HUVA academy
Անվճար ուղեցույցներ
ChatGPT · Guide

Ինչպես գրանցել բիզնեսդ ChatGPT ում. Business Hub քայլ առ քայլ

AM Ani Mkrtchyan 6 րոպե ընթերցում Թարմացվել է՝ նոյեմբեր 2026

Քո հաճախորդն այսօր ChatGPT ին գրում է. «Ո՞վ է AI դասընթացներ անցկացնում Երևանում» կամ «Ո՞ր գործակալությունը կսարքի ինձ համար AI ագենտ»։

ChatGPT ն պատասխանը կազմում է այն տվյալներից, որ գտնում է համացանցում։ Եթե քո կայքը հին է, նկարագրությունը սխալ, կամ բիզնեսդ ընդհանրապես չի հիշատակվում, հաճախորդը կտեսնի ուրիշի անունը։

2026 թվականի նոյեմբերի 10 ին OpenAI ը բացեց Business Hub ը (beta)։ Այնտեղ դու ինքդ ես տալիս ChatGPT ին քո բիզնեսի ճիշտ տվյալները ու տեսնում, թե մարդիկ ինչպես են քեզ գտնում։

Ինչու գրանցվել հիմա

  • Տվյալները քո ձեռքում են. կայք, նկարագրություն, կատեգորիա, լոգո, առաքման ու վերադարձի պայմաններ։ ChatGPT ն այլևս չի գուշակում։
  • Տեսնում ես թվերը. վերջին 28 օրվա հիշատակումներ, կայքի կտտոցներ ու այն թեմաները, որոնց պատասխաններում հայտնվում ես։
  • Շատերը դեռ չեն արել. beta է, ու քո մրցակիցների մեծ մասը դեռ չգիտի այդ մասին։

Ով կարող է գրանցվել

  • Բիզնեսի սեփականատերը կամ այն մարդը, ով իրավունք ունի ներկայացնելու բիզնեսը։
  • Ads հաշիվ կամ ChatGPT Enterprise պայմանագիր պետք չէ։
  • Առցանց բիզնեսները (դասընթացներ, գործակալություն, առցանց խանութ) կարող են տեսնել նոր պրոֆիլ ստեղծելու տարբերակ, եթե ցուցակում չկան։
  • Տեղային խանութներն ու ռեստորանները հիմա կարող են հաստատել միայն ԱՄՆ ի արդեն եղած էջերը։ Business Agent ը նույնպես միայն ԱՄՆ ի բիզնեսների համար է։

Նախքան սկսելը պատրաստիր.

Քայլ առ քայլ

Գրանցումը 7 քայլով

Քայլ 1
Բացիր Business Hub ը

Մտիր ChatGPT այն հաշվով, որով ուզում ես կառավարել բիզնեսը։ Բացիր chatgpt.com/business-hub կամ ձախ մենյուից Business Hub ը։

Լավ է օգտագործել բիզնեսի email ով հաշիվ, ոչ թե պատահական անձնականը։

Քայլ 2
Գտիր բիզնեսդ

Որոնիր անունով։ Եթե էջը կա, ընտրիր այն ու հաստատիր ChatGPT հաշիվը, որով կառավարելու ես։

Եթե չկա ու առցանց բիզնես ես, ընտրիր նոր պրոֆիլ ստեղծելու տարբերակը։ Եթե էջն արդեն ուրիշն է հաստատել, բացիր պրոֆիլը, ••• մենյուից ընտրիր Dispute ownership։

Քայլ 3
Ապացուցիր, որ բիզնեսը քոնն է

Կտեսնես միայն քո բիզնեսին հասանելի տարբերակները.

