն մենակ չեմ անում։ Մարդկանց թիմ էլ չունեմ ամբողջի համար։ Անում եմ AI ագենտների թիմով, որ դու էլ կարող ես ունենալ։

Մեկ ագենտ, որ «ամեն ինչ գիտի», չի աշխատում։ Կոնտեքստը խառնվում է, թույլ տարբերակը հասնում է քեզ, ու դու նորից ամեն տող կարդում ես։ Թիմ է պետք։ Բայց թիմը չես սկսում տասը ագենտից։ Սկսում ես Grok Bot ից։ Հետո մեկ ղեկավարից։ Նա է ասում, թե էլ ինչ պիտի սարքես։

Կանոնը մեկն է․ նախ տեղադրիր, հետո մեկ ղեկավար, հետո թիմ։ Ոչ հակառակը։

Մաս 1

Նախ տեղադրիր Grok Bot ը

Եթե դեռ չունես հավելվածը, սկսիր այստեղից։ Մանրամասն տեղադրումը (Mac, Windows, iPhone, Sign in with Cursor, գներ) արդեն կա՝ Grok Bot ը՝ քո AI թիմ։ Այստեղ չեմ կրկնում նույն քայլերը։

Այսօր քեզ պետք է միայն սա՝

  1. Տեղադրիր Grok Bot ը համակարգչում։
  2. Մտիր նույն Cursor հաշվով։
  3. Համոզվիր, որ կարող ես ագենտ ընտրել կամ ավելացնել։

Կարող ես սկսել անվճար ու փորձել։ Վճարովի պլանը վերցրու, երբ արդեն տեսնում ես, որ աշխատում է։

Երբ հավելվածը բաց է, մի սկսիր «բլոգ գրող» կամ «SMM»։ Եթե առաջինը գրող ես դնում, չես ունենա մեկին, որ թույլ տեքստը կտրի մինչև քեզ հասնելը։ Սկսիր ղեկավարից։

Մաս 2

Առաջին ագենտը. Chief of Staff

Chief of Staff ը քո ամբողջ գործի ղեկավարն է։ Agency, ծառայություններ, դպրոց, կոնտենտ, ֆինանսներ, ինչ որ ունես իր տակ։ Կառավարում է ղեկավարներին ու ագենտներին։ Քեզ է բերում միայն այն, ինչ արդեն պատրաստ է որոշման։ Ոչ թե ամեն գաղափար, ոչ թե ամեն նախագիծ։

Ես շփվում եմ ղեկավարների հետ, ոչ ամեն ագենտի հետ առանձին։ Օրինակ՝ կոնտենտի ճյուղում Ideation, Hooks, Strategy, Blog. նույն մոդելը կարող է լինել Agency ի կամ դպրոցի համար։ 1,100+ ուսանող արդեն անցել է Huva ի կուրսերով. նույն սխալը տեսնում եմ ամենուր. մարդիկ սարքում են մեկ «ամեն ինչ անող» ագենտ ու զարմանում, որ արդյունքը ջուր է։

Առաջարկվող ագենտներից ընտրիր Chief of Staff ը (կամ նույն դերով տարբերակը)։ Description ը ստուգիր ու լրացրու սրանով՝

Chief of Staff. description
You are my Chief of Staff. You run my whole work system: [list the parts of my work — e.g. sales, delivery, content, finance, ops]. You manage the leads and agents under those parts. You only pull me in for decisions. You never invent work I did not ask for. You never publish, never spend, never contact anyone without my explicit OK. After you read my context file, propose the smallest team I need this week: role name, one-sentence job, and who reports to whom. Cover my real work, not one favorite channel only. Kill mega-agents. One agent, one job.
Սա description դաշտն է, ոչ չաթի պրոմպտ։ Փակագծում գրիր քո իրական աշխատանքի մասերը։ Description ը աշխատանքն է ամեն օր։ Չաթը մեկ առաջադրանք է։

Հիմա տուր նրան կոնտեքստ։ Մեկ ֆայլ կամ մեկ հաղորդագրություն՝ ով ես, ինչ ես վաճառում, ինչ ես անում ամեն շաբաթ, ինչ գործիքներ ես իրոք օգտագործում, ինչը չի կարելի առանց քեզ։ Կաղապարը ստորև է՝ լրացրու փակագծերը ու գրիր Chief of Staff ին։

Գործի կոնտեքստ
Who I am: [name, city, what I sell]
Business / job: [one paragraph]
Who I help: [audience]
What I already do weekly: [content, sales, ops, school…]
Tools I really use: [Notion, Instagram, Gmail, Telegram…]
What drains me most: [one sentence]
What I want AI to own in 30 days: [one concrete outcome]
What AI must never do without my yes: [publish, spend, commit a price/date]
Եթե կոնտեքստը մշուշոտ է, թիմի ցուցակն էլ մշուշոտ կլինի։ Գրիր իրական շաբաթը, ոչ երազանքը։

Հետո նույն չաթում գրիր սա՝

Chief of Staff. առաջին առաջադրանք
Here is my context file. Read it fully.

Then give me:
1) a one-paragraph summary of how I actually work
2) the 3–5 agent roles I should create this week (name + one sentence each)
3) which lead should gate weak drafts before they reach me
4) what NOT to automate yet (judgment, publish, money, dates)
5) a 7-day setup order (one concrete step per day)

Do not propose more than 5 agents. Do not invent tools I did not mention. Prefer one lead who gates weak drafts over asking me to read every draft.
Մաս 3

Սարքիր խումբը, հետո անդամներին

Երբ ղեկավարը տալիս է ցուցակը, մի սարքիր բոլորին միանգամից։ Արա այսպես՝

  1. Սարքիր մեկ գրուպչատ։
  2. Սարքիր այն ղեկավարին, որ թույլ նախագիծը քեզ չհասնի (կոնտենտ, վաճառք, թե օպերացիա. ինչ որ Chief ը նշել է)։
  3. Սարքիր մյուս ագենտներին մեկ առ մեկ։ Ամեն մեկին մեկ աշխատանք։
  4. Ավելացրու բոլորին նույն խմբում։

Իմ գրուպչատում ագենտները իրար հետ են քննարկում։ Ինձ գրում են միայն բոլորի հավանությունից հետո։ Դա է տարբերությունը «օգնականի» ու իրական թիմի միջև։

Խմբի ղեկավարի description՝

Խմբի ղեկավար. description
You are the lead for this group. Before anyone messages me, make the team debate the draft here. Kill weak drafts. Only after unanimous approval may someone message me. Never publish, never send, never invent a price or a date.

Ամեն մյուս անդամի համար description ը լրացրու այս կաղապարով (փոխիր միայն աշխատանքն ու ղեկավարի անունը)՝

Թիմի անդամ. description
You own one job only: [job]. You report to [lead name]. You never publish, never send, never spend without my explicit OK. If a draft is weak, say why and fix it before it reaches me. Match my voice from the context I already gave Chief of Staff.

Խմբում ասա հստակ՝

  1. Նախ իրար հետ քննարկեք։
  2. Թույլ նախագիծը սպանեք խմբում։
  3. Ինձ գրեք միայն բոլորի հավանությունից հետո։
  4. Ոչ ոք ինքնուրույն չի հրապարակում, չի ուղարկում, չի ծախսում։
Մաս 4

Ոնց չխառնել

  • Մի սարքիր երկու ագենտ նույն աշխատանքով։
  • Մի գրիր «ամեն ինչ արա»։ Դա ագենտ չէ, դա ցանկություն է։
  • Մի միացրու գործիք, որ այս շաբաթ չես բացում։ Ավելորդ կապը աղմուկ է, ոչ ուժ։
  • Մի սովորեցրու տասը նոր կանոն մի օրում։ Մեկ ուղղում, մեկ նախադասություն description ում։
  • Առաջին շաբաթը ղեկավար + 2–3 անդամ է, ոչ 15։

Սովորեցրու ինչպես պրակտիկանտին՝ տուր կոնտեքստ, ուղղիր, կրկնիր։ Երկրորդ օրը նույն առաջադրանքը նորից։ Եթե սխալը կրկնվում է, description ում ավելացրու մեկ տող, ոչ նոր ագենտ։

Մաս 5

Այս շաբաթ մեկ առաջադրանք

Երբ խումբը կա, տուր մեկ կոնկրետ աշխատանք՝ մեկ ուղեցույց, մեկ reel script, մեկ շաբաթվա պլան։ Տես, որ քեզ հասնի միայն հաստատված տարբերակը։ Եթե առաջին անգամը թույլ է, մի սարքիր նոր ագենտ։ Ուղղիր description ը ու տուր նույն գործը կրկին։

Եթե մեկնաբանությունում գրել ես ai agent, սկիզբը սա է՝

  1. Տեղադրիր Grok Bot ը։
  2. Ընտրիր Chief of Staff ը ու տուր գործի կոնտեքստը։
  3. Վերցրու նրա 3–5 դերերի ցուցակը։
  4. Սարքիր խումբը ու անդամներին։
  5. Մեկ առաջադրանք այս շաբաթ։ Ոչ տասը։

Կարճ ամփոփում

  • Նախ Grok Bot, հետո ղեկավար, հետո թիմ։
  • Գործի կոնտեքստը տուր ղեկավարին. նա է ասում, թե ինչ ագենտ է պետք։
  • Գրուպչատում քննարկում են։ Քեզ գրում են միայն հավանությունից հետո։
  • Մեկ ագենտ, մեկ աշխատանք։ Առաջին շաբաթը փոքր է։
  • Տեղադրման մանրամասները՝ հին ուղեցույցում։