  • Հեռախոս. SMS կամ ավտոմատ զանգ, սեղմիր Get code ու մուտքագրիր կոդը։
  • Email. կոդը կգա բիզնեսի email ին։
  • Կայքի դոմեն. ChatGPT ը կտա TXT record։ Ավելացրու այն դոմենի DNS կարգավորումներում (այնտեղ, որտեղից գնել ես դոմենը), հետո սեղմիր Verify domain։ Կարող է մինչև 24 ժամ տևել։
  • Shopify. սեղմիր Connect Shopify ու մուտք գործիր խանութ։
Քայլ 4
Սպասիր հաստատման

OpenAI ը ստուգում է հայտը։ Մինչ այդ կարող ես չեղարկել Cancel claim կոճակով։

Քայլ 5
Անցիր Persona ստուգումը

Առանց սրա չես կարող փոփոխություններ հրապարակել, ապրանքներ ավելացնել կամ թվերը տեսնել։ Միայն claim ի հաստատումը բավարար չէ։

Սեղմիր Verify with Persona, հետո Continue to Persona։ Պատրաստ պահիր անձնագիրը կամ ID ը, բիզնեսի գրանցման տվյալներն ու լիազորության ապացույցը։

Քայլ 6
Լրացրու պրոֆիլը

Կայք, նկարագրություն, կատեգորիա, լոգո, cover նկար, առաքման ու վերադարձի պայմաններ։ Եթե ապրանքներ ես վաճառում, միացրու Shopify կամ վերբեռնիր CSV ֆայլ։

OpenAI ը ստուգում է փոփոխությունները հրապարակելուց առաջ, դրա համար որոշ ժամանակ է պետք։

Քայլ 7
Ստուգիր թվերը ամեն ամիս

Insights բաժնում կտեսնես վերջին 28 օրը. հիշատակումներ, կայքի կտտոցներ, թեմաներ։ Առցանց բիզնեսի համար հիշատակում է հաշվվում, երբ ChatGPT ը նշում է քո կայքը։ Միայն անունը չի հաշվվում։

Դատարկ թիվը զրո չի նշանակում. տվյալը կարող է դեռ բավարար չլինել։ Առանձին զրույցներ ու հարցեր չես տեսնի։

Նկարագրությունը գրիր AI ով

Նկարագրությունը պրոֆիլի ամենակարևոր մասն է։ Այն պետք է պատասխանի այն հարցերին, որ հաճախորդն իրականում տալիս է։ Պրոմպտն անգլերեն է դիտմամբ, վերջում կարող ես գրել՝ answer in Armenian։

Business Hub Description Writer
Role: You are a positioning editor for small businesses.
Goal: Write my ChatGPT Business Hub description so ChatGPT can recommend me for the right questions.
Context: Business: [name]. What I sell: [services / products]. Who buys: [client type]. Market: [e.g. Yerevan, online across Armenia]. Proof: [students, clients, years]. Website: [url].
Output format:
1) Description, max 3 sentences, plain words, no hype
2) Best product or service category
3) 10 questions a real client would ask ChatGPT where I should appear
4) Facts on my website that must match this description
Do not invent numbers.
Կետ 3 ն ամենաօգտակարն է. ցույց է տալիս, թե որ հարցերում պետք է հայտնվես, ու ինչ պետք է լինի կայքումդ։

Սխալներ, որ չանես

  1. Գրանցել պատահական անձնական հաշվով, որը թիմից ոչ ոք չի կառավարում։
  2. Կայքում մի բան գրել, Business Hub ում ուրիշ բան. գներ, ծառայություններ, քաղաք։
  3. «Ամենալավ AI դասընթացը» տիպի նկարագրություն։ ChatGPT ին պետք են փաստեր, ոչ թե գովազդ։
  4. Կանգ առնել claim ից հետո ու չանցնել Persona ստուգումը։
  5. Սպասել, որ գրանցումից հետո հաճախորդներն իրենք կգան։

Կարճ ամփոփում

  • Business Hub ը թույլ է տալիս տալ ChatGPT ին քո բիզնեսի ճիշտ տվյալները։
  • Քայլերը. գտնել, հաստատել, սպասել, Persona, լրացնել պրոֆիլը։
  • Դիրքը չի երաշխավորում, բայց պաշտպանում է սխալ տվյալներից։
  • Ամեն ամիս նայիր Insights ն ու համեմատիր կայքիդ հետ։

Նմանատիպ ուղեցույցներ